Գողթ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գողթ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գողթ
Աշունը Գողթում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներԳողոթ
Մակերես12,38 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1908 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գողթ (գյուղ) (Հայաստան)##
Գողթ (գյուղ) (Հայաստան)

Գողթ (Գողոթ (13-րդ դար)), գյուղ Հայաստանի Կոտայքի մարզի հարավում, մարզկենտրոնից 68 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին, Գողթ գետի աջափնյակում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1500-1700 մ բարձրության վրա։

1940-1950 թվականներին Գողթին են միացել և սրա թաղերը դարձել Ներքին և Վերին Գողթ գյուղերը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից 1829-1830 թվականներին։

Գողթի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1897 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 220 438 805 817 1232 1642 1931 1921[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ են գտնվում «Հավուց թառ» վանքի ավերակները, Գեղարդի վանքը և Պորտիք գյուղատեղին։ Պահպանվել են խաչքարեր և մատուռներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 61» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները