Ջերեմի Հանթ
Ջերեմի Հանթ անգլ.՝ Jeremy Hunt | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ[1], Չարտերհաուս դպրոց[1] և Temple Grove School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հրատարակիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1966[2][3][1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt |
Հայր | Nicholas Hunt?[4][1] |
Մայր | Meriel Eve Givan?[4] |
Ամուսին | Lucia Guo? |
Զավակներ | Jack Hunt?[4], Anna Hunt?[4] և Eleanor Hunt?[4] |
Կայք՝ | jeremyhunt.org |
Ջերեմի Հանթ (անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt, նոյեմբերի 1, 1966[2][3][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (2018-2019)։
Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետում, ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում, զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկությունն անցկացրել է Գոդալմինգում (Սուրեյ կոմսություն), սովորել է Չարթերհաուսի հեղինակավոր դպրոցում, որտեղ ընտրվել է ավագ աշակերտ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից գործող Մագդալինայի քոլեջը՝ դառնալով լավագույնը փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսության մեջ (1987 թվականին գլխավորել է համալսարանական պահպանողական ասոցիացիան)։ Որոշ ժամանակ անգլերեն է դասավանդել Ճապոնիայում, 1990-ականներին զբաղվել է հասարակայնության հետ կապերով, հետո իր ընկերոջ՝ Մայք Էլմսի հետ հիմնել է «Hotcourses» հրատարակչությունը, որը մասնագիտացած է ուսումնական հաստատությունների ուղեցույցների վրա (2005 թվականին Հանթի անձնական կապիտալը գնահատվում էր 4-4,5 մլն ֆունտ ստերլինգ)[5]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Հանթն ընտրվել է հարավարևմտյան Սուրեյ ընտրատարածքի Համայնքների պալատ՝ ստանալով ընտրողների 50,4%-ի աջակցությունը[6]։ 2010 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 58,9% արդյունքով[7]։
2005 թվականի դեկտեմբերին նշանակվել է պահպանողականների ստվերային կառավարությունում հաշմանդամների հարցերով առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում (Shadow Minister for Disabled People), իսկ 2007 թվականի հուլիսին դարձել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար[8]։
2010 թվականի մայիսի 12-ին Ջերեմի Հանթը Քեմերոնի առաջին կաբինետում ստացել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի պորտֆելը՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստման լիազորություններով (կառավարության նախորդ կազմում Թեսա Ջոուելը զբաղեցնում էր Օլիմպիական խաղերի նախարարի առանձին պաշտոնը)[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հանթը զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիտական բժշկական շրջանակներում այս նշանակումը որոշ կասկածներ է առաջացրել, քանի որ Հանթը աջակցել է հոմեոպաթիայի բուժման բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկվելու առաջարկներին[10]։
2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հանթը կրկին հաղթել է իր ավանդական շրջանում՝ ստանալով ձայների 59,9%-ը մրցակիցների ուժեղագույն ներկայացուցիչ, Անկախության կուսակցության ներկայացուցիչ Մարկ Ուեբերի (Mark Webber) 9,9%-ի դիմաց[11]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Հանթը պահպանել է առողջապահության նախարարի պաշտոնը։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հանթին նոր հաղթանակ են բերել հարավարևմտյան Սուրեայում՝ 55,7% արդյունքով (4%-ով պակաս, քան նախորդ ընտրություններում), իսկ նրա գլխավոր մրցակիցը եղել է Ազգային առողջապահության համար գործողությունների երիտասարդ կուսակցության թեկնածու Լուիզա Իրվինը[5], որը ստացել է ընտրողների 20%-ի աջակցությունը[12]։
2018 թվականի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո, նշանակվել է այդ պաշտոնում[13]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Մեթյու Հենկոկը։
2019 թվականի ապրիլի 11-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էր մի քանի տարի, և Հանթը շնորհակալություն է հայտնել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին համագործակցության համար՝ իր Թվիթերի միկրոբլոգում նշելով. «Ասանժը հերոս չէ և ոչ ոք չպետք է բարձր լինի օրենքից»[14]։
Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 20-ին պահպանողականների նոր առաջնորդի ընտրության հինգերորդ փուլում Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարելուց հետո Հանթը իր աջակցության համար ստացել է խորհրդարանականների 77 ձայն (մրցավազքի առաջնորդ Բորիս Ջոնսոնին աջակցել է 160 պատգամավոր)։ Հանթից 2 ձայնով հետ մնացած Մայքլ Գոուվը հանել է իր թեկնածությունը, և այդ կերպ Հանթը Ջոնսոնի հետ դուրս է եկել առաջնորդության համար պայքարի վերջին վճռորոշ փուլ՝ կուսակցության անդամների ընդհանուր քվեարկություն[15]։
2019 թվականի հուլիսին Հանթը հավանություն է տվել Չինաստանին արտահանձնման մասին օրենքի դեմ Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերին և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահից բարձր է դասում սկզբունքները, սակայն Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և չինացի դիվանագետներին արտաքսելու պատրաստակամության մասին լրագրողների ուղղակի հարցին բացասական պատասխան է տվել[16]։
2019 թվականի հուլիսի 19-ին, բրիտանական ծովային հետևակայինների կողմից Ջիբրալթարի նեղուցում իրանական տանկերի և անձնակազմի 23 անդամների գրավումից երկու շաբաթ անց ՝ Սիրիային նավթի մատակարարումների նկատմամբ Եվրամիության էմբարգոյի խախտման մեղադրանքով, Իրանը Հորմուզի նեղուցում զավթել է Stena Impero ընկերության Բրիտանական տանկերը։ Հանթը հայտարարել է, որ Իրանն ընտրել է «անօրինական և ապակայունացնող վարքագծի վտանգավոր ուղին» և խոստացել է կոշտ պատասխան տալ այն դեպքում, եթե տանկերը ազատ չարձակվի, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ կառավարությունը ռազմական գործողություն չի ծրագրում[17]։
2019 թվականի հուլիսի 23-ին պարտվել է կուսակցության առաջնորդ Ջոնսոնին՝ հավաքելով մոտ երկու անգամ ավելի քիչ ձայն՝ 46 656[18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերեմին Ծովակալ Նիկոլաս Հանթի որդին է, որը բրիտանական թագավորական նավատորմի նախկին գլխավոր հրամանատարն էր և Մերիել Գիվանը (Meriel Gievan)։ 2009 թվականին ամուսնացել է չինուհի Լյուսիա Գուոյի հետ, ունեն որդի[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 2,0 2,1 http://news.bbc.co.uk/democracylive/hi/representatives/profiles/35446.stm
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 Tim Walker (2010-07-03)։ «Jeremy Hunt: Rough ride for the smooth operator» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2019-06-21
- ↑ «Result: Surrey South West»։ Election 2005 (անգլերեն)։ BBC News։ 2005-05-06։ Վերցված է 2015-06-16
- ↑ «Surrey South West»։ Election 2010 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-16
- ↑ Michelle Roberts (2012-09-04)։ «Mixed reception of Hunt as new health secretary» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-16
- ↑ Richard Wray (2010-05-12)։ «Jeremy Hunt to be new culture and Olympics minister» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-16
- ↑ Rebecca Smith (2012-09-04)։ «Jeremy Hunt is controversial appointment as Health Secretary» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2015-06-16
- ↑ «Surrey South West»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-16
- ↑ «Surrey South West»։ Election 2017 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2019-07-14
- ↑ «Новым главой МИД Великобритании стал Джереми Хант»։ РИА Новости։ 10.07.2018։ Վերցված է 2018-07-10
- ↑ «Wikileaks’ Julian Assange removed from Ecuador embassy, found guilty of breaching bail» (անգլերեն)։ Global News։ 2019-04-11։ Վերցված է 2019-07-20
- ↑ Heather Stewart and Peter Walker (2019-06-20)։ «Hunt to face Johnson amid rumours of tactical voting in Tory leadership race» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-06-21
- ↑ Matthew Weaver (2019-07-04)։ «Jeremy Hunt refuses to rule out sanctions against China» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-07-04
- ↑ Emma Graham-Harrison (2019-07-20)։ «Iran's top diplomat in UK summoned over seizure of Stena Impero tanker» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Борис Джонсон станет новым премьером Великобритании»։ РБК։ 2019-07-23։ Վերցված է 2019-07-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Jeremy Hunt» (անգլերեն)։ Twitter։ Վերցված է 2015-06-16
- «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2015-06-16
- «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն)։ UK Government։ Վերցված է 2015-06-16
- «Profile: Jeremy Hunt» (անգլերեն)։ BBC։ 2012-05-31։ Վերցված է 2015-05-31
- «Jeremy Hunt» (անգլերեն)։ politics.co.uk։ Վերցված է 2015-06-16
|