Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր Հայաստանի Սյունիքի մարզում՝ Մեղրի քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։

Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 1853 թվականից։ 1857-1913 թվականներին շահագործվել է ընդմիջումներով։ Հետախուզվել է 1930 թվականից, շահագործվել 1963 թվականից՝ բաց եղանակով։ Միջինից բարձր ջերմաստիճանի ջրաջերմային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են Մեղրու պլուտոնի տարբեր հասակի ներժայթուքներ։ Հանքաբեր են գրանոսիենիտային ապարները և դրանց հատող գրանոդիորիտ-պորփյուրների զանգվածը։ Հանքայնացումն ունի շտոկվերկային բնույթ։

Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, մոլիբդենիտ միներալներից, որոնք առաջացնում են մանր, նոսր ցան՝ հանքայնացած քվարցային երակիկների զուգակցությամբ։ Ստացվում են մոլիբդենային և պղնձային խտանյութեր։

Հանքավայրը հարում է Տաշտունի բեկվածքին, արևելքից սահմանափակվում է խոշոր բեկվածքով։

Հանքանյութը հարստացվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում։ Արդյունաբերական նշանակություն ունեն պղինձը և մոլիբդենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 51