Ատոմ Էգոյան
Ատոմ Էգոյանը կանադահայ կինոռեժիսոր է: (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արևմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների, և հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգևի` «Ջինի» յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը: «Օրացույցը» (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:
[խմբագրել] Ֆիլմադարան
- Ներքինու տարփանքը (1977)
- Մասնավորապես Հաուարդը (1979)
- Այսուհետ՝ հայրիկի հետ (1980)
- Փիփ շոու (1981)
- Բաց տուն (1982)
- Հարազատներ(1984)
- Այս անկյունում (1985) հ/ֆ
- Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985)
- Ընտանեկան դիտում (1987)
- Կուպիդոնի կապարճը (1987) հ/ֆ
- Վերջին ցնցումը (1987) հ/ֆ
- Ոչինչ փնտրելով (1988)
- Մի աղջնակ կար (1988) հ/ֆ
- Խոսուն դերեր (1989)
- Պատը(1989) հ/ֆ
- Ապահովագրական գործակալը (1991)
- Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով («Անցնելով» նովելը), (1993)
- Օրացույց(1993)
- Բիրտ պահվածք (1993) հ/ֆ
- Էկզոտիկա(1994)
- Արշիլի դիմանկարը (1995)
- Լուսավոր գալիք (1997)
- Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997) հ/ֆ
- Ֆելիսիայի ուղևորությունը (1999)
- Շարք (2000)
- Քրափի վերջին ժապավենը (2000)
- Սփյուռք (2001)
- Արարատ (2002)
- Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005)
- Միջնաբերդ(2006)
- (Ամեն մեկն իր կինոն ունի («Արտոյի կրկնակի հաշիվը» նովելը), 2007)
- Երկրպագություն (2008)
- Քլոե(2009)