Ալափարս
| Գյուղ
Ալափարս
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ալափարս գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, նախկինում կոչվել է Այլաբեր, Այլաբերք:
Բովանդակություն |
Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]
Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94 կմ²: Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն: Մայրաքաղաք Երևանից գտնվում է 30-40 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Հրազդանից 20 կմ հեռավորության վրա, Չարենցավան քաղաքից 5,5 կմ հեռավորության վրա: Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան գյուղերին: Ներկայիս գյուղապետն է Վարդան Վարդանյանը:
Ալափարսում մարդն ապրել է դեռևս երրորդ հազարամյակում, որի վառ ապացույցն է « Սանգյառ » ամրոց-բնակատեղին: Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին: 17-րդ դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով: Առաջինը ժամանել է Խոյեցիների քարավանը 60 տուն 200 շնչով և բնակություն հաստատել գյուղի ներքին թաղամասում, իսկ երկրորդը Մակուի Շահբուլաղ գյուղի քարավանը 40 տուն՝ 150 շունչ և հաստատվել վերին աղբյուրամերձ թաղամասում:
20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում: 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը, որը ավելի քան կես դար ղեկավարել է Ավետիք Ավետյանը ։ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է հայաստանում և արտերկրում ՙ« Նոյ » աղբյուրի ջուր անունով:
Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն: Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված 5-րդ դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը: Ալափարսը դպրոց է ունեցել նաև 200 տարի առաջ, այդ դպրոցն են հաճախել շրջանի մոտակա գյուղերի դպրոցահասակ երեխաները:
Բանաստեղծություն [խմբագրել]
ԱԼԱՓԱՐՍ
Յամաջ սարից զուլալ աղբյուր գլգլան,
Յամաջ սարով գյուղ կիջնես՝ գլվլան
Սարի փեշին՝ ընկուզենի հաստաբուն,
Իսկ կածանը ձեզ կբերի հենց մեր տուն:
Թոնրատանը բարկ կրակն է բորբոքվում
Մեր լավաշի բույրը ո՞ւմ չի կախարդում,
Բա մեր ջուրը՝ անմահակա՜ն, զորավո՛ր,
Մեր գյուղում է Սուրբ Վարդանը զորավար:
Ով որ մտնի Ալափարսը շեն ու լի,
Կուզի այնտեղ իր ողջ կյանքը նա ապրի:
Հեղինակ Ժաննա Մկրտչյան
Եկեղեցիներ [խմբագրել]
Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի [խմբագրել]
Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է 4-5 դարերում, սակայն մեզ հասել 1857 թ-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ:
Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Ս. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է: Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով: Ս. Վարդանը ունի երկու մուտք: Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Ս. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից:
Թուխ Մանուկ մատուռ [խմբագրել]
Թուխ մանուկ մատուռ սրբատեղին ունի բազմադարյա պատմություն: Սրբավայրը գոյություն է ունեցել Քրիստոնեության ընդունումից առաջ, որը գտնվել է աղբյուր մոտ և խորհրդանշել է ջրի պաշտամունքը: Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է Քրիստոնեական մատուռ: Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելում են մատուռ « մուրազատու » խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար: Մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևելքում: Մատուռը 20-րդ դարում պահպանվել է Ավետյանների շնորհիվ, ովքեր այժմ էլ պահպանում են մատուռը: 2012 թվականին մատուռը վերանորոգվել է համագյուղացիների ջանքերով:
Ալափարսի Սուրբ Ծիրանավոր-Հովհաննես եկեղեցի
Սուրբ Աստվածածին - Ծիրանավոր եկեղեցի [խմբագրել]
Եռախորան եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Եկեղեցին գտնվում է Ս. Վարդանից քիչ հյուսիս-արևելք: Եկեղեցին և գյուղը 9-10-րդ դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո: Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր:
Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի [խմբագրել]
Գյուղի կենտրոնում վեր է խոյանում հիասքանչ կառուցվածքով (թե արտաքին, թե ներքին) Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1897 Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով: Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը: Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար: Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ: 1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ: Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը: Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները: Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը: Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում կառուցված լավագույն հոգևոր շենքեռից մեկն է: 2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի միջոցներով[1]: Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է Մարիամ Աստվածածնի ուխտը:
Նշանավոր անձինք [խմբագրել]
Ալափարսեցի էր Մուշե Այլաբերցի կաթողիկոսը (490-516 թթ): Ալափարսում են ծնվել բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Հայրապետյանը, դրամատուրգ Մելիք Քոչարյանը, բանահավաք Շավիղ Գրիգորյանը, խորհրդային դերասան Թաթիկ Սարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Ալափարսում է բնակվում մանկավարժ, հայոց լեզվի, գրականության մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալկիր, բանաստեղծուհի Ժաննա Մկրտչյանը:
Աշխարհագրական տվյալներ [խմբագրել]
Ալափարսի արևելքում Յամաջ լեռն է, որի լանջերին էլ փռված է Ալափարսը: Արևմուտքում երևում են Արագած լեռը և Արայի լեռը: Հյուսիսում և հյուսիս-արևելքում տարածվում է՝ Ծաղկունյաց լեռնաշղթան ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը: Հարավ-արևմուտքում մինչև Հրազդան գետի կիրճը տարածվում է սարահարթ անունը Դուզ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Քաղաքներ | Հրազդան • Աբովյան • Բյուրեղավան • Եղվարդ • Ծաղկաձոր • Նոր Հաճն • Չարենցավան | |
| Գյուղեր | Ալափարս • Ակունք • Աղավնաձոր • Առինջ • Արագյուղ • Արամուս • Արգել • Արզական • Արզնի • Արտավազ (Արտվազ/Փյունիկ) • Բալահովիտ • Բջնի • Բուժական • Գառնի • Գեղադիր • Գեղաշեն • Գեղարդ • Գետամեջ • Գետարգել • Գողթ • Զառ • Զովաշեն • Զովունի • Զովք • Զորավան • Թեղենիք • Լեռնանիստ • Կաթնաղբյուր • Կամարիս • Կապուտան • Կարենիս • Կոտայք • Հանքավան • Հատիս • Հացավան • Ձորաղբյուր • Մայակովսկի • Մարմարիկ • Մեղրաձոր (Մեղրաձոր/Գոռգոչ) • Մրգաշեն • Նոր Արտամետ • Նոր Գեղի • Նոր Գյուղ • Նոր Երզնկա • Նուռնուս • Ողջաբերդ • Պռոշյան • Պտղնի • Ջրաբեր • Ջրառատ • Ջրվեժ • Սարալանջ • Սոլակ • Սևաբերդ • Վերին Պտղնի • Քաղսի • Քանաքեռավան • Քասախ • Քարաշամբ • Ֆանտան | |
| Պորտալ:Հայաստան | ||

