Մալթայի մեգալիթ տաճարներ
Մալթայի մեգալիթ տաճարներ, նախապատմական շրջանի մեգալիթ տաճարներ Մալթայում, որոնք ընդհանուր մեկ համարով ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]: Դրանք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ մ. թ. ա. 3.600-մ. թ. ա. 2.500 թվականներին[2][3]: Այս մեգալիթ կառույցները մինչև Պորտասարի նմանատիպ կառույցների բացահայտումը համարվել են մեգալիթ հնագույն կառույցներն աշխարհում:
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագետները կարծում են, որ մեգալիթ այս համալիրները տարածքի մշակութային էվոլյուցիայի արդյունք են[4][5]: Դրանք հիմք են հանդիսացել Մալթայի հնագույն պատմության փուլերն անվանելու համար, քանի որ տաճարների տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղեն իրերին ու այլ գտածոներին բնորոշում են որոշակի հատկություններ: Մալթայի մեգալիթ տաճարների խմբի մեջ չի մտնում ստորգետնյա սրբատեղի Հալ Սաֆլիենին. այն Համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է առանձին համարի ներքո[6][7]:
Մալթայում կան մեգալիթ այլ տաճարներ ևս, օրինակ՝ Բորջ ին Նադուրը, Կորդինը, Բրոշտորֆի շրջանակը, Թալ Կադին, Թալ Սիլջը, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում չեն ընդգրկվել վատ պահպանված լինելու պատճառով: Տաճարների մի մասը ոչնչացվել է կամ զգալիորեն վնասվել 19-րդ դարում, որբ գյուղացիները մաքրել են որոշ տարածքներ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Ջգանտիան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1980 թվականին: 1992 թվականին կոմիտեն ընդլայնել է ցանկը՝ այնտեղ ներռելով ևս հինգ մեգալիթ համալիրներ՝ Մնայդրան, Տարշիենը, Թա Հաջրաթը, Սկորբան, Հաջար Քիմը:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարների անվանումներից շատերը մատնանշում են այն քարատեսակը, որով կառուցվել է տաճարը: Մալթական հագար բառն ընդհանուր է Թա Հաջրաթի և Հաջար Քիմի համար. առաջինի թա մասնիկը մատնանշում է տիրակալին, երկրորդի քիմ մասնիկը հավանաբար մալթերեն խոնարհում բառի աղավաղված ձևն է, որ դիրք է նշանակում[8]:
Մալթական բանահյուության մեջ նկարագրվում են հսկաներ, որոնք կառուցել են տաճարներ: Դրանից էլ առաջացել է Ջգանտիա անունը, որը նշանակում է հսկաների աշտարակ[9]: Մալթացի բանասեր Ջոզեֆ Ակվիլինան հայտնել է այն տեսակետը, որ Մնայդրա անվանումը մանդրա (արաբ․՝ منيدرة) բառի փաղաքշական ձևն է, որ նշանակում է ծառաստան, ծառերով տնկված տարածք: Նա նշել է նաև, որ բառը կարող է առաջացած լինել արաբերեն մանզարա (արաբ․՝ منظرة) բառից, որը նշանակում է իշխող դիրք ունեցող տարածք[10]: Տարշիեն, ինչպես նաև Սկորբայիի տաճարներն իրենց անվանումները ստացել են այն տեղանքի անունից, որտեղ որ հայտնաբերվել են:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «21 World Heritage Sites you have probably never heard of»։ Daily Telegraph
- ↑ «Megalithic Temples of Malta – UNESCO World Heritage Centre»։ Whc.unesco.org։ Վերցված է 2011-10-09
- ↑ «The Prehistoric Archaeology of the Temples of Malta»։ Bradshawfoundation.com։ Վերցված է 2009-07-22
- ↑ Blouet, The Story of Malta, p. 22
- ↑ «Prehistoric Temples of Malta»։ Վերցված է 2008-09-16
- ↑ Blouet, The Story of Malta, p. 28
- ↑ «Malta: Ancient Home to Goddesses and Fertility Cults»։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-14-ին։ Վերցված է 2008-09-16
- ↑ Wettinger Godfrey (2008)։ «Stramberiji fl-Ismijiet tal-Inħawi Maltin»։ L-Imnara 9 (32): 8
- ↑ De Soldanis, Gozo, Ancient and Modern, Religious and Profane, Book I, pp. 86–88
- ↑ Aquilina, Maltese- English Dictionary, p. 776
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալթայի մեգալիթ տաճարներ կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |