Էդգար Մանուչարյան
| Էդգար Մանուչարյան | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Էդգար Վագրիկի Մանուչարյան | |
| Ծննդյան թիվ | հունվարի 19, 1987 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Երևան, Հայաստան | |
| Հասակ | 177 սմ | |
| Դիրք | Հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Ուրալ | |
| Համար | 22 | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2002 - 2005 2005 - 2009 2009 2010 2010 - 2011 2011 - ներկա |
Փյունիկ Այաքս → Հարլեմ → ԱԳՕՎՎ Ապելդորն Փյունիկ Ուրալ |
53 (40) 9 (0) 17 (6) 12 (8) 0 (0) |
| Ազգային հավաքական2 | ||
| 2004 - ներկա | Հայաստան | 23 (4) |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Էդգար Մանուչարյանը (ծ. 1987 հունվարի 19) հայ ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։
Բովանդակություն |
Կարիերա [խմբագրել]
Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987թ-ին հունվարի 19-ին,Երևանում,Հայաստան։ Հայրը Փյունիկ 2 թիմի նախկին մարզիչն է, եղբայրը ՝ Խորեն Մանուչարյանը, այժմ հանդես է գալիս Փյունիկում։
Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004թթ ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։2004թ-ին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական Այաքսը։
2004թ-ի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է Այաքս ՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։
Սեպտեմբերի 18-ին Այաքսի կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում ԱԶ Ալկմարի հետ խաղում։Նոյեմբերի 2-ին Էդգարը իր առաջին գոլն է խփում Այաքսի կազմում ՝ Աուստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։
2006թ-ի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի Օլիմպիկը և Բենֆիկան, սակայն 2007թ-ի սկզբին Այաքսը Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011թ-ը։
2007/2008 մրցաշրջանի ընթացքում Այաքսի հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս Այաքսի երկրորդ թիմում։
2009թ. օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Հարլեմ ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում ՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։2010թ. հունվարի 25-ին Հարլեմը սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է Այաքս։ Քիչ անց ՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ ՝ Ապելդորն։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարը աչքի է ընկնում հետ-տրիկով։
2010թ. Էդգարը խզում է Այաքսի հետ մինչև 2011թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է Փյունիկին։ 2011թ. ձմռանը ՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական Կարպատներ ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում,և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում Փյունիկի հետ։ 2011թ. ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող Ուրալ ակումբ:
Նվաճումներ [խմբագրել]
Անձնական [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Էդգար Մանուչարյանի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգ.), (ռուս.)
- Էդգար Մանուչարյանի կենսագրությունը
|
|||||