Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ
«Կոտրի՛ր սառույցը»
Junior Eurovision Song Contest 2012 Logo.jpg
Ամսաթվեր
Եզրափակիչ 1 Դեկտեմբեր 2012
Անցկացման վայր
Վարողներ Էվուտ Գենեմանս,
Կիմ-Լիան
Հյուրընկալող
հեռուստաալիք
Նիդերլանդներ AVRO
Անցկացման վայր Նիդերլանդներ Հեյնիկեն համերգասրահ,
Ամստերդամ, Նիդեռլանդներ
Մասնակցություն
Երկրների թիվ 12
Առաջնելույթ Ադրբեջան Ադրբեջան
Ալբանիա Ալբանիա
Իսրայել Իսրայել
Վերադարձել են չկա
Մեկնել են Բուլղարիա Բուլղարիա
Լատվիա Լատվիա
Լիտվա Լիտվա
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգ Ուկրաինա «Nebo»
Զրո միավոր Արդյունքնեռը հայտարարելուց առաջ,
բոլոր երկրները ստանում են 12 միավոր։
2011      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2013

Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը եղել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ տասներորդ մրցույթը և տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 1-ին Հեյնիկեն համերգասրահում (Ամստերդամ, Նիդերլանդներ2012-ին Նիդերլանդական AVRO հեռուստաընկերությունը երկրորդ անգամ էր հյուրընկալում մրցույթը իրենց երկրում, նախորդ անգամ 2007-ին էր։

Մրցույթը վարել են Էվուտ Գենեմանսը և Կիմ-Լիանը։ Այդ տարի մրցույթին մասնակցում էին 12 երկիր։ Ալբանիան, Ադրբեջանը և Իսրայելը առաջին անգամ էին մասնակցում մրցույթին, իսկ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Մակեդոնիան հրաժարվել էին մասնակցել։

Մրցույթի կարգախոսն է՝ «Break the Ice» («Կոտրի՛ր սառույցը»)։

Անցկացման վայր[խմբագրել]

Հյուրընկալող քաղաքի գտնվելու վայրը Նիդերլանդներում.

Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքն է։ Քաղաքի մասին առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Գտնվում է Ամստել գետի դելտայում, Էյսելմեր (Զյոյդեր Զե) ծոցի մոտ, ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ։ Ամստերդամը որպես երկրի մայրաքաղաք հաստատված է սահմանադրությամբ։ Քաղաքի անվանումը առաջացել է Ամստել գետի անունից ։

19-ից 20-րդ դարերում քաղաքը ընդլայնվեց նոր թաղամասերով և արվարձաններով։

2012 թվականին որոշվեց որ Ամստերդամը կհյուրընկալի հաջորդ` 10-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը, որը կկայանա Հեյնիկեն համերգասրահում։

Մասնակից երկրներ[խմբագրել]

2012 թվականի սեպտեմբերի 1-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց որ Մանկական Եվրատեսիլ 2012-ին կմասնակցեն 12 երկիր։ Մրցույթին կմիանան Ադրբեջանը, Ալբանիան և Իսրայելը, իսկ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Մակեդոնիան չեն մասնակցի այդ տարվա մրցույթին։

Նախընտրական փուլեր[խմբագրել]

Ազգային ընտրությունները պարտադիր են բոլոր մասնակից-երկրների համար։ Բայց որոշ երկրներին Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) թույլ է տալիս անցկացնել ներքին ընտրություն, որպեսզի նրանք մասնակցեն այս մրցույթին։

Մասնակիցներ[խմբագրել]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Բելառուս Բելառուս ռուսերեն, իտալերեն Եգոր Ժեշկո «A More-More» Օ, ծով-ծով 56 9
02 Շվեդիա Շվեդիա շվեդերեն Լովա Սյոներբո «Mitt Mod» Իմ քաջությունը 70 6
03 Ադրբեջան Ադրբեջան ադրբեջաներեն Օմար Սուլթանով և Սուադա Ալեկբերովա «Girls and Boys (Dünya Sənindir)» Աղջիկներ և տղաներ 49 11
04 Բելգիա Բելգիա հոլանդերեն Ֆաբիան Ֆեյարթս «Abracadabra» Աբրակադաբրա 72 5
05 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն Լերիկա «Sensatsiya» Սենսացիա 88 4
06 Իսրայել Իսրայել եբրայերեն, անգլերեն,
ֆրանսերեն, ռուսերեն
Kids.il «Let the Music Win» Թող երաժշտությունը հաղթի 68 8
07 Ալբանիա Ալբանիա ալբաներեն Իգզիդորա Գետա «Kam Një Këngë Vetëm Për Ju» Ես ունեմ երգ միայն քո համար 35 12
08 Հայաստան Հայաստան հայերեն, անգլերեն Compass Band «Sweetie Baby» Քաղցր երեխա 98 3
09 Ուկրաինա Ուկրաինա ուկրաիներեն, անգլերեն Անաստասիա Պետրիկ «Nebo» Երկինք 138 1
10 Վրաստան Վրաստան վրացերեն The Funkids «Funky Lemonade» Կենսուրախ լիմոնադ 103 2
11 Մոլդովա Մոլդովա ռումիներեն Դենիս Միդոնե «Toate Vor Fi» Ամեն ինչ կլինի 52 10
12 Նիդերլանդներ Նիդեռլանդներ հոլանդերեն Ֆեմկե «Tik Tak Tik» Տիկ Տակ Տիկ 69 7

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել]

Դրոշ Երկիր Արտիստ Տարի
Flag of Russia.png Ռուսաստան Լերիկա 2011 (Մոլդովա Մոլդովայի համար)

Արտաքին հղումներ[խմբագրել]