Հյուսիսատլանտյան հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյուսիսատլանտյան հոսանք, օվկիանոսային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում։ Հանդիսանում է Գոլֆստրիմի անմիջական շարունակությունը։ Սկսվում է Նյուֆաունդլենդյան մեծ խրուտից, ուղղվում հյուսիս-արևելք։ Իսլանդիայի մոտ բաժանվում է երկու ճյուղի, հիմնական մասը մտնում է Նորվեգական ծով (Նորվեգական հոսանք), ավելի փոքր ճյուղը շրջվում է դեպի արևմուտք, Գրենլանդիա՝ Իրմինգերի հոսանք անվամբ։ Հյուսիս-ատլանտյան հոսանքի մեկ այլ ճյուղ Եվրոպայի արևմտյան ափերով իջևում է հարավ և միանում Կանարյան հոսանքին։ Հյուսիս-ատլանտյան հոսանքը հարավ-արևմուտքում ունի 1–2 մ/վ արագություն, Իսլանդիայի մոտ՝ 0, 1– 0, 2 մ/վ։ Ջերմաստիճանը փետրվարին հարավ-արևմուտքում –15 °C է, հյուսիս-արևելքում՝ 0°— 2 °C, օգոստոսին, համապատասխանաբար, 15–20 °C և 3–5 °C, ջրի աղիությունը 36–34 ‰ է։ Հոսանքը զգալի ազդեցություն ունի Եվրոպայի կլիմայի և բնության ձևավորման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png