Քասախ (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քասախ
40°14′03″ հս. լ. 44°27′09″ ավ. ե. / 40.234167° հս. լ. 44.4525° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Այլ անվանումներ № 40 սովխոզին կից
Բարձր. ծովի մակ-ից 1175 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 5663 մարդ (2012[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Քասախ (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Քասախ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք։

Գյուղի համայնքը հիմնադրվել է 1965 թ.-ին՝ նախկին Ապարանի շրջանի Քասախ գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թ.-ի նոյեմբերի 11-ին:

Բնակչություն[խմբագրել]

Նախնիները տեղափոխվել են Ապարանի Քասախ և Զովունի գյուղերից, ինչպես նաև Ախալքալաքից և Գանձակից:

Քասախի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 2003 2384 4195 4755 5562

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:

Հասարակական կառույցներ[խմբագրել]

Գյուղում կան մեկ մանկապարտեզ, երկու միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, սպորտդպրոց և մշակույթի տուն։

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]