Եվրոպայի դրոշ
Եվրոպայի դրոշ | |
---|---|
![]() Եվրոպայի դրոշ | |
Տեսակ | Եվրոպայի խորհրդանիշ, դրոշ և պատկերանիշ |
Իրավասության տարածք | Եվրոպա |
Օգտագործում | ![]() |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | դեկտեմբեր 8, 1955 |
Գույներ | կապույտ, ոսկեգույն |
Պատկերված է | 12 ոսկեգույն հնգաթեև աստղ |
Նախագծող | Arsène Heitz, Paul Lévy |
Եվրոպայի դրոշ, պատկերվում է ժամացույցի թվատախտակի նմանությամբ շրջանաձև դասավորված 12 ոսկեգույն հնգաթև աստղի տեսքով։ Ի սկզբանե համարվում էր Եվրախորհրդի դրոշը։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշման պաշտոնական մեկնաբանության մեջ դրոշի ընդունման մասին ասվում է հետևյալը.
1953 թվականի սեպտեմբերի 25-ին Եվրախորհրդի խորհրդակցության ժամանակ առաջարակվեց ընդունել կապույտ ֆոնի վրա 15 ոսկեգույն աստղից բաղկացած դրոշը, որը խորհրդանշելու էր Եվրախորհրդի անդամների թիվը։
Այդ առաջարկն արժանացավ Գերմանիայի դիմադրությանը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Սաարը՝ որպես անկախ պետություն (այն 15 անդամներից մեկն էր)։ Մյուս կողմից, Սաարը և Ֆրանսիան ժխտեցին 14 աստղի տարբերակը, քանի որ այդ ժամանակ Սաարում նկատվում էր անկախանալու ձգտում։ 13 թիվը շատերը ընկալում էին որպես դժբախտության թիվ։ 10-ը՝ որպես Եվրամիության հիմնադիրների թիվ, կխոչընդոտեր միության բացության գաղափարին։ Ի վերջո համաձայնության եկան 12 թվի շուրջ՝ որպես կատարելության խորհրդանիշ[1]։
Տարածված սխալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The European Commission and religious values // The Economist (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emblems (անգլ.)
|