Բրեքսիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brexit.png

Բրեքսիթ, Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից։ Այն եղել է տարբեր անհատների, փաստաբանական խմբերի և մի շարք քաղաքական կուսակցությունների նպատակը Միացյալ Թագավորություններում՝ սկսած 1973-ից, երբ Միացյալ Թագավորությունը միացավ ԵՄ-ին նախորդող Եվրոպական տնտեսական միությանը (ԵՏՄ)։ ԵՏՄ-ում Միացյալ Թագավորության շարունակվող անդամակցությունը ձայների 67%-ով հավանության արժանացավ 1975 թվականի Միացյալ Թագավորության՝ Եվրոպական համայնքների անդամակցության հանրաքվեին։ 2016 թվականի հունիսի հանրաքվեին 52%-ը քվեարկել էր, որ Միացյալ Թագավորությունները լքի ԵՄ-ն։ Լքելու այս գործընթացը բավականին բարդ է, և այն կթողնի իր հետևանքները Միացյալ Թագավորության և այլ երկրների քաղաքականության և տնտեսության վրա։ ԵՄ-ից դուրս գալը, սկսած 2007 թվականից, կատարվում է ըստ ԵՄ-ի անդամ պետությունների մասին ԵՄ-ի պայմանագրի 50-րդ հոդվածի։ 50-րդ հոդվածով Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը մնում է անորոշ, քանի որ պետությունները լքում են ԵՄ-ն համաձայն այդ հոդվածի, բայց այն առաջ չի կիրառվել, չնայած այն փաստին, որ Գրենլանդիան լքել է ԵՄ-ն 1985 թվականին։ Եթե երկարաձգումներ չլինեն, ըստ պայամանգրի լքելու ժամկետը սահմանված է երկու տարի այն պահից, երբ Բրիտանիան պաշտոնապես հայտարարի դրա մասին, բայց այս տեսակ պաշտոնական հայտարարություն չի արվել 2016 թվականի հունիսի հանրաքվեից անմիջապես հետո։ Ենթադրվում է, որ երկու տարվա ընթացքում նոր համաձայնությունների շուրջ բանակցություններ կընթանան, բայց նոր համաձայնություներ լինելու պահանջ չկա։[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունը ստորագրող կողմ չէ Հռոմի պայմանագրի, համաձայն որի ստեղծվել է ԵՏՄ-ն 1957 թվականին։ Միացյալ Թագավորությունը միանալու հայտ ներկայացրեց 1963 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1967 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը երկու հայտերի վրա էլ վետո դրեց, ըստ երևույթինծ Բրիտանիայի տնտեսության տարբեր ուղությունների պատճառով՝ սկսած աշխատանքային զբաղվածությունից մինչև գյուղատնտեսություն, որոնք Բրիտանիային դարձրել էին Եվրոպայի հետ անհամատեղելի, և քանի որ Բրիտանիան խորը ատելությամբ էր վերաբերվում ցանկացած Եվրոպամետ նախագծի.[2][3]։ Հենց Շառլ դը Գոլը թողեց Ֆրանսիայում իր նախագահությունը, Միացայալ Թագավորությունը երրորդ անգամ անդմակցելու հայտ ներկայացրեց, որը պսակվեց հաջողությամբ։ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող վարչապետ Էդվարդ Հիթի կողմից Եվրոպական համայնքների 1927 թվականի որոշումները օրենքի ուժ ստացան։ 1973 թվականի հունվարի 1-ին Միացյալ Թագավորությունը միացավ ԵՏՄ-ին կամ Ընդհանուր շուկային[4] Ընդամադիր կողմը՝ Աշխատավորական կուսակցությունը, որի նախագահը Հարոլդ Ուլսոնն էր, վիժարկեց 1974 թվականին Միացյալ Թագավորության ընդհանուր ընտրությունները՝ պարտավորվելով վերանայել Բրիտանիայի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանները, այնուհետև հանրաքվեի միջոցով որոշել համաձայնել նոր պայմաններին և մնալ ԵՏՄ-ում, թե՝ ոչ։

«Բրեքսիթ» եզրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեքսիթը և իր ավելի հին տարբերակը՝ «բրիքսիթը» ծագում են «գրեքսիթ» բառից, որն օգտագործվել է Հունաստանի՝ Եվրագոտին հավանական լքելու ժամանակ[5][6] Ենթադրվում է, որ տերմինը առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականի մայիսի 12-ին Euractiv բլոգում Միացյալ Թագավորության հնարավոր հեռանալու վերաբերյալ Փիթր Ուլդինգի հրապարակման մեջ[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EU referendum: Would Brexit violate UK citizens' rights? – BBC News»։ Վերցված է 5 July 2016 
  2. «1967: De Gaulle says 'non' to Britain – again»։ BBC News։ 27 November 1976։ Վերցված է 9 March 2016 
  3. «De Gaulle was quite right to say ‘Non’ to Britain» 
  4. «1973: Britain joins the EEC»։ BBC News։ 1 January 1973։ Վերցված է 9 March 2016 
  5. «Britain and the EU: A Brixit looms»։ The Economist։ 21 June 2012։ Վերցված է 25 June 2016 
  6. Hjelmgaard Kim, Onyanga-Omara Jane։ «Explainer: The what, when and why of 'Brexit'»։ USA Today։ Վերցված է 25 June 2016 
  7. «Stumbling towards the Brexit – EU opinion & policy debates – across languages | BlogActiv.eu»։ blogactiv.eu։ Վերցված է 2016-07-22 
  8. «Coining catchy 'Brexit' term helped Brits determine EU vote»։ Վերցված է 2016-07-22