Եւրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Disambig-dark.svg Անուան այլ կիրառումներու համար տես՝ Եւրոպա (այլ կիրառումներ)
Եւրոպա
դիրքը
Եւրոպայի տեղը երկրագունդին վրայ
Պետական
լեզուներ
Լեզուներ՝
Տարածք
 -  Ընդհանուր 10 մլն.180 հզ. քմ²  (5րդ)
Բնակչութիւն
 -   նախահաշիւը 0.74 մլր.  (3րդ)
 -  խտութիւն 72.9 մարդ/քմ² (2րդ)
Ժամային գօտի UTC-էն մինչեւ UTC+6
Եւրոպա
Եւրոպայի քաղաքական քարտեսը (Ափրիքեան եւ Ասիական երկիրներ եւս տեսանելի են)

Եւրոպա, աշխարհի 6 աշխարհամասերէն մէկը, կը կազմէ Եւրասիոյ արեւմտեան մասը։

Անուանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եւրոպան եւ ցուլը պատկերուած հին յունական սկահակին վրայ, Ք.ա. 480

«Եւրոպա» յունարէն բառը կը նշանակէ «արեւմուտք»։ Եւրոպա անունը ծագած է հին յունական դիցաբանութեան հերոս, փիւնիկեան Եւրոպա թագուհիի անունէն, որ փախցուցած էր Զեւսը։ Հին յոյները այդպէս կ'անուանէին Յունաստանէն արեւմուտք գտնուող տարածքները։

Աշխարհագրական Տուեալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եւրոպան իր մեծութեամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10 180 000 քմ2, այսինքն Երկրագունդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եւրոպայէն փոքր է, Աւստրալիան է։

Էլպրուսը Եւրոպայի ամենէ բարձր լերան գագաթն է

Բնակչութիւնը կը կազմէ 731 մլն, այսինքն՝ աշխարհի բնակչութեան 11 տոկոսը։ Եւրոպայի բնակչութեան խտութիւնը աշխարհի ամենամեծերէն է։ Եւրոպայի ճշգրիտ սահմաններու վերաբերեալ կարծիքները կը տարբերին։ Եւրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչութեամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Մակերեւոյթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եւրոպայի մէջ շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլկան եւ Տանուպը), կարճ եւ սրընթաց լեռնային գետերը, անուշահամ եւ աղի լիճերը (ամենախոշոր լիճերն են Լատոկան ու Օնեկան, ամենաղի լիճերը՝ Էլթոնը եւ Պասքունչակը)։ Եւրոպայի ափերը կ'ողողուին մեծաթիւ ծովերու եւ ծոցերու ափերուն կան նաւերու կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցուած են նաւահանգիստներ։ Աշխարհի խոշորագոյն նաւահանգիստներէն մէկը Ռոթըրտամը, կը գտնուի եւրոպական փոքր երկիրներէն մէկուն մէջ՝ Նետերլանտներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եւրոպայի կլիման բազմաբնոյթ է, հիւսիսը, յատկապէս Բեւեռային շրջանի կողմ, խստաշունչ է, Եւրոպայի մեծ մասը՝ չափաւոր, Միջերկրական եւ Սեւ ծովերու ափերուն՝ մեղմ։

Բուսական Եւ Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայծ, Աւստրիա

Եւրոպայի մշակուած դաշտերուն մէջ այսօր կ'աճին ցորէն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորէն, այգիներուն մէջ՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի եւ այլն։

Եւրոպական անտառներուն մէջ կ'ապրին զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահաւ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքաւ, սոխակ, շիկահաւ եւ այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռան Հիւսիսային սառուցեալ ովկիանոսի զառիթափ ափերուն, ժայռերու վրայ, թռչունները կը ստեղծեն իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, եւ ձագ կը հանեն հոն։ Այստէղ կ'ապրին նաեւ զանազան կենդանիներ, մասնաւորապէս՝ աղուէս, սկիւռ, գայլ, արջ, նապաստակներ եւ այլն։

Տեղակայութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական թերակղզիի պէս, Եւրոպան երեք կողմերէն շրջապատուած է ովկիանոսներով եւ ծովերով։ Արեւելքը Ասիոյ հետ անոր ցամաքային սահմանը կ'անցնի նախկին Խորհրդային Միութեան տարածքով՝ հիւսիսէն հարաւ ձգուող Ուրալեան լեռներով, Էմպա եւ Մանիչ գետերով։

Եւրոպայի լեզուներու քարտէզ

Պետութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
Տրեզտեն, Գերմանիա
Մեթրօյի կայարան Սթոքհոլմին մէջ
Պարսելոն
Լոնտոնի երկհարկանի պաս
Մալմեոյ
Նորեւէյ
Քրոաթիա
Տոն Քիխօթ եւ Սանչօ Փանսայ, Սպանիա
Դրօշ Անունը Տարածք
(քմ²)
Բնակչութիւն Մայրաքաղաք
Արեւմտեան Եւրոպա
Flag of Austria.svg Աւստրիա 83 858 8 169 929 Վիէննա
Flag of Germany.svg Գերմանիա 357 021 83 251 851 Պերլին
Flag of Switzerland (Pantone).svg Զուիցերիա 41 290 7 507 000 Պեռն
Flag of Ireland.svg Իրլանտա 70 280 4 234 925 Տապլին
Flag of Liechtenstein.svg Լիխթընշթայն 160 32 842 Վատուց
Flag of Luxembourg.svg Լուքսեմպուրկ 2 586 448 569 Լուքսեմպուրկ
Flag of the United Kingdom.svg Միացեալ Թագաւորութիւն 244 820 61 100 835 Լոնտոն
Flag of Monaco.svg Մոնաքօ 1.95 31 987 Մոնաքո
Flag of the Netherlands.svg Նետերլանտներ (Հոլանտա) 41 526 16 318 199 Ամսթըրտամ
Flag of Belgium.svg Պելճիքա 30 510 10 274 595 Պրիւքսել
Flag of Serbia.svg
Սերպիա 88361 7 495 742 Պելկրատ
Flag of France.svg
Ֆրանսա 547 030 63 182 000 Փարիզ
Հարաւային Եւրոպա
Flag of Albania.svg Ալպանիա 28 748 3 600 523 Թիրանա
Flag of Andorra.svg Անտորրա 468 68 403 Անտորա լա Ուէլեայ
Flag of Italy.svg Իտալիա 301 230 58 751 711 Հռոմ
Flag of Croatia.svg Խրուաթիա 56 542 4 437 460 Զակրէպ
Flag of Malta.svg Մալթա 316 397 499 Վալեթա
Flag of Macedonia.svg Մակեդոնիա 25 713 2 054 800 Սքոփիէ
Flag of Greece.svg Յունաստան 131 940 10 645 343 Աթէնք
Flag of Montenegro.svg Մոնթէնեկրօ 13 812 616 258 Փոտկորիցա
Flag of San Marino.svg Սան Մարինօ 61 27 730 Սան Մարինո
Flag of Slovenia.svg Սլովէնիա 20 273 1 932 917 Լիւպլեանա
Flag of Bosnia and Herzegovina.svg Պոսնա եւ Հերցէկովինա 51 129 3 843 126 Սարայէւո
Flag of Spain.svg Սպանիա 504 851 45 061 274 Մատրիտ
Flag of the Vatican City.svg
Վատիկան 0.44 900 Վատիկան
Flag of Portugal.svg Փորթուկալ 91 568 10 409 995 Լիսապոն
Արեւելեան Եւրոպա
Flag of Poland.svg Լեհաստան 312 685 38 625 278 Ուարշաուա
Flag of Hungary.svg Հունգարիա 93 030 10 075 034 Պուտափեշթ
Flag of Moldova.svg Մոլտովա 33 843 4 434 547 Քիշնեւ
Flag of Ukraine.svg
Ուքրանիա 603 700 48 396 470 Քիեւ
Flag of the Czech Republic.svg Չեխիա 78 866 10 256 760 Փրակա
Flag of Belarus.svg Պելառուս (Սպիտակ Ռուսիա) 207 600 10 335 382 Մինսք
Flag of Bulgaria.svg Պուլկարիա 110 910 7 621 337 Սոֆիա
Flag of Romania.svg Ռումանիա 238 391 21 698 181 Պուխարեսթ
Flag of Slovakia.svg
Սլովաքիա 48 845 5 422 366 Պրաթիսլաւա
Հիւսիսային Եւրոպա
Flag of Denmark.svg Տանիմարքա 43 094 5 564 219 Քոփընհակըն
Flag of Estonia.svg Էսթոնիա 45 226 1 415 681 Թալլին
Flag of Iceland.svg Իսլանտա 103 000 307 261 Րէյքեաւիք
Flag of Latvia.svg Լաթվիա (Լեթոնիա) 64 589 2 366 515 Ռիկա
Flag of Lithuania.svg Լիթուանիա 65 200 3 601 138 Վիլնիւս
Flag of Norway.svg Նորուէկիա 324 220 4 525 116 Օսլո
Flag of Sweden.svg Շուէտ 449 964 9 090 113 Սթոքհոլմ
Flag of Finland.svg
Ֆինլանտա 336 593 5 157 537 Հելսինքի
Մասամբ Ասիոյ Մէջ Գտնուող Երկիրներ
Flag of Russia.svg Ռուսիա Մոսքուա
Ասիոյ պետութիւններ, որոնք ունին տարածքներ Եւրոպային մէջ
Flag of Turkey.svg Թուրքիա 783 562 71 517 100 Անքարա
Flag of Kazakhstan.svg Ղազախստան Ասթանա
Ասիոյ պետութիւններ, որոնց Եւրոպայի մէջ
տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի կը համարուի
Flag of Azerbaijan.svg Ազրպէյճան 86 600[1] 9 000 000 Պաքու
Flag of Georgia.svg Վրաստան 69 700 4 661 473 Թիֆլիս
Ասիոյ պետութիւններ, որոնք կը դասուին Եւրոպային,
ոչ թէ աշխարհագրական, այլ քաղաքական եւ մշակութային սկզբունքներով
Flag of Israel.svg
Իսրայէլ
Flag of Cyprus.svg
Կիպրոս[2] 9 251 1 141 166 Նիքոսիա
Flag of Armenia.svg
Հայաստան[3] 29 800 3 017 100 Երեւան
Չճանաչուած եւ մասամբ ճանաչուած տարածքներ
Flag of Abkhazia.svg
Ապխազիա Սուխում
Flag of Nagorno-Karabakh.svg Արցախ Ստէփանակէրտ
Flag of South Ossetia.svg Հարաւային Ովսիա Ցխինուալ
Flag of the Turkish Republic of Northern Cyprus.svg Հիւսիսային Կիպրոս
Flag of .svg Մերձտնեսթրեան Հանրապետութիւն Թիրասպոլ
Flag of Kosovo.svg Քոսովօ Փրիշթինա

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]