Վալոնները ռոմանականացված կելտական բելգերի հետնորդներ են, որոնք ավելի ուշ գերմանական (ֆրանկական) ազդեցություն տակ ընկան։ Ժամանակակից վալոնների համար ամենամոտ ազգը ֆրանսիացիներն են։ XVI-XIX դարերում վալոնների մեծ մասը գիտակցաբար անցավ ստանդարտ ֆրանսերեն լեզվին՝ նրա ավելի բարձր կարգավիճակի պատճառով, սակայն միևնույն ժամանակ պահպանեց իր անկախ մշակութային ինքնագիտակցությունը, որը պայմանավորված էր այլ պետության տարածքում բնակվելով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 233)։