Շավիղ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավիղ Գրիգորյան
Ծնվել էմարտի 28, 1922(1922-03-28)
ԾննդավայրԱլափարս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 2012(2012-12-25)[1] (90 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1945)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2002)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Շավիղ Գրիգորյան Վիքիդարանում

Շավիղ Սուրենի Գրիգորյան (մարտի 28, 1922(1922-03-28), Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - դեկտեմբերի 25, 2012(2012-12-25)[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ 1945 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961–1981 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակել է գիտական մենագրություններ, պատմվածքներ։ Մամուլում հանդես է եկել գիտական բազմաթիվ հոդվածներով։ Եղել է «Սայաթ-Նովա» մշակութային միության գիտխորհրդի և Հայ աշուղների միության նախագահը։ 1999 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ[2]։

Ուսումնասիրությունները վերաբերում են գուսանական և աշուղական երգարվեստի խնդիրներին։ Կազմել է աշուղ Աշխույժի երկերի (1963), «Ով Հայաստան» (2002) և այլ ժողովածուներ։ Հեղինակ է «Հայոց հին գուսանական երգերը» (1971), «Իմ Ջիվանին» (1997), «Հայ աշուղական գրականության պատմություն» (2002), «Կարոտի գինը» (1991 թվական, իրապատում ակնարկներ, էսսեներ) և այլ գրքերի։ Հայ աշուղների միության նախագահ (2004)[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սազայի և Ենգի», 1958 թ.
  • «Շիրին, Տաղարան», 1966 թ.
  • «Հովհաննես Թումանյան», 1969 թ.
  • «Աշուղ Սազայի», 1971 թ.
  • «Կարոտի գինը», 1991 թ.
  • «Իմ Ջիվանին», 1997 թ.
  • «Աշուղ Սազայի, Ով Հայաստան», 1998 թ.
  • «Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին», 1999 թ.
  • , «Հայ աշուղական գրականության պատմություն», 2002 թ.
  • «Սայաթ-Նովա», 2004 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1961
  2. «Շավիղ Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավիղ Գրիգորյան» հոդվածին։