Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է
մնալ Եվրոպական միության անդամ:[1][2]
անգլ.՝ Should the United Kingdom remain a member of the European Union?
ՎայրՄիացյալ Թագավորություն
Ամսաթիվհունիսի 23, 2016[3]
Ընտրական համակարգՊատասխանի ընտրություն
Արդյունքներ
Քվեներ %
Մնալ ԵՄ անդամ 16 141 241 48,11%
Լքել ԵՄ-ն 17 410 742 51,89%
Ընդհանուր քվեներ 33 551 983 100.00%
Արդյունքներն ըստ շրջաններին, որ մասնակցում են քվեարկությանը
  Մնալ ԵՄ անդամ —   Լքել ԵՄ-ն
Մնալ Եվրոպական միության անդամ[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Remain) Լքել Եվրոպական միությունը[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Leave)

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե, Մեծ Բրիտանիայի ներսում հայտնի որպես հանրաքվե ԵՄ-ի մասին (անգլ.՝ EU referendum), հանրաքվե Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում (ԵՄ) անդամակցության մասին[9][10][11], որը կայացել է Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում 2016 թվականի հունիսի 23-ին[12][13]։

Հանրաքվեում կարողացել են մասնակցություն ունենալ Բրիտանիայի, Իռլանդիայի և Ազգերի բրիտանական համագործակցության քաղաքացիները, որոնք օրինականորեն գտնվում են թագավորության տարածքում, ինչպես նաև այն բրիտանացի քաղաքացիները, որոնք բնակվում են արտասահմանում ոչ ավել, քան 15 տարին։
Ի տարբերություն համընդհանուր ընտրությունների՝ քվեարկությանը մասնակցել են նաև լորդերի պալատի անդամները, ինչպես այն Ազգերի բրիտանական համագործակցության այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ջիբրալթարում։

Հունիսի 24-ին Լոնդոնի ժամանակով առավոտյան մոտավորապես 4:30-ին ԵՄ կողմնակիցների հաղթանակը մաթեմատիկորեն անհավանական դարձավ[14]։ Արդյունքում, բոլոր ձայները հաշվարկելուց հետո տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հանրաքվեի մասնակիցների 51,89 %-ը քվեարկել է Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, իսկ 48,11 %-ը՝ դեմ են քվեարկել։ Այդկերպ, հանրաքվեում հաղթել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները (Brexit)։ Հանրաքվեի նման արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը (որն ի սկզբանե դեմ էր Brexit-ին) հայտարարեց, որ մինչև աշուն կհեռանա իր վարած պաշտոնից[15]։

Հանրաքվեի հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Եվրոպական միության հարցով հանրաքվեի վերաբերյալ ակտում, որը ներկայացվել է Բրիտանիայի խորհրդարանում, առաջադրվում էր հետևյալ հարցը. «Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:»[1][2] (անգլ.՝ «Should the United Kingdom remain a member of the European Union?)։ Հնարավոր պատասխաններն էին. «Այո» (անգլ.՝ Yes) և «Ոչ» (անգլ.՝ No)[1][2][4][5][6][16]: Հետագայում ընտրական հանձնաժողովը առաջադրեց մեկ այլ ձևակերպում, որը ընդունվեց կառավարության կողմից 2015 թվականի սեպտեմբերին մինչև խորհրդարանում ակտի երրորդ ընթերցումը[17][18]։

Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության կազմում կամ լքել Եվրոպական միությունը։

Եվ հնարավոր պատասխանները.

Մնալ Եվրոպական միության անդամ
Լքել Եվրոպական միությունը

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միությանը անդամակցությունը վիճելի հարց էր Մեծ Բրիտանիայում՝ սկսած այն պահից, երբ երկիրը միացավ Եվրոպական տնտեսական միությանը 1973 թվականին։ 1975 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց Եվորապական տնտեսական համագործակցությանը միանալու մասին, որի հարցաթերթիկներում նշված էր միայն մեկ հարց. «Ի՞նչ եք կարծում, Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա Եվրոպական միությունում (Ընդհանուր շուկայում)։» (անգլ.՝ Do you think that the United Kingdom should stay in the European Community (the Common Market)?)։ Մասնակցել է ընտողների 64,5%-ը, նրանցից «այո» ընտրել է 67,2%-ը[19]։

2013 թվականի հունվարին Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի խորհրդարանական ընտրությւոններում, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ կանցկացնի ԵՄ-ում բրիտանական անդամակցության առավել շահավետ պայմանների վերաբերյալ, իսկ հետո կանցնացնի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե, որտեղ կառավարության դիրքորոշումը անդամակցության հարցի վերաբերյալ կախված կլինի ԵՄ-ի հետ անցկացրած բանակցությունների արդյունքներից[20]։ 2015 թվականի մայիսին ընտրություններում տարած հաղթանակից հետո Դևիդ Քեմերոնը հաստատեց բանակցությունների նացկացման և դրա հետևանքով անցկացվող հանրաքվեի մասին որոշումը։ Հանրաքվեի մասին հարցը ընդգրկվեց 2015 թվականի մայիսի 27-ին խորհրդարանի նոր կազմի բացման արարողության ժամանակ թագուհու խոսքի մեջ։ 2015 թվականի մայիսի 28-ին հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությունը Համայնքների պալատի օրակարգում ներառվեց[21][22]։

Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին՝ կապված հանրաքվեի անցկացման հետ, ապա «Բրիտանիայի լեյբորիստական կուսակցություն»-ը՝ Էդ Միլիբենդի գլխավորությամբ (2010-2015) դեմ էր հանդես գալիս հանրաքվեի անցկացմանը մինչ այն ժամանակը, երբ տեղի չունենար Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին նոր լիազորությունների փոխանցումը[23]։ «Ազատական ժողովրդավարները» պահանջում էին հանրաքվե անցկացնել բացառապես ԵՄ համաձայնագրերում նոր փոփոխություններ կատարելու ընդունման դեպքում[24]։ «Բրիտանիայի անկախության կուսակցություն»-ը, «Բրիտանական ազգային կուսակցություն»-ը, «Անգլիայի և Ուելսի կանաչ կուսակցություն»[25], «Ժողովրդավարական յունոնիստական կուսակցություն»և«Respect» կուսակցությունը[26] ևս կողմ էին հանրաքվեի անցկացմանը։

Հասարակական կարծիքի հարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազում սոցիոլոգիական գործակալություններ անդադար մոնիթորինգի հատուկ էջեր ունեն.

  • Polls of polls-ը NatCen-ի կողմից ցույց է տալիս ժամանակի որոշակի ընթացքում հասանելի հարցումների արտադրյալի ուղով ստացված բոլոր հարցումների կումուլյատիվ արդյունքը
  • ICM մոնիթորինգի էջը

Ստորև ներկայացված են վերջին հարցումները։ Ամենաարդիական տեղեկատվությունը բոլոր սոցիոլոգիական գործակալությունների հարցումների վերաբերյալ հասանելի է NatCen-ի արխիվում

Հարցումի ամսաթիվ Մնալ Հեռանալ Չեն կողմնորոշվել Հարցվածների թիվը Ով է անցկացրել Մեկնաբանություն
3 մայիսի 41 % 42 % 13 %-ը չգիտեն, 4 %-ը չեն քվեարկելու NatCen[27]
29 ապրիլի - 3 մայիսի 44 % 45 % 11 % 2029 ICM[28]
27-29 ապրիլի 43 % 46 % 11 % 2029 ICM
26-29 ապրիլի 42 % 41 % 14 % 2005 Opinium[29]
Հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումների արդյունքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Глава британского МИДа назвал способ удержать Великобританию в ЕС»։ РБК։ 2015-10-03։ Վերցված է 2016-03-10 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Глава МИД Великобритании: мы готовы остаться в ЕС в случае реформ»։ Коммерсантъ։ 2015-03-10։ Վերցված է 2016-03-10 
  3. EU referendum to take place on 23 June, David Cameron confirms — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
  4. 4,0 4,1 4,2 «Референдум о членстве Британии в ЕС в вопросах и ответах»։ Русская служба Би-би-си։ 2016-02-18։ Վերցված է 2016-03-10 
  5. 5,0 5,1 5,2 «Великобритания переформулирует вопрос референдума о членстве в ЕС»։ Lenta.ru։ 2015-09-01։ Վերցված է 2016-03-10 
  6. 6,0 6,1 6,2 Евгений Сергеевич Пудовкин – журналист-международник (2015-11-02)։ «Ультиматум Кэмерона»։ Независимая газета։ Վերցված է 2016-03-10 
  7. 7,0 7,1 «Лондон хочет остаться Великобритания решилась на проведение референдума о выходе из ЕС. Что это значит?»։ Meduza։ 2016-02-20։ Վերցված է 2016-03-10 
  8. 8,0 8,1 ТАСС (2016-01-26)։ «Референдум о членстве Великобритании в ЕС может состояться в июне – глава МИД»։ Euronews։ Վերցված է 2016-03-10 
  9. «Кэмерон: референдум о членстве Британии в ЕС пройдет 23 июня»։ Русская служба Би-би-си։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-22 
  10. «Референдум о членстве Великобритании в ЕС пройдет 23 июня»։ ТВ-Центр։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-22 
  11. «Кэмерон назвал дату референдума о членстве Великобритании в ЕС»։ Forbes։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-22 
  12. «European Union Referendum Bill (HC Bill 2)»։ Publications.parliament.uk։ 2015-05-28։ Վերցված է 2015-06-12 (անգլ.)
  13. «June date set for Britain's historic EU referendum»։ AFP։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-20 (անգլ.)
  14. https://www.youtube.com/watch?v=i6JcUr13jsE
  15. Дэвид Кэмерон объявил о решении уйти в отставку // РБК
  16. Виталий Хлапковский (2016-01-14)։ «Здравствуй, Brexit! Что нужно знать о возможном выходе Великобритании из ЕС»։ DELFI։ Վերցված է 2016-03-10 
  17. «Referendum on membership of the European Union: Assessment of the Electoral Commission on the proposed referendum question» (PDF)։ Electoral Commission (United Kingdom։ сентябрь 2015։ Վերցված է 23 февраля 2016 
  18. Watt Nicholas, Syal Rajeev (1 сентября 2015)։ «EU referendum: Cameron accepts advice to change wording of question»։ The Guardian։ Վերցված է 23 февраля 2016 
  19. S.F. Goodman (1990)։ European Community։ էջեր 46–47։ ISBN 9780312048822 
  20. «David Cameron Pledges EU Referendum if Conservatives Win Next Election»։ Raidió Teilifís Éireann։ հունվարի 24, 2013։ Վերցված է փետրվարի 19, 2013 
  21. «Queen's Speech 2015: EU referendum, tax freeze and right-to-buy»։ BBC News։ Վերցված է 2015-06-04 
  22. «European Union Referendum Bill 2015-16»։ parliament.uk։ Վերցված է սեպտեմբերի 24, 2015 
  23. «Miliband: EU poll is 'clear and present danger' to jobs»։ BBC News։ Վերցված է 23 февраля 2016 
  24. «Liberal Democrats Hint Cameron's EU Referendum Plan Negotiable»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-14-ին։ Վերցված է 23 февраля 2016 
  25. «Yes to an EU Referendum: Green MP Calls for Chance to Build a Better Europe» Archived 2014-04-26 at Archive.is. сайт «Зелёной партии»
  26. «The EU» Archived 2016-01-30 at the Wayback Machine., Сайт партии «Respect»
  27. «EU referendum: 50:50 split in latest poll of polls»։ The Week UK։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է 2016-05-06 
  28. «Опрос ICM 3 մայիսի» 
  29. Toby Helm (2016-04-30)։ «Poll boost for Remain campaign»։ the Guardian։ Վերցված է 2016-05-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]