Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում

Հայաստան

Հեռուստաալիք Հայաստան Հ1
Նախընտրական փուլ Մանկական Եվրատեսիլ
Ելույթներ
Մասնակցումներ 7
Առաջին ելույթ 2007
Լավագույն արդյունք 1 (2010)
Վատագույն արդյունք 8 (2008)
Հղումներ
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում

Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Առաջին անգամ երկիրը ներկայացրել է Արևիկ խումբը, ով գրավեց երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավոր տարբերությամբ։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ Երգի Հնչյունը» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրե 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղանակց բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը ստացավ հյուրընկալելու Մանկական Եվրատեսիլը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց լավագույն եռյակի՝ 3-րդ հորիզոնականը իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով կներկայացնի Հայաստանը Կիևում։

Մասնակիցներ[խմբագրել]

Տարի Կատարող Երգ Եզրա-
փակիչ
Միա-
վորներ
2007 Արևիկ «Երազանք» 2 136
2008 Մոնիկա Մանուչարովա «Իմ Երգի Հնչյունը» 8 59
2009 Լուարա Հայրապետյան «Բարսելոնա» 2 116
2010 Վլադիմիր Արզումանյան «Մամա» 1 120
2011 Դալիթա «Welcome to Armenia» 5 85
2012 Compass Band «Sweetie Baby» 3 98
2013 Մոնիկա Ավանեսյան «Choco Factory» 6 69
2014

Քվեարկության պատմություն[խմբագրել]

Հայաստանը տվել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1 Ռուսաստան Ռուսաստան 52
2 Վրաստան Վրաստան 50
3 Բելառուս Բելառուս 32
4 Ուկրաինա Ուկրաինա 29
5 Նիդերլանդներ Նիդեռլանդներ 21

Հայաստանը ստացել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1 Ռուսաստան Ռուսաստան 50
2 Բելգիա Բելգիա 47
= Ուկրաինա Ուկրաինա 47
3 Վրաստան Վրաստան 45
4 Շվեդիա Շվեդիա 40
5 Բելառուս Բելառուս 33

Մանկական Եվրատեսիլը Հայաստանում[խմբագրել]

Տարի Քաղաք Վայր Հանդիսավարներ
2011 Հայաստան Երևան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան