Տուրի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուրի ճակատամարտ
Արաբական արշավանքներ
Steuben - Bataille de Poitiers.png
«Պուատյե», հեղինակ Կառլ Շթեյբեն:
Թվական հոկտեմբերի 10, 732 [1]
Վայր Անհայտ՝ Պուատյե կամ Տուր
Արդյունք Ֆրանկների հաղթանակ, Քրիստոնեության պահպանումը եվրոպայում
Հակառակորդներ
Ֆրանկական թագավորություն Արաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Կառլ Մարտել Աբուր Ռահման Իբն-Աբդալլահ
Կողմերի ուժեր
Անհայտ․ հավանաբար 20 հազար - 30 հազար Անհայտ․ հավանաբար 30 հազար - 80 հազար[2]
Կորուստներ
Անհայտ․ հավանաբար 1500 Անհայտ․ 30 հազարից ոչ ավելի[3]

Տուրի ճակատամարտ, հայտնի նաև որպես Պուատյեի ճակատամարտ[1], ըստ արաբական աղբյուրների Շեհիդների կոհորդայի ճակատամարտ[4] (արաբ․՝ معركة بلاط الشهداء‎, մա-առկատ բալաաթ աշ-Շուհադաա‎‎ )՝ Ճակատամարտ, որը տեղի էր ունեցել 732 թվականի հոկտեմբերի 10-ին[1], Տուր քաղաքի շրջակայքում՝ ոչ շատ հեռու Ֆրանկիայի և այդ ժամանակ դեռ անկախ Աքվիտանիայի սահմանից։ Ճակատամարտում բախվել էին Ֆրանկիայի՝ Ավստրազիական մայորդոմ Կառլոս Մարտելի կառավարության տակ գտնվող ուժերը և արաբական խալիֆայության՝ Աբդուր-Ռախման իբն Աբդալախայի, Ալ-անդալուսիայի կառավարիչի կառավարության տակ գտնվող ուժերը[5][6]։ Ֆրանկերը հաղթանակ տարան, իբն Աբդալախը սպանվեց, իսկ Մարտելը հետագայում կարողացավ իր ազդեցությունը տարածել դեպի հարավ՝ Իբերիա։ 9-րդ դարի ժամանակագրությունները, որոնք հաղթանակը բացատրում էին Կառլոսին երկնքի օրհնանք ստանալով, տվեցին նրան «Մուրճ» (լատ.՝ Martelus) մականունը, որը, հավանաբար, տրվել էր ի հիշատակ Հուդա Մակկավեյի (Մուրճկոտրիչ)։ Ճակատամարտի մանրամասությունները, որոնք նեռարում են ճակատամարտի ճշգրիտ վայրը և կռվողների թիվը, անհնար է որոշել մեզ հասած աղբյուրներից։ Ըստ առասպելի՝ Ֆրակիայի զորքերը հաղթել են առանց հետևակազորի։

Ժամանակագիրները հետևելով, որոնք Կառլոսին ներկայացնում էին որպես քրիստոներության համար մաքառողի, պատմաբանները տվյալ ճակատամարտը խորհրդանշում են որպես ապագան որոշող կետ՝ Իսլամի դեմ պայքարում։ 18-րդ և 19-րդ դարի պատմաբանների մեծամասնությունը, ինչպես Գիբբոնը, տեսնում էին Տուրի ճակատամարտը որպես մի կետ, որը շրջեց պատմության ընթացքը և հետ քշեց մահմեդականներին Եվրոպայից։ Ըստ Լեոպոլդ ֆոն Ռանկեյի՝ Պուատիեյի ճակատամարտը շրջադարձային կետ էր պատմության ամենագլխավոր դարաշրջաններից մեկում[7]

Չնայած այն փաստին, որ որոշ պատմաբաններ չեն համաձայնվում հաղթանակի դերի դիտարկմանը, ինչպես նշում էին Գիբբոնը և նրա ժամանակակից պատմաբանները, ճակատամարտի արդյունքում Քրիստոնեության փրկությունը և Իսլամի կողմից Եվրոպայի գրավման կանխումը ստեղծեցին հիմնաքար՝ հաջորդ դարում Եվրոպայում Ֆրանկների և Կարոլիկինգյան կայսրության իշխանության համար։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ժամանակակից պատմաբաններ համաձայն են այն տեսակետի հետ, ըստ որի Տուրի ճակատամարտը Օմայանների նվաճումների պատմության մեջ ամենաարյունալի և կարևոր ճակատամարտն էր։ Հանդիսանալով Օմայանների սարսափելի պարտություն, այն արագացրեց նրանց անկման գործընթացը՝ կանգնեցնելով իսլամի առաջխաղացմանը Եվրոպայում, հաստատելով Ֆրանկների և Կարոլիկինգների կառավարությունը՝ որպես Եվրոպայում իշխող ազգ և արքայատոհմ։

Ճակատամարտին նախորդում էին ավելի քան 20 տարի անընդհատ Մահմեդականների կողմից Եվրոպայի նվաճումներ, որոնք սկիզբ էին առել դեռ 711 թվականին՝ Օմայանների Վեստգոթների պետություն արշավանքով, և նրանց առաջխաղացումով դեպի Գալիա՝ նախկին Հռոմեական կայսրության վարչական միավոր։ Օմայանների ռազմական արշավանքները հասել էին հյուսիսում Աքվիտանիային և Բուրգունդիային՝ հաշվելով գլխավոր ճակատամարտը Բորդոյի մոտ և մարտարշավը դեպի Օտիեն։ Պատմաբանները համարում են, որ Մարտելի հաղթանակը գործոն էր, որը կանգնեցրել էր Օմայանների ուժերի առաջխաղացումը դեպի Գերմանիա և որը պահպանել էր Քրիստոնեությունը Եվրոպայում այն ժամանակ, երբ մահմեդական տիրապետության տակ էին գտնվում նախկին Հռոմեական և Պարսկական կայսրությունների մասերը[8]։ Սակայն կան որոշ պատմաբաններ, որոնք կարծում են, որ հաղթանակը միայն վերացրեց զավթիչների ուժերը, և որ ճակատամարտը չի հանդիսանում պատմության մեջ շրջադարձային կետ։

Արաբական խալիֆայության քարտեզը՝ տարբեր ժամանակահատվածներում

Ճակատամարտի ստույգ վայրը դեռևս հայտնի չէ․ Եվրոպական և Մահմեդական պահպանված աղբյուրները որոշ մանրամասնություններում իրար համընկնում են, իսկ որոշները՝ խիստ տարբերվում։ Պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ երկու բանակները հանդիպել են Կլեն և Վիենա գետերի միացման կետում՝ Տուրի և Պուատիեյի միջև։ Անհայտ է նաև երկու կողմերի զիվորների քանակը։ Մահմեդական աղբյուրները նշում են Օմայանների զորքի քանակը որպես 80 հազար և ավելին։ 1999 թվականի իր աշխատության մեջ Պոլ Դեվիսը արաբական կողմի զինվորիների թիվը գնահատում է որպես 80 հազար, իսկ ֆրանկներինը՝ 30 հազար, նշելով, որ ժամանակակից պատմաբանները գնահատում են Օմայանների զորքի թիվը 20-80 հազարի միջև։ Էդուարդ Շոնֆիլդը, որը ժխտում է նախկինում տրվող 60-700 հազար մահմեդական զորքի և 30 հազար քրիստոնեական զորքի վարկածը, համարում է, որ Օմայանների և Ֆրանկների զորքի 50 հազարից ավելին լինելու պնդումը մատակարարման կողմից անհնար է։ Մի այլ ժամանակակից պատմաբան Վիկտոր Դեվիս Հանսոնը համարում է, որ երկու զորքերն էլ հավասար էին, և դրանց կազմում մոտ 30 հազար մարդ կար՝ երկու կողմերից։ Հնարավոր է, որ ժամանակակից պատմաբանների վարկածները միջնադարյան պատմաբանների փաստերից ավելի ճիշտ են, քանի որ ժամանակակից գնահատականները հիմնված են այդ ժամանակաշրջանի մարդկանց և կենդանիների նյութա-տեխնիկական մատակարարման հնարավորությունների վրա։ Եվ Դևիսը, և Հանսոնը նշում են, որ երկու զորքերն էլ պիտի մատակարարում ստանային շրջապատող տարածքներից, քանի որ կողմերից ոչ մեկը դեռ չեր տիրապետում տնտեսա-նյութական պահեստների էֆեկտիվ համակարգին։ Անհայտ է, թե ինչքան վնասներ կրեցին բանակները, սակայն որոշ ժամանակագիրներ գրում են, որ Մարտելը կորցրեց մոտովորապես 1500 մարդ, իսկ միևնույն ժամանակ Օմայանները կորցրել են անհավանական 37,5 հազար մարդ[9]։ Սակայն նույն տվյալները նշված են նաև Liber Pontificalis-ում, որտեղ խոսվում է Աքվիտանյան Էդ կոմսի Թուլուզում (722 թվական) հաղթանակ տանելու մասին։ Պավել Դիակոնը իր Historia Langobardum-ում (մոտ մ․թ․ա 785 թվական), նշում է, որ Liber Pontificalis-ը նշում է այդ տվյալները Թուլուզում Էդի տարած հաղթանակի վերաբերյալ, չնայած որ նա հավաստացնում էր, որ Մարտելը կռվում էր Էդի հետ մեկտեղ։ Սակայն ավելի ուշ ժամանակաշրջանի հեղինակները, հավանաբար Ֆրեդեգարայի հետևորդների ազդեցության տակ, Սարացինների կորուստները նշում էին որպես միայն ու միայն Մարտելի վաստակ։ Vita Pardulfi աշխատությունում, որը գրվել է մոտ 8-րդ դարում, նշվում է, որ ճակատամարտից հետո Ռահմանի ուժերը սարսափահար փախուստի էին դիմում՝ իրենց ճանապարհ բացելով կրակի և կողոպուտի շնորհիվ։ Հետևաբար, նրանք այնպես էլ սասրսափահար ոչնչացված չէին, ինչպես նշում էին Ֆրեդեգարի հետևորդները։

Հակառակորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկերի կայսրությունը

Իսպանիայի և ապա Գալիայի ներխուժումներն իրականացրեցին Օմայանները (بنو أمية banū umayya / الأمويون al-umawiyyūn‎), որոնք իսլամական կայսրության առաջին արքայատոհմն էին՝ չորս ուղղափառ խալիֆների (Աբու Բաքր, Օմար, Օսման, Ալի) դարաշրջանից հետո։ Հավանաբար, Տուրի ճակատամարտի ժամանակ Օմայանների կայսրությունը աշխարհում առաջինն էր ըստ ռազմական ուժի։ Խալիֆատի սահմանները Օմայանների կառավարության տակ նշանապես մեծացել էին։ Մահմեդական զորքերը արդեն 7-րդ դարի վերջում անցել էին հյուսիսային աֆրիկայով և Պարսկաստանով։ Տարիք Իբն-Զիադի կառավարության տակ գտնվող զորքերը արդեն անցել էին Ջիբրալթարը և տիրապետում էին արդեն Պիրենեյան թերակղզուն, իսկ մյուս զորքերը արդեն տիրում էին Սինդի հողերին (Ժամանակակից Պակիստան)։ Օմայանների մահմեդական կայսրությունն արդեն վերածվել էր վիթխարի պետության, որը իրեն էր ենթարկում մի շարք ժողովրդների, այդ թվում նաև հայերին։ Նրանք ոչնչացրել էին երկու հսկա ուժերի՝ Սասնիդներին, որոնց մինչև վերջ կուլ տվեցին, և Բյուզանդիային, որի գրեթե բոլոր հողերն անցան Օմայանների կառավարության տակ՝ այդ թվում նաև Սիրիան, Հայաստանը և հյուսիսային աֆրիկան, չնայած որ Լևոն Գ Իսավրը հաջողությամբ կարողացավ Ակրիոնի (739 թվական) ճակատամարում պաշտպանել Փոքր Ասիան Օմայանների վերջին արշավանքի ժամանակ։

Ֆրանկական թագավորությունը Կառլոս Մարտելի կառավարության տակ Եվրոպայի հիմնական ռազմական ուժն էր։ Այն իր մեջ էր նեռարում ժամանակակից Ֆրանսիայի (Ավստրազիա, Նեյստրիա և Բուրգունդիա), Արևմտյան գերմանիայի և Նիդերլանդների հողերը։ Ֆրանկիայի թագավորությունը գնում էր Եվրոպայի՝ Հռոմեական կայսրության անկումից հետո հիմնական կայսրական ուժ դառնալու ճանապարհով, նույն ժամանակ պայքարելով արտաքին թշնամինների՝ Սաքսոնիաների, Ֆրիզների և այլ ազգերի հետ, և միևնույն ժամանակ ներքին թշնամինների՝ Էդ Մեծի և Աքվիտանիայի դուքսի հետ։

Օմայանների նվաճումները Գալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սամխա իբն Մալիկի՝ Անդալուզիայի կառավարիչի տակ գտնվող Օմայանների զորքերը գրավեցին Սեպտիմանիան արդեն 719 թվականին։ 720 թվականին Ալ-Սամխն ընտրեց նոր մայրաքաղաք Նարբոնը, որը Մավրերն անվանում էին Արբու-նա։ Նարբոնի նավահանգիստի անձեռնամխելիությունն ապահովելով՝ մավրերը հեշտությամբ գրավեցին հիմնականում նրանց չդիմադրող Ալե, Բեզյե, Ագդ, Լոդև, Մագելոն և Նիմ քաղաքները, որոնք դեռ գտնվում էին վեստգոթյան կոմսերի կառավարության տակ[10]:

Աքվիտանիայի արշավանքը Տուլուզի ճակատամարտից (721) հետո կորցրեց իր տափը, երբ դուքս Էդ Աքվիտանացին հանեց Տուլուզը պաշարումից՝ Իբն Մալիկի զորքն անակնկալի բերելով և մահացու վիրավորելով Իբն Մալիկին: Սակայն այդ հաղթանակը չկարողացավ կանգնեցնել Գալիա ներխուժումը, և Նարբոնում հաստատված Արաբական զորքերը՝ ստանալով հրաշալի մատակարարում մոտ գտնվող նավահանգստից, հարված հասցրին դեպի հարավ՝ հասնելով անգամ մինչ Բուրգունդիայում գտնվող Օտվեն քաղաքը (725 թվական):

Օմայանների և Ֆրանկների կողմից մեծ վտանգի մեջ գտնվելով՝ Էդը 730 թվականին դաշինք կազմեց Բերբեր էմիր Ուտման իբն-Նաիսայի հետ, որին ֆրանկները անվանում էին Մունուզա: Նա ապագա Կատալոնիայի հողերի փոխ-նահանգապետն էր: Դաշինքն ամրապնդելու համար՝ դուքս Էդն իր դուստր Լամպագիային ամուսնացնում է Մունուզեի հետ, ինչի արդյունքում Էդի կալվածքներում արաբական ռեյդերը դադարվեցին:

Սակայն հաջորդ տարի Ուտման Իբն-Նաիսան ապստամբություն բարձրացրեց Անդալուզիայի տիրակալ Աբդ Ալ-Ռահմանի դեմ, որը կարճ ժամանակում ճնշեց ապստամբությունը և իր ուշադրությունը սևեռեց Էդի վրա: Ալ-Ռահմանը հավաքեց ահռելի քանակությամբ արաբական ծանր հեծելազոր և բերբերական թեթև հեծելազոր, ինչպես նաև զորք՝ Խալիֆաթի տարբեր նահանգներից, նպատակ ունենալով գրավել ամբողջ Եվրոպան: Այդ իրադարձություններին ժամանակակից մի անանուն արաբ նշել էր, թե որ «Զորքը անցել է բոլոր վայրերով՝ ինչպես ոչնչացնող քամի»: Դուքս Էդը, որին որոշները անգամ Արքա էին անվանում, հավաքեց իր զորքը Բորդոյում: Նա սարսափելի պարտություն կրեց, իսկ Բորդոն թալանվեց: Քրիստոնյանները ճակատամարտը Գարոննա գետի ափին սարսափելի էր. «մոսարաբական ժամանակագիր» աշխատությունում գրված էր «Solus Deus numerum morientium vel pereuntium recognoscat», («Միայն աստված գիտե սպանվածների թիվը»): Դրանից հետո Օմայանների զորքը ամբողջովին ոչնչացրին Գալիայի նրանց գրաված մասը, անգամ արաբական ժամանակագիրները գրում էին, թե որ «Ճշտահավատացյալները անցան լեռներով, ձորերով և հարդավայրերով, հանկարծակի ընկան Ֆրանկների հողերի խորքերը և խոցեցին բոլորին սրերով, այնպես որ անգամ Էդը, որը նրանց հետ կռվում էր Գարոննայում, սասրսափահար փախչում էր»:

Էդ Աքվիտանացու կոչը Ֆրանկներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ Աքվիտանյանը օգնության դիմեց ֆրանկներին, որը ստացավ միայն այն ժամանակ, երբ որ ընդունեց ֆրանկների տիրապետությունը։

Հավանաբար արաբները ծանոթ չէին Ֆրանկների իրական հզորությանը։ Նրանց այնքան էլ չէին մտահոգում գերմանական ցեղերը, և արաբական ժամանակագրությունները՝ այդ ժամանակվա պատմական աշխատությունները, ֆրանկների մասին որպես հասունացող ռազմական ուժ խոսեցին միայն Տուրի պարտությունից հետո[11]

Բացի դրանից՝ արաբները հետախուզում չէին անցկացրել հյուսիսում՝ հավանաբար թշնամինների համար, քանի որ եթե նրանք դա անեին, ապա ուշադրություն կդարձներին Կառլոս Մարտելի վրա որպես մի ուժ, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել, քանի որ նա բացարձակ կառավարություն և տիրություն էր հաստատել 717 թվականից Եվրոպայում։ Դա կարող էր նրանց զգուշացնել դրա մասին, որ Արևմտյահռոմեական կայսրության մոխրից ծնվել է մի հզոր ուժ՝ տաղանդավոր գեներալի կառավարության տակ[12]։

Առաջխաղացում դեպի Լուար[խմբագրել | խմբագրել կոդը]

732 թվականին արաբական հզոր ուժերն ուղղվեցին դեպի հյուսիս՝ Լուարի կողմը, հիմնական զորքից և սայլախմբից անջատվելով։ Հիմնականում բավականին հեշտությամբ ճնշելով ցանկացած տիպի դիմադրություն Գալիայում, զորքը բաժանվեց մի քանի մասերի՝ կողոպուտի համար, մինչ դեռ գլխավոր ուժերը շարժվում էին ավելի փոքր արագությամբ։

The Saracen Army outside Paris, 730-32 AD.png

Հավանաբար Մավրերի հարվածն այդքան ուշ տևեց սննդի պատճառով՝ Մավրերը ստիպված էին սնվել տեղական սննդով, այսինքն՝ նրանք ստիպված էին սպասել, մինչև որ ցորենը աճի, մշակվի և բավականաչափ քանակով տեղադրվի տարանների մեջ: Ինչքան նրանք ավելի էին խորանում Եվրոպայում, այնքան ավելի ուշ էր աճում ցորենը, և եթե դեռ մարդիկ կարող էին սնվել կենդանիների մսով, նրանց ձիերը չէին կարող դա անել՝ նրանց կերակրելու համար պահանջվում է ցորեն: Եթե ձիերին ամեն օր արածեին, ապա դա բավականին մեծ ժամանակ կխլեր, իսկ տեղաբնիկներին սպառնալը և թաքնված ցորենը պահանջելը անօգուտ կլիներ բականին պարզ պատճառով՝ ֆրանկները չէին հասկանում արաբերեն, իսկ արաբները՝ գերմաներեն:

Ռազմական տեսանկյունից բավականին հեշտ է բացատրել, թե ինչու է Էդ Աքվիտանցին այդքան հեշտ ոչնչացվել Բորդոյի և Հարոննի մոտ՝ Տուլուզի ճակատամարտում 11 տարի առաջ փառահեղ հաղթանակ տանելուց հետո. Տուլուզի ճակատամարտում Էդը կարողացավ անսպասելի հարձակվել չափից շատ ինքնավստահ և անպատրաստ թշնամուն, որի բոլոր պաշտպանողական զենքերը ուղղված էին դեպի ներս, մինչ դեռ Էդը հարձակվեց դրսից: Արաբական հիմնական ուժերը բաղկացած էին հետևակազորից, մինչդեռ փոքրաթիվ հեծելազորը դեռ մոբիլիզացված չէր: Ինչպես գրում էր Գերման Կարինտացին իր Ալ-ալդալուսիայի պատմության մեջ՝ էդին հաջողվեց կատարել հաջողակ շրջապատում՝ անակնկալի բերելով պաշարողներին, ինչի արդյունքում մահմեդական ուժերը ոչնչացվեցին:

Սակայն Բորդոյում և Հարոննում արաբների ուժերը հիմնականում կազմված էին հեծելազորից և ոչ հետևակազորից, նրանց չկարողացան անակնկալի բերել, իսկ ճակատամարտին պատրաստվելու հնարավորություն ստանալով՝ նրանց հեշտությամբ կարողացան ոչնչացնել Էդի բանակը՝ սպանելով համարյա ամբողջ բանակը, կրելով բավականին փոքր կորուստներ: Էդի հեծելազորի մեջ, ինչպես այդ ժամանակ Եվրոպայի բանակի մեծամասնության մեջ բացակայում էին ստրեմենները, ինչը բերեց ծանր հեծելազորի բացակայությանը: Նրա զորքը համարյա ամբողջովին կազմված էր հետևակազորից: Արաբական հզոր ծանր հեծելազորը առաջին իսկ հարվածով հեշտությամբ ոչնչացրեց քրիստոնյա հետևակազորը, իսկ հաջորդ փուլում ոչնչացրեց նրանց, երբ որ նրանք խառնվեցին և փախուստի դիմեցին:

Հետո զավթիչ զորքը շարունակեց կողոպտել հարավային Գալիան: Համաձայն Ֆեդեգարայի՝ հավանաբար պատճառը սուրբ Մարտինի տուրյան աբբայության հարստությունն էր, որը այդ ժամանակվա արևմտյան Եվրոպայի ամենահայտնի սրբատունն էր: Դրա մասին լսելով՝ Կառլոս Մարտելը զորք հավաքեց և ուղղվեց դեպի հարավ՝ չօգտագործելով Հին Հռոմեական ճանապարները և հուսալով մահմեդականներին բերել անակնկալի: Քանի որ նա պատրաստում էր օգտվել փաղանգից, նրան անհրաժեշտ էր որոշել ճակատամարտի վայրը: Նրա ծրագրի իրագործումը կախված էր անտառային հարմար տեղամասից, այտեղ մարդկանց ամրապնդումից և մահմեդականներին հարձակման ստիպելուց:

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հավանականությամբ՝ զավթիչներն անակնկալի եկան, տեսնելով մեծաքանակ և ճակատամարտին պատրաստ զորքը լեռան վրա, նրանց և Տուրի միջև: Կառլոսն անակնկալի բերեց զորքին, ինչին և նա ձգտում էր: Հետո նա որոշեց, որ անհրաժեշտ է սկսել ճակատամարտը պաշտպանողական դիրքում, ինչ-որ պատժման համար: Համաձայն արաբական աղբյուրների՝ լեռան վրա ֆրանկները հավաքվել էին մի քառակուսու մեջ, ինչը թույլ էր տալիս նրանց կասեցնել ցանկացած հեծելազորային հարված:

Յոթ oրվա ընթացքում երկու կողմերն էլ հետախուզում էին ագրեսիվ կերպով, ինչը բերում էր աննշան բախումների: Մավրերը սպասում էին հիմնական ուժերի գալուն, որոնք շուտով և տեղ հասան․ սակայն դա շատ չնչին նշանակություն ունեցավ բանակի տրամադրվածության վրա: Ռախմանը՝ հմուտ ռազմավար լինելով, թույլ տվեց Մարտելին հավաքել իր ուժերը և ընտրել ճակատամարտի տեղը: Ավելին՝ արաբներին դժվար էր հաշվել մարտնչող զորքի քանակը, քանի որ նրանք թաքնվում էին ծառաշատ անտառում, ինչը Մարտելն անում էր որպեսզի տպավորություն թողնի, թե իբրև զորքի թիվն ավելին է, քան կա իրականության մեջ: Եվ այսպիսով, Աբդ Ալ-Ռախմանը կանչեց իր բոլոր ուժերը, ինչը նրան հնարավորություն տվեց իր բանակի թիվը էլ ավելի մեծացնել. բայց դա նաև հնարավորություն տվեց Մարտելի հմուտ հետևակներին հասնել ճակատամարտի վայր՝ Եվրոպայի տարբեր անկյուններից: Այդ հետևակազորը նրա ամենամեծ հույսն էր հաղթանակի վրա: Մի շարք պատերազմներ տեսած նրա զորքի մեծ մասը կռվում էր Մարտելի հետ դեռ անհիշելի ժամանակներից, որոնշները նույնիսկ 717 թվականից: Բացի դրանից, Կառլոսը ստացավ տեղաբնիկ պարտիզանների օգնությունը. սակայն դրանից շատ քիչ օգնություն ստացավ Կառլոսը, բացի սպառազինության հավաքագրումից և մահմեդականներին տանջելուց: Ի տարբերություն հմուտ և լսվող սովորական զորքից, պարտիզանները զուրկ էին այդ երկու կարևոր կարողություններից, այդ իսկ պատճառով Մարտելը չէր կարող հույս դնել նրանց վրա՝ հեծելազորից ազատվելու գործում (Դարերի ընթացքում մի շարք պատմաբաններ համոզված էին, որ ճակատամարտի սկզբում մահմեդականները ունեին երկու անգամ ավելի զորք): Ճակատամարտին պատրաստվելով՝ Մարտելն ամբողջ զորքը դրեց խաղատախտակի վրա (այսինքն՝ նա չէր կարող փախչել հավելյալ գումարտակի շնորհիվ՝ պարտության դեպքում ամբողջ բանակը պիտի ոչնչացվեր), հուսալով որ Ռախմանը հարկ կհամարեր ճակատամարտի մեջ մտնել և ճանապարհ բացել Տուրի պաշարման համար: Նրանցից ոչ մեկը ցանկություն չուներ հարձակվելու, սակայն Ռախմանը պարտադիր համարեց ապագայում կողոպտել Տուրը, ինչի համար նա անպայման պետք է անցներ Ֆրանկների զորքերի միջով: Մարտելի ընտրությունը ճակատագրական դարձավ, քանի որ նա ստիպեց Մավրերին հարձակվել լեռան լանջից՝ նրանց ստիպելով հանդիպես աշխարհագրական խոչնդոտների, ինչը ճակատագրական դարձավ հեծելազորի համար:

Մարտելը պադրաստվում էր բախմանը դեռևս Տուլուզի ժամանակներից՝ տասնյակ տարիներ առաջ: Նա հասկանում էր, որ եթե նա պարտություն կրեր, ապա Եվրոպայում այլևս չէր մնա մի ուժ, որը հնարավոր կլիներ պաշտպանել քրիստոնեությունը: Գիբբոնը, ինչպես և մնացած Եվրոպական պատմիչները, համոզված էին, որ Մարտելին հաջողվեց գտնել ամենալավ ելքն այդքան դժվար իրավիճակից: Չնայած որ իր զորքը քանակով զիջում էր Մահմեդականներին և նա իր հույսը պետք է դներ միայն հետևակի վրա, Մարտելը իր կառավարության տակ ուներ պատերազմներով կոփված, իրեն վստահող զորք: Մարտելը կարողացավ ինքը ընտրել ճակատամարտի վայրը:

Ֆրանկները՝ արջերի և գայլերի մաշկից հագուստ հագած, դրա շնորհիվ կարողացան դիմակայել ցրտին և ստացան առավելություն՝ տեղանքն օգտագործելու համար: Արաբները պատրաստ չէին Եվրոպայի դաժան ձմեռներին, չնայած որ նրանք ի տարբերություն Ֆրանկների ունեին վրաններ: Նրանք չէին ցանկանում հարձակվել Ֆրանկների վրա, որին համարում էին թվաքանակով գերազանցող: Պարզ ասած՝ Արաբները ցանկանում էին Ֆրանկներին հանել ազատ տեղանք, մինչ դեռ ֆրանկները սարի վրա ծառերի միջև սպասում էին, մինչ Մավրերը հարձակվեն՝ կորցնելով հեծելազորի առավելությունը: Դա սպասման խաղ էր, որը հաղթեց Մարտելը. ճակատամարտը սկսեց յոթերորդ օրը, քանի որ Ռահմանը չէր ցանկանում անվերջ սպասել Ֆրանկների տեղաշարժմանը. նա վախենում էր մոտեցող ձմեռից[13]:

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ ճակատամարտից

Ռահմանը հավատում էր իր հեծելազորի մարտավարության առավելությանը և ուղարկում էր նրանց իրար հետևից: Այս ժամանակ արաբների հավատը հեծելազորի վրա, որը հաղթանակներ էր բերում բոլոր մնացած ճակատամարտներում, անտեղի էր:

Մարզված ֆրանկական հետևակազորը կարողացավ պահել բոլոր հարվածները, չնայած ըստ արաբական աղբյուրների՝ հեծելազորը մի քանի անգամ կարողացավ ճեղքել Ֆրանկների քառակուսին:

Չնայած դրան՝ ֆրանկները չհանձնվեցին: Մարտելի ռազմիկները հասան դրան, ինչին անհնար էր հասնել այդ ժամանակներում. հետևակազորը կարողացավ հաղթանակ տանել Օմայանների հեծելազորի վրա: Պոլ Դեվիսը գրում է, որ Մարտելի զորքի հիմնաքարը պրոֆեսիոնալ հետևակազորն էր, որը և լավ մարզված էր, և տոգորված, որը անցել էր ճակատամարտներով ամբողջ Եվրոպայում, միացած պարտիզանների հետ, որոնց Մարտելը օգտագործում էր, որպեսզի Օմայաններին լարված պահի և ստանա սպառազինություն և սնունդ՝ հետևակի համար: 754 թվականի մոսարաբյան ժամանակագրությունում գրված է․

Ճակատամարտի ամպրոպում հյուսիսի զորքը թվում էին մի ծով, որն անհնար էր տեղահան անել: Ամուր էին նրանք կանգնած՝ ուս ուսի, կանգնած, ինչպես սառույց: Եվ ուժեղ սրի հարվածով նրանք կտրում էին Արաբներին: Հավաքվելով տիրակալի շուրջ, Ավստրազայի մարդիկ արտացոլում էին ցանկացած մի հարված, նրանց հոգնացություն չիմացով ձեռքերը խրում էին սրերով թշնամինների մարմինը։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն արաբական զորքերը, որոնք կարողացան փաղանգի ներսը մտնել, փորձում էին սպանել Մարտելին, սակայն վասալները շրջափակում էին նրան և չէին նահանջում: Ճակատամարտն իր ամենաթեժ փուլում էր, երբ, ինչպես հավաստացնում էն Ֆրանկական աղբյուրները, արաբական զորքերին հասան նորությունները, թե ֆրանկական հետախուզները թալանում են նրանց վրանները և հավաքում ընծաները: Արաբական զորքի մի մասը միանգամից թողեց իր դիրքերը, որպեսզի վերադառնա վրան և պաշտպանի իր ունեցվածքը: Ըստ մահմեդական աղբյուների, ճակատամարտի երկրորդ օրը (ըստ ֆրանկների, այն միայն շարունակվում էր մեկ օր), Կառլոսի կողմից ուղարկված հետախուզական զորքը թալանեցին վրանները:

Ամենայն հավանականությամբ՝ Կառլոսն ուղարկեց հետախույզներին, փորձելով քաոս ստեղծցել մավրերի հիմնական վրանում և ազատել հնարավորինս ավելի մեծ քանակությամբ ստրուկների՝ ցանկանալով կոտրել թշնամու պաշտպանության օղակը: Դա նրան հաջողվեց, քանի որ մի շարք արաբական հեծյալներ վերադարձան դեպի վրաններ: Մնացած անտեղյակ մահմեդական զորքի համար դա երևում էր որպես զանգվածային ընկրկում, և շուտով այն հանգեցրեց դրան: Եվ արաբական, և արևմտյան աղբյուրները համամիտ էն այն փաստի մեջ, որ փորձելով կանգնեցնել նահանջումը՝ Ալ-Ռահմանը հայտնվեց շրջափակման մեջ, ինչը բերեց նրա մահվանը, և մնացած զորքերի վերադարծը դեպի վրաններ: Ըստ արաբական աղբյուրի․ «Բոլոր ռազմիկները փախչում էին թշնամուց, և շատերը ընկան այս ճակատամարտում»: Ֆրանկները վերականգնեցին առաջնագիծը, համոզված լինելով, որ առավոտի հետ կվերսկսվի նաև ճակատամարտը:

Հաջորդ օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը, երբ Մավրերը չվերադարձան ճակատամարտի վայր, Ֆրանկները կասկածեցին որ դա դարան է։ Սկզբում Կառլը համոզված էր, որ մահմեդականները ցանկանում են նրան հանել վատ տեղանքից դեպի բաց տեղանք։ Այդ մարտավարությունը նա ցանկանում էր շրջանցել ցանկացած կերպ՝ նախկինում նա տարիներ շարունակ սովորեցնում էր զորքերին ոչ մի դեպքում չխաղտել շարքը և բաց տարածություն դուրս չգալ։ Արաբների վրանների գրավումից հետո պարզ դարձավ, որ գիշերը արաբները նահանջեցին՝ վրանները այնքան շտապ էին լքվել, որ համաձայն երկու կողմերի աղբյուրների՝ արաբները թողեցին վրանները և շարժվեցին դեպի Կատալոնիա, հավաքելով այն ամենը, ինչ նրանք կարողացան։

Զորքի քանակությունները համեմատելով՝ հիմնականում հետևակային ֆրանկերի և արաբական հեծելազորի, հագած լավ պաշտպանող օղազրահ, պարզ է դառնում, որ Մարտելը տարավ պարզապես հիանալի հաղթանակ՝ ծնկի բերելով թշնամու մեծ քանակությամբ զորքերին։

Ռազմավարական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ռահմանը լավ ռազմավար էր, սակայն ի վիճակի չէր անել երկու բան։ Ըստ Գիբբոնի, նրա հիմնական սխալն այն էր, որ նա մոտեցավ Մարտելին ոչ սկզբում, և նա կարողացավ հանկարծակի բերել նրան Տուրի մոտ, քանի որ նա շարժվում էր լեռներով՝ հեռանալով ճանապարհներից, ինչը թույլ կտար հանկարծակի հարված իրագործել։ Այսինքն, սրամիտ Կառլը կարողացավ ինքն ընտրել ճակատամարտի տեղն ու վայրը՝

  • Ռահմանը կամ կարծում էր, որ Ֆրանկները օգնության չեն գա Աքվիտանիային, կամ դրա մասին չէր մտահոգվում և թշնամուն խիստ թերագնահատում էր։
  • Նա չհետախուզեց ֆրանկների և Կառլի շարժումը։

Եթե նա այդ քայլերից գոնե մեկն աներ, ապա նրան կհաջողվեր պահպանել իր թեթև հեծելազորը Գալիայի թալանումից և ամբողջ ուժերով կգնար ֆրանկների դեմ։ Դա կոչնչացներ այն բոլոր առավելությունները, որը Կառլն ուներ ճակատամարտում՝

  • Զավթիչներին չէր հրապուրի ավարը, որն այնքան մեծ դեր խաղաց ճակատամարտում։
  • Նրանք չէին կորցնի անգամ մեկ զինվոր ճակատամարտներում, որոնք ընդհանում էին մինչը Տուրը։
  • Նրանք կարող էին բաց թողնել ոչ այդքան հզոր ուժերին Եվրոպայում, ինչպիսինն էր Էդը, որոնց կարող էին ոչնչացնել մեկ այլ հարմար պահի՝ իրական ուժ ստանալով Եվրոպայում և ընտրելով ճակատամարտի վայրը։

Չնայած, համաձայն որոշ ռազմական պատմաբանների՝ թշնամուն հետևում թողնելը այնքան էլ լավ միտք չէ․ ոնղոլները ապացուցեցին, որ ոչ ճիշտ հարվածը և ճակատամարտից հրաժարումը փոքր թշնամիների հետ՝ սկսզբում ուժեղ թշնամուն ոչնչացնելու համար, բերում է հակառակ արդյունքին։ Այդ փոքր թշնամինները գրեթե ոչ մի վտանգ չէին ներկայացնում, հիշելով այն հեշտությունը, որով Մավրերը ոչնչացնում էին թշնամիներին այն ճակատամարտերում։ Իրական վտանգ էր ներկայացնում Կառլը, և այն փաստը, որ Մահմեդականները չցանկացան հետախուզել Գալիան, բերեց նրանց սարսափելի կորուստին։

Ինչպես համարում է պատմաբան Էդվարդ Կրիզին՝ ռազմավարական տեսանկյունից ամենալավ որոշումը մահմեդականների կողմից դա ճակատամարտից հրաժարվելն էր, վերադարձը ավարի հետ և կայազորի հաստատումը գրավված տարածքներում և վերադարձն այն պահին, երբ արդեն հնարավոր կլիներ ավելի հարմար պայմաններում հանդիպել Մարտելի հետ, երբ հնարավոր կլիներ օգտագործել ծանր հեծելազորի ահռելի հնարավորությունները։ Բացի դրանից՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե մահմեդականները դուրս չգային հսկողությունից։ Երկու կողմերի աղբյուներն էլ համաձայնում էն, որ ճակատամարտը ահեղ էր, և որ արաբների ծանր հեծելազորը կարողացավ ճեղքել օղակը, սակայն ֆրանկները կարողացան պահպանել շարքը։

Կառլը չէր կարող ոչինչ չանել, երբ Ֆրանկներին անհաջողություն էր սպասում․ ուշ կամ շուտ նրանք կբախվեին Օմայանների հետ։ Նրա զորքը կատաղած էր Աքվիտանիայի ամբողջովին թալանումից, և չէին կարողանում սպասել ճակատամարտի սկզբին։ Սակայն Կրիզին նշում է, որ

Եթե մենք հիշենք Կառլի մոտ մշտական զորքի բացակայությունը և ֆրանկների ռազմիկների ազատական ոգին, որոնք շրջապատում էին կառլին, ավելի հավանական է դառնում, որ նրա ձեռքերում չէր հանգիստ տակտիկայի ընտրումը և ուշադիր դիտումը զավթիչների հետևից և նրանց հոգնացեցումը՝ երկար ժամանակ ոչինչ չանելով։ Այնքան սարսափելի և մասսային էր Օմայանների հարձակումները Գալիայում, որ, հավանականորեն, անհնար էր որևէ ժամանակ պահել ֆրանկների առջևը։ Եւ եթե անգամ Կառլոսը ի վիճակի լիներ համոզել իր զորքին, որպեսզի նրանք հանգիստ հետևեն, թե ինչպես են արաբները ոչնչացնում Եվրոպան, ապա նա ի վիճակի չէր լիներ զորքի միասնականությունը պահպանել։

Հենրի Հալլամը և Ուիլյամ Վաթսոնը համոզված են, որ եթե Մարտելը պարտություն կրեր, ապա Եվրոպայում այլևս չէր գտնվի մեկ ռազմական ուժ, որը կկարողանար պաշտպանել այն։ Հավանաբար, Հալլամը ամենալավ կերպով հաղորդեց այդ միտքը․ «ճակատամարտը համոզվածությամբ կարելի է մի շարքում դնել այն քչաքանակ ճակատամարտների հետ, որոնց հակառակ ելքը կփոխեր ամբողջովին պատմության ընթացքը․ ինչպես Մարաֆոնեյի, Գավգամելայի, Մեթավրեյի, Շալոնի և Լայպցիգի»

Ռազմավարական տեսանկյունից՝ Մարտելն ընտրեց ամենալավ ելքը՝ սպասելով այն վայրկյանին, երբ թշնամին ամենաքիչն էր սպասում հարձակմանը, և անսպասելի մոտենալով, որպեսզի թշնամին մտնի քաոսի մեջ։ Հավանաբար և նա, և նրա մարդիկ չէին հասկանում ճակատամարտի կարևորությունը, քանի որ, ինչպես գրում է Մեթյու Բեննեթը, «Ոչ բոլոր ճակատամարտներն են հիշվում հարյուրավոր տարիներ անց… սակայն տուր ճակատամարտը բացառություն է… Կառլը կարողացավ ամբողջովին շրջել պատերազմի ընթացքը, որի հետևանքով կգրավվեր ամբողջ Գալիան»[14].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Oman, Charles W. Art of War in the Middle Ages A. D. 378—1515. — P. 167.
  2. Наиболее ранний мусульманский источник сведений о битве Футух Миср Ибн Абд аль-Хакам (с. 803-71) — см. Уотсон, 1993, и Торри, 1922.
  3. Хансон, 2001, с. 141.
  4. Генри Копп пишет: «Одно и то же название было дано битве при Тулузе и применяется к многим другим полям сражений, на которых мусульмане были побеждены: они всегда были смертниками ради веры» (Копп, 1881/2002, с. 13).
  5. Бакара, 2001, с. 276.
  6. Фуракр, 2002, с. 87, цитата из Vita Eucherii под ред. В. Левисона, Monumenta Germani, Historica, Scriptores Rerum Merovingicarum VII, с. 46-53, гл. 8, с. 49-50; Gesta Episcoporum Autissiodorensium, выдержки под ред. Г. Вайтца, Monumenta Germaniae Historica, Scriptores XIII, с. 394—400, гл. 27, с. 394.
  7. Ранке, Леопольд Фон. «История Реформации», т. 1, 5.
  8. «Мусульманских вторжений на франкскую территорию больше не было, и победу Карла часто считали решающей для мировой истории, поскольку она сохранила Западную Европу от исламского завоевания и исламизации». «アーカイブされたコピー»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-08-27-ին։ Վերցված է 2012-10-04 
  9. Европейская декларация независимости
  10. Исторический сайт Саудовской Аравии [Арамко, «"Арабы в Аквитании"»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-01-31-ին։ Վերցված է 2006-06-15 .
  11. Saudi Aramco World : The Arabs in Occitania
  12. Ранее приписывалась Исидору Паценскому (или Бежскому), епископу города Пакс Юлия, современная Бежа. См, О’Каллахан, 1983, с. 189.
  13. Арабы, франки и битва при Туре, 732: Три повествования.
  14. Упадок и падение Римской империи Эдуарда Гиббона, Глава LII.