Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ
Reach For The Top! «Հասիր քո բարցրունքին»
Jesc2011.png
Ամսաթվեր
Եզրափակիչ 3 Դեկտեմբեր, 2011
Անցկացման վայր
Վարողներ Ավետ Բարսեղյան
Գոհար Գասպարյան
Հյուրընկալող
հեռուստաալիք
Public Television of Armenia.svg Հ1
Անցկացման վայր Հայաստան Հայաստան, Երևան

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր

Մասնակցություն
Երկրների թիվ 13
Վերադարձել են Բուլղարիա Բուլղարիա
Մեկնել են Մալթա Մալթա
Սերբիա Սերբիա
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգ Վրաստան Վրաստան
Candy "Candy Music"
Զրո միավոր Արդյունքնեռը հայտարարելուց առաջ,
բոլոր երկրները ստանում են 12 միավոր։
2010      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2012

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2011-ը՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի իններորդ մրցություն էր, որը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին` Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն հաղթեց վրացական Candy խումբը` Candy Music կատարմամբ։

Անցկացման ֆորմատ[խմբագրել]

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հայտարարել էր այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, սակայն օգոստոսի 15-ին, 2011 թվականին հաստատել է իր մասնակցությունը Բուլղարիան, ավելի ուշ սեպտեմբերին Լատվիան , որը ի սկզբանե հրաժարվեց մասնակցել, որոշել է մասնակցել մրցույթին։ Այս տարի երկու երկրներ դուրս եկան մրցույթից։ Սերբիան, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, Մալթան - անհաջող ելույթների պատճառով։

Անցկացման վայր[խմբագրել]

Հունվարի 18-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է անցկացնել առաջիկա մրցակցությունը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում։ Ըստ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նախագահի` Ալեքսան Հարությունյանի, Հայաստանը ընտրվել էր հինգ թեկնածու երկրներց։ Հայաստանի մրցակիցներնեյն եղել Շվեդիան, Վրաստանը, Ռուսաստանը և Բելառուսը. Սա առաջին դեպքն է Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ , երբ նախորդ մրցույթի հաղթող երկիրը դարցավ հաջորդ տարվա Մանկական Եվրատեսիլի անցկացման վայրը։

Պատկերանիշ և դիզայն[խմբագրել]

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպման ժամանակ Ժնևում հրապարակել է մրցույթի պատկերանիշը և դիզայնը։ Պատկերանիշը հիշեցնում է հայտնի հայկական Արարատ լեռը։ Կարգախոսը մրցույթի «Հասիր քո բարցրունքին»։

Մանկական Եվրատեսիլ 2011 պատկերանիշի դիզայնով զբաղվում էր հայտնի Բելառուսի նկարիչ Անտոն Բաոանովը, որը նույնպես մշակել է դիզայնը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։

Candy
Եկատերինա Ռյաբովա

Քվեարկության կանոնների փոփոխությունները[խմբագրել]

Փոփոխություններ քվեարկության մեջ։ Հեռուստադիտողների քվեարկությունը կլինի միայն այն բանից հետո, երբ հնարավոր բոլոր երգերը կկատարվեն, և ոչ թե ի սկզբանե, ինչպես նախորդ տարիներին, - վերադառնալով կանոններին 2003-2005 թթ.

Նախընտրական փուլեր[խմբագրել]

JESC 2011 Georgia.jpg

Մասնակիցներ[խմբագրել]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միավոր Արդյունք
01 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն Եկատերինա Ռյաբովա "Ինչպես Ռոմեոն և Ջուլիետը" (Как Ромео и Джульетта) 99 4
02 Լատվիա Լատվիա լատվիերեն Ամանդա Բաջմակովա "Moondog" 31 13
03 Մոլդովա Մոլդովա մոլդովերեն, անգլերեն Լերիկա "No-No" 78 6
04 Հայաստան Հայաստան հայերեն, անգլերեն Դալիթա "Welcome to Armenia" 85 5
05 Բուլղարիա Բուլղարիա բուլղարերեն Իվան Իվանով "Supergeroy" (Супергерой) 60 8
06 Լիտվա Լիտվա լիտվերեն Պաուլինա Սկրաբիտե "Debesys" 53 10
07 Ուկրաինա Ուկրաինա ուկրաիներեն Kristall "Evropa" (Європа) 42 11
08 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա մակեդոներեն Դորիյան Դլակա "Zhimi ovoj frak" (Жими овој фрак) 31 12
09 Նիդերլանդներ Նիդեռլանդներ հոլանդերեն Ռեյչել "Ik ben een teenager" 103 2
10 Բելառուս Բելառուս ռուսերեն Լիդիա Զաբոլոցկայա "Angely dobra" (Ангелы добра) 99 3
11 Շվեդիա Շվեդիա շվեդերեն Էրիկ Ռապպ "Faller" 57 9
12 Վրաստան Վրաստան վրացերեն, անգլերեն Candy "Candy Music" 108 1
13 Բելգիա Բելգիա հոլանդերեն Ֆեմկե "Een kusje meer" 64 7

Բոլոր 12 միավորները[խմբագրել]

N. Ստացող երկիր Տվող երկիր
3 Վրաստան Վրաստան Հայաստան Հայաստան, Լիտվա Լիտվա, Բելառուս Բելառուս
Բելառուս Բելառուս Ռուսաստան Ռուսաստան, Մոլդովա Մոլդովա, Ուկրաինա Ուկրաինա
2 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Լատվիա Լատվիա, Բելգիա Բելգիա
Ռուսաստան Ռուսաստան Շվեդիա Շվեդիա, Բուլղարիա Բուլղարիա
1 Բուլղարիա Բուլղարիա Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Բելգիա Բելգիա Նիդերլանդներ Նիդեռլանդներ
Լիտվա Լիտվա Վրաստան Վրաստան

Վերադարձել են[խմբագրել]

Բուլղարիա Բուլղարիա

Հրաժարվել են[խմբագրել]

Մալթա Մալթա

Սերբիա Սերբիա

Վերադարձել է[խմբագրել]

Արտիստ Երկիր Թվական Հորիզոնական
Եկատերինա Ռյաբովա Ռուսաստան Ռուսաստան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2009 2-րդ հորիզոնական

Միջազգային հեռարձակում[խմբագրել]

Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիան Մանկական Եվրատեսիլ 2011-ը հեռարձակեց 2011 թվականի դեկտեմբերի 26-ին։ Սակայն մրցույթի ժամանակ բոլոր մասնակիցներին շնորհեց 12 միավոր, որպես խրախուսանք։Ավստրալիայում մրցույթը կրկին եթեր հեռարձակվեց 2012 թվականի ապրիլի 9-ին։

Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա

Միավորները հայտնեցին[խմբագրել]

Չմասնակցող երկրներ[խմբագրել]

  • Իտալիա Իտալիա - Իտալական հեռուստաընկերությունը որոշել էր, մասնակցեր, սակայն որոշ խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  • Իսպանիա Իսպանիա - 2011-ին Իսպանիան փորձեց վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  • Մալթա Մալթա - 2011 թվականին Մալթական հեռարձակող «PBM» հեռուստաընկերությունը հայտարարեց որ չի մասնակցի մրցույթին, պատճառը, անհաջող ելույթներ։
  • Սերբիա Սերբիա - Սերբական «PTC» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Սերբիան մեկնում է մրցույթից, ֆինանսական խնդիրների պառճառով։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը, փորձում էր վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, հրաժարվեց մասնակցել։
  • Հունաստան Հունաստան - Հունական ազգային հեռարձակող «ERT» հեռուստաընկերությունը փորձեց վերադառնալ, սակայն հետո հանեց հայտը։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  • Սան Մարինո Սան Մարինո - Սան Մարինոն հաստատել էր, իր մասնակցությունը, սակայն ներկայացուցիչ չունենալու պատչառով, հանել է հայտը։

Արտաքին հղումներ[խմբագրել]