Բուլղարական սփյուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարացիներ Հունաստանում

Բուլղարական սփյուռք (բուլղար․՝ Български емигрантски общности), Բուլղարիայի Հանրապետության սահմաններից դուրս ապրող բուլղարացիների ստեղծած համայնքների ընդհանուր անվանումը։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի սահմաններից դուրս ապրում է ավելի քան 2 միլիոն բուլղարացի։ Բուլղարացիների շրջանում արտագաղթի ցուցանիշը կտրուկ աճել է 1989 թվականին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կոմունիստական կարգերի փլուզումից հետո։ Այս շրջանում ավելի քան մեկ միլիոն բուլղարացիներ լքել են երկիրը՝ արտագնա աշխատանքի մեկնելով։ Մեծ մասամբ նրանք փորձում էին ապաստան գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ կանաչ քարտի միջոցով։

Բացի Միացյալ Նահանգներից, մեծ թվով բուլարացիներ հաստատվեցին նաև Հյուսիսային Ամերիկայի մյուս գերտերությունում՝ Կանադայում։ Մյուսները տարածվեցին ամբողջ Եվրոպական Միությունում։ Առաջին բուլղարական համայնքները ստեղծվեցին այնպիսի երկրներում, ինչպիսիք էին Հունաստանն ու Իսպանիան։ Արտագաղթը կանգ առավ այն բանից հետո, երբ 2007 թվականին Բուլղարիան դարձավ Եվրամիության անդամ պետություն։ Մեծ թվով բուլղարացիներ վերադարձան հայրենիք։

1990-ականներին բուլղարացիների մեծ ներհոսքը դեպի ԵՄ և Հյուսիսային Ամերիկա կապված էր մեծ մասամբ նաև կրթության հետ։ Հետագայում բուլղարական խոշոր համայնքներ ստեղծվեցին նաև Եվրոպայի այլ երկրներում՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում և Կիպրոսում։ Բացի Եվրոպայից բուլղարացիները հաստատվել են նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում (հատկապես Բրազիլիայում և Արգենտինայում), Թուրքիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և անգամ Արաբական Միացյալ Էմիրություններում։

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության անվանում Բուլղարիայի քաղաքացիներ Էթնիկ բուլղարացիներ Հոդված
Թուրքիա Թուրքիա 500,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարական թուրքերը Թուրքիայում, Բուլղարացիները Թուրքիայում
Հունաստան Հունաստան 300,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Հունաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 300,000 (2011 թվականի տվյալով)[1] 95,588[2]
Բուլղարացիներն ԱՄՆ-ում
Իսպանիա Իսպանիա 250,000 (2011 թվականի տվյալով)[1] 150,878 (2011 թվականի տվյալով)[3] Բուլղարացիներն Իսպանիայում
Գերմանիա Գերմանիա 226,926 (2016 թվականի տվյալով) Բուլղարացիները Գերմանիայում
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 100,000 (2011 թվականի տվյալով)[1] 35,000 (2009 թվականին) Բուլղարացիները Մեծ Բրիտանիայում
Իտալիա Իտալիա 100,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիներն Իտալիայում
Կանադա Կանադա 70,000 (2011 թվականի տվյալով)[1] 30,485[4] (պաշտոնական տվյալներ) Բուլղարացիները Կանադայում
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 50,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Մակեդոնիայում
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 35,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Կիպրոսում
Ռուսաստան Ռուսաստան 32,265 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Ռուսաստանում
Ֆրանսիա Ֆրանսիա 30,000 (2011 թվականի տվյալով)[1] 34,000 (2011 թվականի տվյալով)[փա՞ստ] Բուլղարացիները Ֆրանսիայում
Մոլդովա Մոլդովա 20,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Մոլդովայում
Հարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ 20,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները ՀԱՀ-ում
Ավստրալիա Ավստրալիա 18,481 (2014 թվականի տվյալներով)[1] Բուլղարացիներն Ավստրալիայում
Բելգիա Բելգիա 18,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Բելգիայում
Ավստրալիա Ավստրալիա 15,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիներն Ավստրալիայում
Պորտուգալիա Պորտուգալիա 15,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Պորտուգալիայում
Սերբիա Սերբիա 15,000 (2011 թվականի տվյալով)[1] 18,543 (2011)[5] Բուլղարացիները Սերբիայում
Լեհաստան Լեհաստան 14,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Լեհաստանում
Նիդերլանդներ Նիդերլանդներ 12,340 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Նիդերլանդներում
Իսրայել Իսրայել 7,500 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացի հրեաներ
Շվեյցարիա Շվեյցարիա 4,500 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Շվեյցարիայում
Դանիա Դանիա 4,200 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Դանիայում
Շվեդիա Շվեդիա 4,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիները Շվեդիայում
ԱՄԷ ՄԱԷ 3,500 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիներն ԱՄԷ-ում
Չեխիա Չեխիա 3,206 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղրացիները Չեխիայում
Իռլանդիա Իռլանդիա 3,000 (2011 թվականի տվյալով)[1] Բուլղարացիենրն Իռլանդիայում
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 3,000 Բուլղարացիները Նոր Զելանդիայում
Ընդհանուր 2,009,718 - 2,012,218 (Բուլղարիայում՝ 7,364,570 մարդ (2011 թվականի տվյալով)[6] )

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Брой на българските граждани в чужбина (2011 г.) | www.EuroChicago.com - The Bulgarian Media Portal in Chicago
  2. Ազգային փոքրամասնություններն Ամերիկայի Միացյալ Նահանգներում
  3. «Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներ՝ 2011 թվականի մարդահամար» (PDF). ine.es. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  4. Statistics Canada. «2011 National Household Survey: Data tables». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  5. «2011 թվականի մարդահամարը Սերբիայի Հանրապետության տարածքում, ազգային վիճակագրական ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  6. Национален статистически институт - Преброяване 2011