Լոնդոնի քաղաքապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոնդոնի քաղաքապետ
այլ=
Պաշտոնավարում է՝
Սադիկ Խան
Պաշտոնավարման ժամկետՉորս տարի
Աշխատավարձ£143,911 (տարեկան)[1]
Կայքlondon.gov.uk/mayor

Լոնդոնի քաղաքապետ, ընտրված քաղաքական գործիչ, ով Լոնդոնի ժողովի 25 անդամների հետ միասին կազմում է Մեծ Լոնդոն մարտավարական կառավարությունը: Ներկայիս քաղաքապետն է Սադիկ Խան, ով անցել է պաշտոնի 2016 թվականի մայիսի 9-ին: Պաշտոնի ձևավորումից հետո այն ստանձնել է Կեն Լիվինգստոնը 2000 թվականի մայիսի 4-ից մինչև 2008 թվականի մայիսը, երբ պարտվեց Բորիս Ջոնսոնոնին, ով պաշտոնավարեց երկու ժամկետ և նրան փոխարինեց Խանը:

Պաշտոնը ստեղծվել է 2000 թվականին 1998 թվականի Մեծ Լոնդոնի պաշտոնական հանրաքվեից հետո, և առաջին ուղղակի ընտրվող քաղաքապետի պաշտոնն է Միացյալ Թագավորությունում:

Լոնդոնի քաղաքապետը նաև Մեծ Լոնդոնի քաղաքապետն է, ներառյալ Լոնդոնյան Սիթին, որը ձևական նաև ունի Լոնդոն Սիթիի լորդ-քաղաքապետ: Յուրաքանչյուր Լոնդոնի բյուրո ունի նաև ձևական քաղաքապետ կամ ընտրված քաղաքապետ:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Լոնդոնի խորհուրդը Մեծ Լոնդոնի ընտրովի կառավարությունն էր, որը վերացվեց 1986 թվականից: Նրանց գործառույթները բաժանվեցին տարբեր գերատեսչությունների միջև: Լոնդոնցիները հավանություն տվեցին 1998 թվականի հանրաքվեին, որով ձևավորվեց Լոնդոնի նոր կառավարման մարմին, այդ թվում Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը:

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի քաղաքապետը ընտրվում է չորս տարի ժամկետով, ընտրությունները կայանում են մայիսին: Յուրաքանչյուր թեկնածու պետք է ավանդ ունենա £10,000 չափով, որը վերադարձվում է, եթե նա հավաքել է 5% առաջին ընտրության ձայն: Մեծ Լոնդոնը ընտրողների քանակով ուղղակի ընտրական համակարգով Եվրոպայում միայն զիջում է Ֆրանսիայի նախագահի և Պորտուգալիայի նախագահի ընտրություններին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Greater London Authority – Annual Budget Archived 11 April 2007 at the Wayback Machine.
  2. Parker George, Sullivan Conor (22 April 2016)։ «Zac v Sadiq: the race to become London’s next mayor»։ Financial Times։ Վերցված է 9 May 2017