Գոհար Գասպարյան (հաղորդավարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հաղորդավարի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։

Գոհար Գասպարյան (1985, Երևան), Հանրային հեռուստաընկերության հաղորդավար։

Ծնվել և ապրում է Երևանում։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Վաղ տարիներին խմբագրել է «3-րդ ալիք» հաղորդման մանկական հավելվածը։ Ընդունվել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվաբանական բաժինը, սակայն 2-րդ տարում ընտրել է միջազգային լրագրողություն բաժինը։ Սովորել է նաև Երևանի պետական համալսարանի լրագրողության բաժինը։

Դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Վարել է Հանրային հեռուստաընկերության «Թոփ 10» երաժշտական նախագիծը։ 2011 թվականին դարձել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար։

2011 թվականին Ավետ Բարսեղյանի հետ միասին վարել է Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթը Երևանում։