Սադիկ Խան
Սադիկ Խան անգլ.՝ Sadiq Khan | |
![]() | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Հյուսիսային Լոնդոնի համալսարան, Էռնեստ Բևինի քոլեջ և London Metropolitan University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավագետ |
Դավանանք | իսլամ[2] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 8, 1970[3][4][5] (52 տարեկան) |
Ծննդավայր | Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sadiq Aman Khan |
Ամուսին | Saadiya Khan? |
Կայք՝ | sadiq.london |
Պարգևներ | |
Սադիկ Աման Խան (հոկտեմբերի 8, 1970[3][4][5], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] (ուրդու՝ صادق امان خان))՝ բրիտանական քաղաքական գործիչ, Լոնդոնի քաղաքապետը սկսած 2016 թվականի մայիսից։ Նա եղել է Բրիտանիայի խորհրդարանի անդամ 2005 թ.-ից 2016 թվականներին[9][10]։ Լեյբորիստական կուսակցության անդամ լինելով` նա կուսակցության ձախ թևում է, գաղափարապես համարվելով սոցիալ դեմոկրատ։
Ծնվել է Լոնդոնի Թութինգ թաղամասում պակիստանցու ընտանիքում։ Խանը ավարտել է Հյուսիսային Լոնդոնի համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ։ Այնուհետև նա աշխատել է իրավաբանի մասնագիտությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որից հետո երեք տարի եղել է «Ազատություն» իրավաբանական կազմակերպության տնօրեն։ Միանալով Լեյբորիստներին` Խանը եղել է Լոնդոնի Վանդսվորդ բյուրոյի Կանցլեր 1994 թ.-ից 2006 թվականին, իսկ 2005 թվականին ընտրվել է Խորհրդարանի անդամ Թութինգից։ Վարչապեդ Գորդոն Բրաունի օրոք նա նշանալվել է Կապի դեպարտամենտի նախարար 2008 թվականին, այնուհետև դարձել է տրանսպորտի նախարար։ Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբանդի ժամանակ նա աշխատել է նրա աշխատակազմում որպես իրավաբան։
Խանը ընտրվել է Լոնդոնի քաղաքապետ 2016 թվականի ընտրություններում` փոխարինելով պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնին։ Նա վայր է դրել պատգամավորի մանդատը 2016 թվականի մայիսի 9-ին[11]։ Նա դարձել է ազգային փոքրամասնությունը ներկայացնող առաջին Լոնդոնի քաղաքապետը և առաջին մուսուլմանը, ով դարձել է Արևմտյան երկրի մայրաքաղաքի քաղապետ[12][13]։ Նա անհաջող պաշտպանել է Բրիտանիայի Եվրամիության կազմում մնալուն 2016 թվականի հանրաքվեի ժամանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Democracy Live (բրիտ․ անգլ.)
- ↑ Sadiq Khan Elected as London’s First Muslim Mayor // Wall St. J., East. Ed. — New York, N.Y.: Dow Jones & Co., 2016. — ISSN 0099-9660; 2574-9579
- ↑ 3,0 3,1 http://news.bbc.co.uk/democracylive/hi/representatives/profiles/35774.stm
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.newstatesman.com/politics/uk/2016/03/pugilist-sadiq-khan-s-quest-become-mayor-london
- ↑ Prime Minister's Questions: David Cameron v Ed Miliband // BBC News Online — 2014.
- ↑ http://www.bbc.co.uk/programmes/b006wqgk/broadcasts/2012/10 — BBC Asian Network, 2012.
- ↑ Heald Claire, Jackson Marie (մայիսի 7, 2016)։ «Khan stands down as Tooting MP»։ BBC News։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ Khan Sadiq։ «Question Time»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2015
- ↑ «Sadiq Khan resigns as MP for Tooting»։ UK Parliament։ մայիսի 10, 2016։ Վերցված է մայիսի 10, 2016
- ↑ James William, Piper Elizabeth (մայիսի 7, 2016)։ «Labour's Khan becomes first Muslim mayor of London after bitter campaign»։ Reuters։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ Asthana Anushka (մայիսի 13, 2016)։ «'I'm living the dream': Sadiq Khan on his first week as London mayor»։ The Guardian։ Վերցված է մայիսի 21, 2016
|