Յուրաքանչյուրին՝ իր կինոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Յուրաքանչյուրին՝ իր կինոն Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 2007 |
| Լեզու | չինարեն անգլերեն ֆրանսերեն իսպաներեն դանիերեն ֆիններեն եբրայերեն իտալերեն ճապոներեն պորտուգալերեն ռուսերեն հինդի |
| Ռեժիսոր | 36 ռեժիսոր |
| Պրոդյուսեր | Ժիլ Ժակոբ |
| Ընկերություն | Կաննի կինոփառատոն Elzevir Films |
| Տևողություն | 119 րոպե |
| IMDb | ID 0973844 |
Յուրաքանչյուրին՝ իր կինոն (ֆր.՝ Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence) ֆիլմի լրիվ անունը թարգմանաբար նշանակում է «Յուրաքանչյուրին՝ իր կինոն, կամ ինչպես է քարանում սիրտը, երբ անջատվում է լույսը, և սկսվում է դիտումը»: Ֆիլմը նկարահանվել է Կաննի կինոփառատոնի վաթսունամյակին: Ֆիլմը բաղկացած է 34 կարճամետրաժ ֆիլմերից, որոնց ռեժիսորները սեր են խոստովանում կինոմատոգրաֆին:
Ֆիլմացանկ [խմբագրել]
| Ռեժիսոր | Անվանումը | Հայերեն անվանումը |
|---|---|---|
| Ռայմոն Դեպարդոն | Cinéma d’Eté | Կինո բաց երկնքի տակ |
| Թաքեշի Կիտանո | One Fine Day | Մեկ հրաշալի օր |
| Տեո Անգելոպուլոս | Trois Minutes | Երեք րոպե |
| Անդրեյ Կանչելովսի | Dans le Noir | Մթության մեջ |
| Նանի Մոռետի | Diaro di uno Spettatore | Կինոմոլի օրագիրը |
| Հոու Սյաոսյան | The Electric Princess House | Էլեկտրական արքայադստեր տունը |
| Ժան Պիեռ և Լույք Դարդեններ | Dans l’Obscurité | Խավարի մեջ |
| Ալեխանդրո Ինյարիտու | Anna | Աննա |
| Իթան և Ջոն Քոեն | World Cinema | Համաշխարհային կինո |
| Չժան Իմոու | En Regardant le Film | Երեկոն կինոյում |
| Ամոս Գիտայ | Le Dibbouk de Haifa | Հայֆայի չար ոգին |
| Ջեյն Չեմփիոն | The Lady Bug | Զատիկ |
| Ատոմ Էգոյան | Artaud Double Bill | Արտո Կրկնակի հաշիվ |
| Ակի Կաուրիսմյակի | La Fonderie | Երկաթի արտադրման գործարան |
| Օլիվյե Ասայաս | Recrudescence | Ռեցեդիվ |
| Յուսեֆ Շախան | 47 Ans Après | 47 տարի անց |
| Ցայ Մինլյան | It’s a Dream | Սա երազ է |
| Լարս ֆոն Թրիեր | Occupations | Մասնագիտություններ |
| Ռաուլ Ռուիս | Le Don | Շնորհ |
| Կլոդ Լելուշ | Cinéma de Boulevard | Անկյունի կինոթատրոնը |
| Գաս վան Սենթ | First Kiss | Առաջին համբույրը |
| Ռոման Պոլանսկի | Cinéma Erotique | Էրոտիկ կինոթատրոն |
| Մայքլ Չիմինո | No Translation Needed | Թարգմանություն չի պահանջվում |
| Դեյվիդ Քրոնենբերգ | At the Suicide of the Last Jew in the World in the Last Cinema in the World | Վերջին ջհուդի ինքնասպանությունը վերջին կինոթատրոնում |
| Վոնգ կար Վայ | I Travelled 9000 km To Give It To You | Ես անցել եմ 9000 կիլոմետր, որ այն տամ ձեզ |
| Աբաս Քիառոստամի | Where is my Romeo? | ՈՒ՞ր է իմ Ռոմեոն |
| Բիլլի Աուգուստ | The Last Dating Show | Վերջին հանդիպումը |
| Էլիյա Սուլեյման | Irtebak | Անճկունություն |
| Մանուել դե Օլիվեյրա | Rencontre Unique | Միակ հանդիպումը |
| Ուոլթեր Սալես | A 8944 km de Cannes | 8944 կիլոմետր Կաննից |
| Վիմ Վենդերս | War in Peace | Պատերազմ խաղաղության ժամանակ |
| Չենգ Կայգե | Zhanxiou Village | Չանսյու գյուղը |
| Քեն Լոուչ | Happy Ending | Երջանիկ ավարտ |
| Դեյվիդ Լինչ | Absurda | Աբսուրդ |