Դաշնակցային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Միավորված ազգերը պայքարում են հանուն ազատության» գրությամբ պաստառ

Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցներ, «Դաշնակցային ուժեր» (հայնտի նաև որպես Հակահիտլերյան խմբավորում[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–1945) մի շարք երկրների կողմից ձևավորված կոալիցիա, որոնք համատեղ հակադրվում էին Նացիստական ճամբարը կամ «Առանցքի ուժերը» ներկայացնող տերություններին (Գերմանիա, Իտալիան, Ճապոնիա և վերջիններիս դաշնակիցներ)։

Գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը մի կողմ դրեցին իրենց թշնամությունը և նրանց ղեկավարների շնորհիվ հնարավոր եղավ կարճ ժամանակամիջոցում միավորել երեք տերությունների հնարավորությունները և ստեղծել հակահիտլերյան միություն։

Պաշտոնական դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի վրա հարձակման օրը՝ 1941 թվականի հունիսի 22-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց պատերազմում ԽՍՀՄ-ին աջակցելու մասին, իսկ հաջորդ օրը դեռևս չեզոք երկիր ԱՄՆ-ը խորհրդային պետությանը տնտեսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց։

Արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Խորհրդա-գերմանական ճակատում։ Կարմիր բանակը 1941 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մատույցներում անցավ հակահարձակման և մինչև հաջորդ գարուն ծանր հարվածներ հասցրեց ֆաշիստական բանակին։ Սա առաջին խոշոր պարտությունն էր Գերմանիայի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոդվածը Համաշխարհային Պատմություն գրքում»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-06-ին։ Վերցված է 2014-07-15 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային Պատմություն, էջ 81-112

Կաղապար:ԵՀՊ-նավարտ