Ֆանտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ֆանտան
40°23′39″ հս. լ. 44°41′06″ ավ. ե. / 40.394167° հս. լ. 44.685° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Բարձր. ծովի մակ-ից 1800 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1077 մարդ (2012[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ֆանտան (Հայաստան)
Red pog.png
##Ֆանտան (Կոտայքի մարզ)
Red pog.png

Ֆանտան, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հեռավորությունը Երևանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից՝ 14 կմ հարավ, Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։

Պատմություն[խմբագրել]

Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս գյուղերին։

Բնակչություն[խմբագրել]

Ֆանտանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 143 183 341 1070 1082 1009 996 1020 1079 1051

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գործում էր ձիթհանք: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 42 հա։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Տարածքում կան հրաբխային ավազահանքի պաշարներ:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան):

Հասարակական կառույցներ[խմբագրել]

Ֆանտանում գործում են` միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]