Կաղապարի քննարկում:Լոնդոնի քաղաքապետներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամվել ջան, քաղաքապետեր թե՞ քաղաքապետներ։ Իմ հիշելով -ներ է։--Լիլիթ (քննարկում) 07:00, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան իմ հիշելով պետի հոգնակին պետեր է, ըստ այդմ քաղաքապետի հոգնակին քաղաքապետեր պետք է լինի:--Սամվելքննարկում 07:03, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Սամվել ջան, պետ-պետեր, բայց կարծեմ բարդ բառերի դեպքում -ներ է դառնում։ Երևի մեզ կօգնեն Արտաշեսը կամ Arsog-ը։ --Լիլիթ (քննարկում) 09:27, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան ըստ հոգնակիության կանոնի միավանկ բառերի դեպքում (չհաշված բացառությունները, օրինակ` մուկ, ձուկ և այլն) ավելանում է եր, բարդ բառերի դեպքում, եթե վերջին բառը միավանկ է նույնպես ավելանում է եր, օրինակ տոհմածառ-տոհմածառեր, վարելահող-վարելահողեր և այլն:--Սամվելքննարկում 11:24, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, Սամվել ջան, մի քիչ բարդ հարց է։ Ես զուտ կվկայակոչեմ բառարանները։ Աղայանը երկու ձևն էլ ճիշտ է համարում, ԺՀԼԲԲ-ում և «Ուղղագրականում» միայն ---ներ է, իսկ Մալխասյանցում օրինակների մեջ է -ներ։ Հավելեմ, որ ինքս էլ եմ հակված -ներ-ին։ Գուցե Արամն ինչ-որ կանոն կամ որոշում հավելի։--23artashes (քննարկում) 12:08, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, Սամվել ջան, Արտաշես ջան, այստեղ, ըստ իս, -պետ արմատը կորցրել է իր հիմնական իմաստը, ուստի պիտի լինի -ներ: Դրա օգտին են խոսում նախ այս հոդվածը (էջ՝ 9), որտեղ էլ նշվում է բառարանների անմիօրինակության մասին, և այս բուհական դասագիրքը (էջ՝ 35), որի հեղինակը մեր ժամանակի լավագույն լեզվաբաններից մեկն է:--Arsog (1985) 16:18, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Պատասխանը համոզիչ էր, հիմա կանվանափոխեմ:--Սամվելքննարկում 06:31, 8 Հունիսի 2017 (UTC)[reply]