Ձմեռային Օլիմպիական խաղեր
Ձմեռային Օլիմպիական խաղեր - խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ: Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ: 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ:
Պատմություն [խմբագրել]
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկներն կիրառվեցին 1908 թվականին` երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները: 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»: 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ` «Հյուսիսային Խաղեր»: Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով:
Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր [խմբագրել]
| Մարզաձև | Պատկեր | Կարգապահություն | Միջոցառման սկիզբը |
|---|---|---|---|
| Դահուկասահք | Լեռնադահուկային սպորտ | 1936 | |
| Դահուկային մրցավազք | 1924 | ||
| Թռիչք թտրամպլինից | 1924 | ||
| Դահուկային երկրամարտ | 1924 | ||
| Դահուկապար (Ֆրիսթայլ) | 1992 | ||
| Սնոուբորդինգ | 1998 | ||
| Բիաթլոն | Բիաթլոն | 1960 | |
| Չմուշկային սպորտ | Գեղասահք | 1908/1924 | |
| Չմուշկավազք | 1924 | ||
| Շորթ թրեկ | 1992 | ||
| Բոբսլեյ | Բոբսլեյ | 1924 | |
| Սկելետոն | 1928/48/2002 | ||
| Սահնակային սպորտ | Սահնակային սպորտ | 1964 | |
| Տափօղակով հոկեյ | Տափօղակով հոկեյ | 1920/1924 | |
| Կյոռլինգ | Կյոռլինգ | 1924/1998 |
Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց [խմբագրել]
___
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձմեռային Օլիմպիական խաղեր կատեգորիայում։ |