Նախամարդ
Նախամարդ | |
![]() Նախամարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուններ (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Ընտանիք | Հոմինիդներ (Hominidae) |
Ցեղ | Homo |
Տեսակ | †Նախամարդ (H. antecessor) |
Միջազգային անվանում | |
Homo antecessor |
Նախամարդ[1] կամ նախորդող մարդ[2] (լատ.՝ Homo antecessor), մարդկանց անդրջրհեղեղյան տեսակ, որը գոյություն է ունեցել 1.2 միլիոնից 800 հազար տարի առաջ: Հայտնի է Ատապուերկա լեռների պեղումների շնորհիվ: Homo antecessor-ը համարվում է Եվրոպայի հնագույն մարդատեսակը (ավելի հին է միայն Homo georgicus-ը, որը հայտնաբերվել է Վրաստանում՝ Դմանիսի սարահարթի մոտակայքում, նրա տարիքը հասնում է 1.7-1.8 միլիոն տարվա):
Տեղ էվոլյուցիոն շղթայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք մարդաբանների կարծիքով՝ Homo antecessor-ները Հայդելբերգյան մարդկանց անմիջական նախնիներն են, բանական մարդու և նեանդերթալյան մարդու ընդհանուր նախնին: Homo georgicus-ի հետ ունեցած ընդհանրությունները թույլ են տալիս տեսնել նրա մեջ Homo erectus-ի հնամենի ենթատեսակը:
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
H. antecessor -ի գլուխը ուներ ժամանակակից մարդուն և նեանդերթալյան մարդկանց բնորոշ առանձնահատկություններ: Նրանք հաստ հոնքեր ունեին, երկար և ցածր գանգատուփ, զանգվածային ստորին ծնոտ` առանց կզակի, և խոշոր ատամներ, ինչպիսիք կային նեանդերթալյան մարդու մոտ: Դրան հակառակ` դեմքը համեմատաբար հարթ էր և առաջ եկած չէր, այսինքն` նման էր ժամանակակից մարդու դեմքին: Հասակը` 1.6-1.8 մ, հասուն տղամարդու քաշը` մոտավորապես 90 կգ, ուղեղի ծավալը` 1000 սմ³: Համաձայն Խուան Արսուագի, որը հենվում է տոմոգրաֆիական հետազոտությունների արդյունքների վրա, Homo antecessor-ը աջլիկ էր, ինչն առանձնացնում է նրան պրիմատ-նախնիների շարքից:
Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ ենթատեսակը նկարագրվել է 1997 թվականին` Իսպանիայի Ատապուերկա լեռներում 1994 թվականին հայտնաբերված անհայտ սեռի դեռահասի (10-12 տարեկան) մնացորդների հիման վրա: Գտածոյի տարիքը հասնում է 800.000 տարվա: Ատապուերկա լեռներում հին մարդիկ բավականին երկար են ապրել, և այնտեղ կուտակվել են կենդանիների մեծաքանակ կոտրատված ոսկորներ, որոնց նրանք օգտագործում էին որպես ուտելիք:
Հին աղբակույտերում բացի ձիերի, եղջերուների, ռնգեղջյուրների և այլ խոտակեր կենդանիների ոսկորներից գիտնականները հայտնաբերել են նաև մարդկային ոսկորներ: Նրանք բոլորը ակնհայտորեն կոտրատված և կրծված էին, ինչպես կենդանիների ոսկորները: Հետազոտողները ենթադրում են, որ ուտելիքի մնացորդների մեջ կա առնվազն 11 մարդ, ընդ որում` նրանք բոլորը երեխաներ կամ դեռահասներ էին:
Խոսե Մարիա Բերմուդես դե Կաստրոն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի «Ատապուերկա» ծրագրի ղեկավարը, ասում է, որ դատելով ամեն ինչից` նախամարդիկ ուտելիքի պակաս չեն ունեցել: Այն ժամանակներում քարանձավների տեղանքը պտղատու էր, հարուստ էր խոտակեր կենդանիներով, որոնք նախամարդկանց որսն էին: Քարանձավների աղբակույտների պարունակությունը նույնպես չի վկայում քաղցի մասին: Թե ինչն է ստիպել ուտել իրենց նմաններիին, այն էլ` երեխաներին, հասկանալի չէ: Այն նման չէ ծիսական կանիբալիզմի. ծիսակատարությունից հետո դժվար թե ոսկորները գցեին ընդհանուր աղբակույտ: Հնարավոր է, որ Ատապուերկա լեռների բնակիչները ուտում էին իրենց հարևաններին այլ քարանձավներից, որոնց վերցրել էին հարձակման ժամանակ: 2007 թվականին Սիմա դելյ էլեֆանտե (իսպ.՝ Sierra de Atapuerca) քարանձավում Էուդալդ Կարբոնելի արշավանքի ժամանակ հայտնաբերվել են վերոնշյալ մարդկանց տիպի նոր մնացորդներ[3]:
Գտածոն ներկայացված է 30-40 տարեկան կնոջ ծնոտի տեսքով[4] և թվագրվում է 1,1-1,2 միլիոն տարվա վաղեմության: Սիմա դելյ Էլեֆանտեի քարանձավային նստվածքներում առանձնացվում են 13 հաջորդական շերտ: Մարդու առկայության հետքերը հայտնաբերվել են ներքևից երրորդ շերտում`քարանձավի քարե հատակից մոտավորապես 4 մետր հեռավորության վրա: Մի շերտում մարդկային ծնոտի հետ հայտնաբերվել են նաև տարատեսակ մանր կաթնասունների ոսկորներ, այդ թվում` մկանման կրծողներ և կունյի ընտանիքից մի շարք գիշատիչներ: Ստորին ծնոտի միակ կոտրվածքի պատճառով դժվար է միանշանակ որոշել գտածոյի տիպային պատկանելությունը:
Ըստ կազմաբանական մի շարք հատկանիշների` ծնոտը հիշեցնում է Homo erectus-ի և նույնիսկ ավելի նախնադարյան` Homo georgicus-ի ներկայացուցչի: Նախնադարյան մարդու բրածո ատամը` TD6 բլոկից, Գրան-Դոլինա Սյերրա-դե-Արապուերկե հնագիտական հուշարձանում թվագրվում է 772 000-949 000 տարվա վաղեմության[5]:
2010 թվականին Անգլիայում հայտնաբերվել են գործիքներ և մնացորդներ (950 000 տարեկան), որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Homo antecessor-ը Հյուսիսային Եվրոպայում բնակված ամենահին մարդն է[6]: 2013 թվականի մայիսին ծովով ողողված Հեյսբորո ափի մոտ (Նորֆոլկ, Անգլիա) հայտաբերվել են մարդկային ոտքերի հետքեր[7]: Դրանք Աֆրիկայի սահմաններից դուրս հայտնաբերված ամենահին ոտնահետքերն են (տարիք՝ 850 000-950 000 տարի), և, հնարավոր է՝ կապված են Homo antecessor-ի հետ[8]:
Ատամնաքարի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզել, որ հին մարդիկ ուտելիքի մեջ օգտագործել են հացազգի բույսեր (ինչի մասին վկայում են օսլայի հատիկները) և միս[9][10][11], չեն օգտագործել կրակ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նախամարդիկ, նեանդերտալացիների նախնիները
- ↑ Атапуэрка / А. А. Зубов // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 438. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ «В Испании найдены останки древнейших обитателей Европы»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2020-07-20
- ↑ Найдены останки первой европейской женщины
- ↑ First direct dating of Homo antecessor, 2018
- ↑ Ископаемые останки и инструменты также были обнаружены в Англии.
- ↑ Kennedy M. 850,000-year-old human footprints found in Norfolk. The Guardian. 7 февраля 2014.
- ↑ Ashton N., Lewis S. G., De Groote I., Duffy S. M., Bates M., et al. (2014) Hominin Footprints from Early Pleistocene Deposits at Happisburgh, UK. Public Library of Science 9(2): e88329. doi:10.1371/journal.pone.0088329.
- ↑ Karen Hardy et al. Diet and environment 1.2 million years ago revealed through analysis of dental calculus from Europe’s oldest hominin at Sima del Elefante, 15 December 2016.
- ↑ Древнейшие европейцы ели злаки и ковырялись в зубах, но не знали огня
- ↑ «Во рту первого европейца нашли сломанную зубочистку»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2020-07-20
- ↑ Raw foodies: Europe’s earliest humans did not use fire. December 14, 2016.