Բորիս Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ջոնսոն
անգլ.՝ Boris Johnson
Boris Johnson -opening bell at NASDAQ-14Sept2009-3c cropped.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն, Flag of the United States.svg Միացյալ Թագավորություն[1] և Flag of the United States.svg Միացյալ Թագավորություն[2]
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էտոն քոլեջ, Բալիոլ քոլեջ և Աշդաուն Հաուս
Մասնագիտություն՝ լրագրող, քաղաքական գործիչ, խմբագիր, գրող և պատմաբան
Դավանանք անգլիկանություն[3][4]
Ծննդյան օր հունիսի 19, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[5] (53 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ի ծնե անուն անգլ.՝ Boris de Pfeffel Johnson
Հայր Սթենլի Ջոնսոն
Մայր Շառլոթ Ջոնսոն Վալ
Ամուսին Մարինա Ուիլեր
 
Կայք՝ boris-johnson.com

Ալեքսանդր Բորիս դե Պֆեֆել Ջոնսոն, առավել հայտնի է որպես Բորիս Ջոնսոն (անգլ.՝ Alexander Boris de Pfeffel Johnson, Boris Johnson; հունիսի 19, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[5], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), բրիտանացի քաղաքական գործիչ և լրագրող, 2016 թվականի հուլիսի 13-ից Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար։ 2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001- 2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին Նյու Յորքում։ Ծննդյան իրավունքով ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Հրաժարման հիմնական պատճառը խնդիրներն են ԱՄՆ հարկային ծառայության հետ (IRS), հատկապես անշարժ գույքի հարկերի հետ. Ջոնսոնը հրաժարվում էր ԱՄՆ հարկային ծառայությանը մուծել Լոնդոնի իր տան վաճառքից ստացված եկամտահարկ։

Նրա հորական նախապապը հայտնի թուրք լրագրող[6] Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնզրկվել է։

Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը (Wilfred Johnson

Հոր կողմից նախատատը՝ Հանիֆա Ֆերեդը, ազգությամբ ադիգ է եղել, ով փախել է Թուրքիա Ռուսաստանից։

Բորիսը մեծացել է իր եղբոր և երկու քույրերի հետ։

1970-ական թվականների սկզբին Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը (Stanley Johnson), եղել է Եվրոպայի ամենահայտնի բնապահպաններից մեկը։ Այդ իսկ պատճառով նախնական կրթությունը ստացել է Բրյուսելի եվրոպական դպրոցում։

Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և կրթությունը շարունակել է Սասսեքսի նախապատրաստական դպրոցներից մեկում՝ Էշդաուն Հաուս նախապատրաստական դպրոցում, այնուհետև՝ Էտոն քոլեջում։

1983—1984 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում։

Եղել է հայտնի Բուլինգդոնյան ակումբի անդամ (Bullingdon Club)։ Համալսարանական կրթությունը ավարտելուց հետո զբաղվել է լրագրությամբ։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից սկսել է աշխատել Daily Telegraph-ում։

1989- 1994 թվականներին եղել է Daily Telegraph-ի հատուկ թղթակիցը Բրյուսելում։

1998 թվականից համագործակցում է BBC-ի հետ։

2000 թվականից «Spectator» ամսագրի խմբագիրն է։

2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001-2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։

2016 թվականի հուլիսի 13-ից Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 London Mayor Boris Johnson agrees to pay US tax bill BBC.
  2. 2,0 2,1 https://www.theguardian.com/politics/2017/feb/08/boris-johnson-renounces-us-citizenship-record-2016-uk-foreign-secretary
  3. http://www.jpost.com/Israel-News/At-Western-Wall-London-mayor-affirms-his-Jewish-ancestry-432666
  4. Johnson appeared genuinely moved as he placed his right hand on the Western Wall and paused for a minute while photographers took pictures of him praying.
  5. 5,0 5,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. Армения в документах Государственного департамента США 1917—1920 гг. / Сост. и пер. с англ. Г. Г. Махмурян. — Ер.: Ин-т истории НАН Армении, 2012. — С. 436. — ISBN 978-99941-73-63-1