ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համագործակցության համաձայնագիր
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր
Location map of the United Kingdom and the European Union.svg
     Մեծ Բրիտանիա (ՄԲ)     Եվրոպական միություն (ԵՄ) և Եվրատոմ
Պայմանագրի տիպ Առևտրի և համագործակցության համաձայնագիր
Պատրաստվել է Դեկտեմբերի 24, 2020
Ստորագրվել է
— վայր
Դեկտեմբերի 30, 2020
Բրյուսել և Լոնդոն
Ուժի մեջ է մտել Հունվարի 1, 2021
Կողմեր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Եվրամիություն Եվրամիություն
Լեզու անգլերեն և (մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը) ԵՄ-ի այլ պաշտոնական լեզուներ

«ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր» (անգլ.՝ EU–UK Trade and Cooperation Agreement (TCA)), Եվրոպական միության, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և Մեծ Բրիտանիայի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված առևտրի և համագործակցության համաձայնագիր։ Այն ժամանակավորապես կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրով նախատեսված անցումային շրջանի ավարտի ամսաթվից[1]։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում` Եվրամիության խորհրդի գլխավոր գրասենյակում, այն բանից հետո, երբ երկու կողմերը դեկտեմբերի 24-ին` երկար բանակցությունների ընթացքում, առևտրի և համագործակցության մասին համաձայնության են հասել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Փաստաթղթերը ստորագրել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Համաձայնագիրը վավերացրել Է Եվրախորհրդարանը, ինչպես նաև հավանության է արժանացրել բրիտանական խորհրդարանը։

Դեկտեմբերի 31-ի գիշերը Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հաստատել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիրը։

Համաձայնագիրը կարգավորում է Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այն ստորագրվել է ութամսյա բանակցությունների արդյունքում[2]։ Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների առևտրի ազատություն և ծառայության շուկաների փոխադարձ սահմանափակ հասանելիություն, ինչպես նաև քաղաքականության տարբեր ոլորտներում համագործակցության մեխանիզմներ, անցումային դրույթներ բրիտանական ջրերում ձկնորսության նկատմամբ ԵՄ երկրների մուտքի վերաբերյալ և Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրամիության որոշ ծրագրերին։ 2021 թվականի հունվարի 1-ից դադարել են գործել այն պայմանները, որոնք նախատեսված էին Մեծ Բրիտանիայի՝ որպես ԵՄ անդամ պետության նախկին կարգավիճակով և չեն մտել ոչ այդ համաձայնագրի մեջ, ոչ էլ Բրեքսիթի մասին նախորդ համաձայնագրում. մարդկանց տեղաշարժի ազատությունը Մեծ Բրիտանիայի և Եվրամիության մնացած տարածքի միջև, Մեծ Բրիտանիայի անդամակցությունը Եվրոպական միասնական շուկային և ԵՄ Մաքսային միությանը, Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրամիության ծրագրերի մեծամասնությանը, իրավապահ մարմինների և կողմերի անվտանգության ծառայությունների, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը։ Համաձայնագրերի կարգավորման ոլորտում Եվրոպական դատարանի իրավասությունն այլևս չի տարածվում Մեծ Բրիտանիայի վրա, բացառությամբ հյուսիսիռլանդական արձանագրությամբ նախատեսված դեպքերի[3]։

Առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրն ակնկալում է Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության խորհրդի վավերացում, ինչպես նաև պետք է անցնի իրավական վերստուգում (անգլ.՝ legal revision)՝ ուժի մեջ մտնելուց առաջ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին[4], Եվրախորհրդարանը ծրագրում է նախագիծը քննարկել 2021 թվականի սկզբին[5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EU-UK Trade and Cooperation Agreement: Council adopts decision on the signing»։ consilium.europa.eu (անգլերեն)։ Council of the European Union։ 2020-12-29։ Վերցված է 2021-01-03 
  2. Boffey, Daniel; O'Carroll, Lisa (2020-12-24)։ «UK and EU agree Brexit trade deal»։ www.theguardian.com (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2021-01-03 
  3. «The Protocol on Ireland/Northern Ireland Contents. Chapter 11: Implementation, application, supervision and enforcement, and other provisions (Articles 12, 13, 16, 17 and 19)»։ publications.parliament.uk (անգլերեն)։ British Parliament։ Վերցված է 2021-01-03 
  4. Mayes, Joe; Ross, Tim (2020-12-30)։ «Johnson’s Brexit Deal Clears Parliament With Just Hours to Spare» (անգլերեն)։ Bloomberg։ Վերցված է 2021-01-03 
  5. Casalicchio, Emilio; Moens, Barbara; Burchard, Hans von der (2020-12-24)։ «Brexit deal ratification race begins» (անգլերեն)։ POLITICO։ Վերցված է 2021-01-03 
  6. Casert, Raf; Pylas, Pan (2020-12-25)։ «No time to rest: EU nations assess Brexit trade deal with UK»։ AP NEWS (անգլերեն)։ Associated Press։ Վերցված է 2021-01-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]