|
Համստերներ |
|
|
|
| Գիտական դասակարգում |
| Թագավորություն |
Կենդանիներ |
| Տիպ |
Քորդավորներ |
| Դաս |
Կաթնասուններ |
| Կարգ |
Կրծողներ |
| Ընտանիք |
Համստերանմաններ |
| Ենթաընտանիք |
Համստերներ |
|
| Լատիներեն անվանում |
Cricetinae
Fischer-Waldheim, 1817 |
|
|
Համստերներ (լատ.՝ Cricetinae), համստերանմանների ընտանիքի կրծողների ենթաընտանիք։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ. մոխրագույն համստերիկի (Cricetulus migratorius) մարմինը մոխրագույն է, երկարությունը 12,5 սմ։ Տարածված է բոլոր գոտիներում։ Հանդիպում է բնակավայրերում և բնության մեջ։ Ունի հետայտային պարկեր, որոնց միջոցով հատիկային կերերը տեղափոխում և կուտակում է բներում։ Վարում է միայնակ կյանք։ Ակտիվ է գիշերը։ Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Տարածում է ժանտախտի, տուլարեմիայի հարուցիչներ։ Փոքրասիական համստերի (Mesocricetus brandti) մարմնի երկարությունը մինչև 15 սմ է։ Աչքերը փոքր են, ականջները՝ երկար։ Տարածված է ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և այլ մարզերի մարգագետիններում, ցանքատարածություններում։ Ակտիվ է առավոտյան և մթնշաղին։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով, վնասում է ցանքսերը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |