Արկտիկական խորհուրդ
Արկտիկական խորհուրդ, միջազգային խորհուրդ, որը ստեղծվել է 1996 թ-ին՝ Ֆինլանդիայի նախաձեռնությամբ՝ Արկտիկայի բնության պահպանության համար[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թ-ի սեպտեմբերի 19-ին ստեղծվեց Արկտիկական կոմիտեն, որը ներառեց Արկտիկային հարող երկրներին (Դանիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իսլանդիա) և Եվրոպական խորհրդարանը։ Ներկայումս Արկտիկական կոմիտեն ակտիվ մասնակցում է Արկտիկական խորհրդի աշխատանքներին՝ որպես դիտորդ կազմակերպություն։
2011 թ-ի մայիսի 14-ին Արկտիկական խորհրդի նստաշրջաններից մեկը տեղի ունեցավ Նուուկում, Գրենլանդիայում։ Այնտեղ խորհրդի անդամ բոլոր 8 երկրները ստորագրեցին «Ավիացիոն և ծովային փնտրման և օգնության» մասին հուշագիր։
Ծրագրվում է, որ հաջորդ նստաշրջաններից մեկում կստորագրվի Արկտիկայում նավթի արտահանման կրճատումների վերաբերյալ հուշագիր։
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտորդ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիա
Գերմանիա
Իսպանիա
Իտալիա (ժամանակավոր կարգավիճակ, մինչ նախարարների հաջորդ խորհրդաժողովը)
Չինաստան (ժամանակավոր կարգավիճակ, մինչ նախարարների հաջորդ խորհրդաժողովը)
Հարավային Կորեա (ժամանակավոր կարգավիճակ, մինչ նախարարների հաջորդ խորհրդաժողովը)
Նիդերլանդներ
Լեհաստան
Ֆրանսիա
Ճապոնիա
Հնդկաստան
Սինգապուր
Միջազգային դիտորդ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնության պահպանության համաշխարհային միություն
- Արկտիկական երկրների խորհրդարանական ասոցիացիա[2]
- Կարմիր խաչի միջազգային կոմիտե
- ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր[3]
- ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
- Հյուսիսային խորհուրդ
- Հյուսիսային համաժողով[4]
Ոչ կառավարական դիտորդ- կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վայրի բնության համաշխարհային ֆոնդի արկտիկական ծրագիր
- Արկտիկայի համալսարան
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996—1998 թթ նախագահ երկիր — Կանադա,
1998—2000 թթ նախագահ երկիր — ԱՄՆ,
2000—2002 թթ նախագահ երկիր — Ֆինլանդիա
2002—2004 թթ նախագահ երկիր — Իսլանդիա
2004—2006 թթ նախագահ երկիր — Ռուսաստան,
2006—2008 թթ նախագահ երկիր — Նորվեգիա,
2009—2011 թթ նախագահ երկիր — Դանիա,
2011—2013 թթ նախագահ երկիր — Շվեդիա[5].
2013—2015 թթ նախագահ երկիր — Կանադա (2013 թ-ին նախագահությունը ընդունել է Կանադան արդեն երկրորդ անգամ),
2015—2017 թթ նախագահ երկիր — ԱՄՆ,
2017—2019 թթ նախագահ երկիր — Ֆինլանդիա[6],
2019—2021 թթ նախագահ երկիր — Իսլանդիա,
2021—2023 թթ նախագահ երկիր — Ռուսաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արկտիկական խորհուրդ
- ↑ Arctic Parliamentarians (անգլ.)
- ↑ Программа ООН по окружающей среде (ռուս.)
- ↑ Northern Forum (անգլ.)
- ↑ Швеция приняла председательство в Арктическом совете(չաշխատող հղում) // Интернет-агентство BarentsObserver.com. — 16 мая 2011.
- ↑ «Приоритетной темой срока председательства Финляндии в Арктическом совете станет образование»։ YLE։ Վերցված է 2017-05-11