Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
"Be creative"
«Եղիր ստեղծագործ»
Ամսաթվեր
Եզրափակիչ Նոյեմբերի 30, 2013
Անցկացման վայր
Վարողներ Զլատա Օգնևիչ
Տիմուր Միրոշնիչենկո
Հյուրընկալող
հեռուստաալիք
NTU
Անցկացման վայր «Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև
Մասնակցություն
Երկրների թիվ 12
Առաջնելույթ Սան Մարինո Սան Մարինո
Վերադարձել են Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Մալթա Մալթա
Մեկնել են Ալբանիա Ալբանիա
Բելգիա Բելգիա
Իսրայել Իսրայել
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
Յուրաքանչյուր երկիր գնահատում
է 10 երկրի, 1-7, 8, 10 և
12 բալային համակարգով:
Հաղթական երգ Մալթա «The Start»
Ինտերվալ-ակտ Անաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ,
Ռուսլանա
2012      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2014

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009-ին էր։

Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։

Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Անցկացման վայր[խմբագրել]

2013 թվականի փետրվարի 6-ին Եվրոպական Հեռարձակողների Միությունը հայտարարեց որ մրցույթը կայանալու է Ուկրաինայում։ Սա արդեն երկրորդ մրցույթն է որը անցկացվեց Ուկրաինայում, առաջին անգամ 2009-ին էր։ Մրցույթը հյուրընկալող երկրի անունը հայտարարելուց երկու ամիս հետո՝ ապրիլի 17-ին ԵՀՄ-ն և «NTU» հեռուստաընկերությունը հայտարարեցին որ մրցույթը կայանալու է Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում, որտեղ էլ սովորաբար անցկացվում են երկրի կարևոր և պաշտոնական միջոցառումներ։

Ֆորմատ[խմբագրել]

Փոփոխություններ[խմբագրել]

Մրցույթի գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը հուլիսի 17-ին հայտարարեց որ լինելու է որոշակի փոփոխություն մրցույթի ֆորմատի մեջ։ Սկսած 2013 թվականի մրցույթից արդեն միայն հաղթողը չի ստանալու մրցանակ, այլ նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։

2013-ին փոխվեց նաև քվեարկության արդյունքների հայտարարման ձևը։ Խոսնակները իրենց երկրի միավորները հայտարարում էին մրցույթի բեմից այլ ոչ թե իրենց երկրից։

Փոփոխություն է կատարվել նաև երգերի տևողության մեջ։ Երգի տևողությունը այժմ կարող է հասնել մինչև 3 րոպեն, նախորդ՝ 2 րոպե 30 վարկյանի փոխարեն։

Գրաֆիկական դիզան[խմբագրել]

Մրցույթը անցկացվել է "Be creative" («Եղիր ստեղծագործ») կարգախոսի ներքո։ Մրցույթի լոգոն գույնզգույն փազլն է որի ցուցադրումը կայացել է հոկտեմբերի 9-ին։

Հաղորդավարներ[խմբագրել]

Մրցույթի հաղորդավարներն են եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Զլատա Օգնևիչը և Մանկական Եվրատեսիլ 2009-ի հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն։

Մասնակից երկրներ[խմբագրել]

Երկիր Լեզու Արտիստ Երգ Հայերեն Արդյունք Միավոր
01 Շվեդիա Շվեդիա շվեդերեն Էլիաս Էլֆորս Էլֆսթրոմ «Det är dit vi ska» Ահա թե ուր ենք գնում 9 46
02 Ադրբեջան Ադրբեջան ադրբեջաներեն, անգլերեն Ռուստամ Կարիմով «Me and my guitar» Ես և իմ կիթառը 7 66
03 Հայաստան Հայաստան հայերեն, անգլերեն Մոնիկա Ավանեսյան «Choco Factory» Շոկոլադե գործարան 6 69
04 Սան Մարինո Սան Մարինո իտալերեն Միկելե Պերնիոլա «O-o-O Sole Intorno a Me» O-o-O արևը շրջապատում է ինձ 10 42
05 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա մակեդոներեն Բարբարա Պոպովիչ «Ohrid i muzika» Օհրիդը և երաժշտությունը 12 19
06 Ուկրաինա Ուկրաինա ուկրաիներեն, անգլերեն Սոֆյա Տարասովա «We are one» Մենք միասնական ենք 2 121
07 Բելառուս Բելառուս ռուսերեն Իլյա Վոլկով «Poy s mnoy» Երգիր ինձ հետ 3 108
08 Մոլդովա Մոլդովա ռումիներեն, անգլերեն Ռաֆաել Բոբեիկա «Cum să fim» Ինչպես լինել 11 41
09 Վրաստան Վրաստան վրացերեն, անգլերեն The Smile Shop «Give Me Your Smile» Տուր ինձ քո ժպիտը 5 91
10 Նիդերլանդներ Նիդերլանդներ հոլանդերեն, անգլերեն Միլեն և Ռոզանա «Double Me» Կրկնակի ինձ 8 59
11 Մալթա Մալթա անգլերեն Գայա Կաուկի «The Start» Սկիզբը 1 130
12 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն Դայանա Կիրիլովա «Mechtay» Երազիր 4 106

Քվեարկություն[խմբագրել]

Քվեարկության աղյուսակ[խմբագրել]

Քվեարկողներ
Ընդհանուր +12 ՄԺ Շվեդիա Ադրբեջան Հայաստան Սան Մարինո Մակեդոնիայի Հանրապետություն Ուկրաինա Բելառուս Մոլդովա Վրաստան Նիդերլանդներ Մալթա Ռուսաստան
Շվեդիա Շվեդիա 46 12 1 4 3 5 1 2 5 6 1 4 2
Ադրբեջան Ադրբեջան 66 12 4 7 2 2 10 3 10 3 6 7
Հայաստան Հայաստան 69 12 3 4 4 4 5 2 4 12 6 8 5
Սան Մարինո Սան Մարինո 42 12 5 2 2 4 1 3 2 3 2 2 4
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա 19 12 1 1 2 1 1 1
Ուկրաինա Ուկրաինա 121 12 8 10 10 8 12 8 12 7 7 7 12 8
Բելառուս Բելառուս 108 12 10 5 6 6 6 7 8 10 8 8 10 12
Մոլդովա Մոլդովա 41 12 3 3 1 3 3 3 4 4 4 1
Վրաստան Վրաստան 91 12 7 8 7 10 10 6 7 8 5 5 6
Նիդերլանդներ Նիդերլանդներ 59 12 2 6 5 5 1 5 4 6 1 2 7 3
Մալթա Մալթա 130 12 12 8 7 10 7 12 12 10 12 6 12 10
Ռուսաստան Ռուսաստան 106 12 6 12 12 12 8 6 7 8 5 5 10 3

12 միավորներ[խմբագրել]

N. Ստացող երկիր Քվեարկող
5 Մալթա Մալթա Մանկական ժյուրի, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ուկրաինա
3 Ռուսաստան Ռուսաստան Հայաստան, Ադրբեջան, Շվեդիա
Ուկրաինա Ուկրաինա Բելառուս, Մալթա, Սան Մարինո
1 Հայաստան Հայաստան Վրաստան
Բելառուս Բելառուս Ռուսաստան
  • Քվեարկության սկզբում բոլոր երկրները ստանում են 12 միավոր։

Խոսնակներ[խմբագրել]

  1. Շվեդիա Շվեդիա – Լովա Սյոներբո
  2. Ադրբեջան Ադրբեջան – Լյաման Միրզալիևա
  3. Հայաստան Հայաստան – Դավիթ Վարդանյան
  4. Սան Մարինո Սան Մարինո – Ջովաննի
  5. Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա – Սոֆիա Սպասենոսկա
  6. Ուկրաինա Ուկրաինա – Լիզա Արֆուշ
  7. Բելառուս Բելառուս – Սաշա Տկաչ
  8. Մոլդովա Մոլդովա – Դենիս Միդոնե
  9. Վրաստան Վրաստան – Էլեն Մեգրելիշվիլի
  10. Նիդերլանդներ Նիդերլանդներ – Ալեսանդրո Վեմպե
  11. Մալթա Մալթա – Մաքսին Փեյս
  12. Ռուսաստան Ռուսաստան – Մարիա Բախիրևա

Չմասնակցող երկրներ[խմբագրել]

  • Ալբանիա Ալբանիա - Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատչառով որոշել էր չմասնակցել մրցույթին։
  • Բելգիա Բելգիա - 2013 թվականի մարտի 26-ին Բելգիայում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը, հայտարարել էր որ չի մասնակցի 2013-ի մրցույթին քանի որ պատրաստվում ստեղծել իր սեփական մրցույթը բելգիացի երիտասարդ տաղանդների համար։
  • Իսրայել Իսրայել - 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելում մրցույթը հեռարձակող «IBA» հեռուստաընկերությունը հայտարարեց որ չի մասնակցի մրցույթին։
  • Բուլղարիա Բուլղարիա - Բուլղարիայում մրցույթը հեռարձակող «BNT» հեռուստաընկերությունը հայտարարել էր որ չի պատրաստվում ետ վերադառնալ մրցույթ։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը սկզբում հաստատել րէ իր մասնակցությունը, սակայն այնուհետև ետ վերցրեց մասնակցության հայտը։
  • Լատվիա Լատվիա - Լատվիայի ազգային հեռարձակող «LTV» հեռուստաընկերությունը մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  • Իսպանիա Իսպանիա - Իսպանական «TVE» հեռուստաընկերությունը սկզբում քննարկում էր մրցույթ վերադառնալու իրենց հարցը, սակայն որոշակի խնդիրների պատճառով ավելի ուշ հայտարարեցին որ չեն մասնակցի մրցույթին։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]