Եվրոպայի օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ode to Joy
Ninth Symphony original.png
Լյուդվիգ վան Բեթհովենի օրիգինալ նոտաներ
Տեսակ օրհներգ և Եվրամիության խորհրդանիշ
Բառերի հեղինակ չկա[1]
Երգահան Լյուդվիգ վան Բեթհովեն
Երկիր Եվրամիություն, Եվրախորհուրդ
Հաստատված 1972 (Եվրոպայի Խորհուրդ)[2]
1985 (Եվրամիություն)[2]
Հիմք Ձոն ուրախության և Սիմֆոնիա № 9
Symphony No. 9 (Beethoven) Վիքիպահեստում

Եվրոպայի օրհներգ, Եվրամիության և Եվրախորհրդի օրհներգն է, համարվում է Եվրոպայի խորհրդանիշներից մեկը։ Հիմնված է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի չորրորդ մասի գլխավոր թեմայի վրա գործիքային ձևավորմամբ[2] և կատարվում է երկու կազմակերպությունների պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Շիլլերը «Ձոն ուրախության» բանաստեղծությունը գրել է 1785 թվականին՝ որպես «մարդկանց եղբայրության տոնում»: 1823 թվականին՝ Շիլլերի մահվանից հետո, Լյուդվիգ վան Բեթհովենն օգտագործեց ստեղծագործության բառերը իր 9-րդ սիմֆոնիայի չորրորդ (եզրափակիչ) մասի համար։

Դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը գրել է Եվրոպայի օրհներգի երեք պաշտոնական գործիքային վերադաշնակում` դաշնամուրի, փողային նվագախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Նա նաև փոխել է երաժշտության տեմպը: Այնտեղ, որտեղ Բեթհովենն օգտագործել է կես նոտա, Կարայանն օգտագործել է քառորդական:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիության նախարարների կոմիտետը 1972 թվականի հունվարի 19-ին Ստրասբուրգում պաշտոնապես հայտարարեց Եվրոպայի օրհներգը` Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի 4-րդ մասը՝ «Ձոն ուրախության» նախերգանքը։

Բեթհովենի սիմֆոնիայում օգտագործվել են Շիլլերի բանաստեղծության գերմաներեն բառերը, սակայն 1972 թվականին օրհներգի հաստատման ժամանակ բառերը հանել են, որպեսզի գերապատվությունը չտրվի ոչ մի լեզվի։

2010 թվականի հոկտեմբերի 4-ին օրհներգը հնչել է առաջին անգամ սպորտային պաշտոնական մրցումների ժամանակ, երբ Եվրոպայի թիմը հաղթեց ԱՄՆ-ի թիմին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://europa.eu/european-union/about-eu/symbols/anthem_en
  2. 2,0 2,1 2,2 «The European Anthem»։ The European Commission։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-04-24