Տարօրինակ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանական 8-դյույմանոց հաուբիցը գերմանական սահմանի մոտ Տարօրինակ պատերազմի ժամանակ:


Տարօրինակ պատերազմը (ֆր.՝ Drôle de guerre, գերմ.՝ Sitzkrieg) Երկրորդ համաշխարհային պատերազմի ութամսյա ժամանակահատվածն է, որի ժամանակ խոշոր ռազմական գործողություններ տեղի չունեցան Արևմտյան ռազմաճակատում: Այն սկսվեց, երբ Նացիստական Գերմանիան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, որից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին ընդդեմ Նացիստական Գերմանիայի 1939 թվականի սեպտեմբերի 3-ին և ավարտվեց Գերմանիայի հարձակմամբ Ֆրանսիայի վրա 1940 թվականի մայիսի 10-ին:

Անգամ երբ Լեհաստանը նվաճվեց հինգ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կողմից և ԽՍՀՄ կողմից Լեհաստան ներխուժման արդյունքում, Արևմտյան դաշնակիցները ոչինչ չարեցին: Չնայած պատերազմի հայտարարման, ոչ մի արևմտյան տերություն չիրականացրեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, չնայած Անգլո-լեհական և Ֆրանս լեհական դաշնակցային պայմանագրերին, համաձայն որոնց Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարտավորված էին օգնության հասնել Լեհաստանին:

Այնուամենայնիվ Տարօրինակ պատերազմի ընթացքում Դաշնակիցները որոշ փոքր մասշտաբի ռազմական գործողություններ իրականացրեցին: Սեպտեմբերին Սաարի գրոհի ժամանակ Ֆրանսիան հարձակվեց Գերմանիայի վրա` Լեհաստանին սատարելու նպատակով, սակայն այն տևեց մի քանի օր և ֆրանսիացիները նահանջեցին: Նոյեմբերին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա և սկսվեց Ձմեռային պատերազմը, արդյունքում սկսվեց քննարկումներ Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև Ֆինլանդիային սատարելու հարցում, սակայն զորքեր չուղարկվեցին Ֆինլանդիա մինչև հակամարտությունը չավարտվեց 1940 թվականի մարտին: Մինչ դաշնակիցները քննարկում էին Սկանդինավիայի հարցը Գերմանիան ներխուժեց Դանիա և Նորվեգիա ապրիլին և դաշնակիցների զորքերը, որ նախատեսված էին Ֆինլանդիային սատարել օգնության ուղարկվեցին Նորվեգիային: Կռիվները այստեղ շարունակվեցին մինչև հունիս և Դաշնակիցները տարհանվեցին, որպեսզի դիմակայեին Գերմանիային Ֆրանսիայում, իսկ Նորվեգիան կցվեց Գերմանիային:

Առանցքի կողմից Գերմանիան գրոհներ նախաձեռնեց ծովում աշնանը և ձմռանը ընդդեմ բրիտանական նավերի` խորտակելով մի քանի նավ և խլելով 519 մարդու կյանք: Օդային գործողությունները սկսվեցին 1939 թվականի հոկտեմբերի 16-ից, երբ Լյուֆտվաֆեն օդային հարվածներ հասցրեց բրիտանական ռազմանավերին: Տեղի ունեցան նաև մի քանի մանր ռմբակոծություններ, որոնք իրականացրեցին հակամարտող երկու կողմերը:

Անգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի բնակիչները «Երկար կյանք Անգլիային» պաստառով բրիտանական դեսպանատան առջև, երբ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Նացիստական Գերմանիային

Չնայած հիմնական Գերմանական բանակը գտնվում էր Լեհաստանում, փոքր ուժեր մնացել էին Զիգֆրիդի գծում, որը Ֆրանսիայի սահմանի հետ նրանց պաշտպանական գիծն էր: Սահմանի մյուս կողմից Մաժինոյի գծով նրանց դիմաց էին բրիտանական և ֆրանսիական զորքերը, սակայն տեղի ունեցան մի քանի մանր բախումներ:

Առաջին ամիսներին Գերմանիան դեռ հույս ուներ Բրիտանիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Չնայած Լոնդոնի հիվանդանոցները պատրաստվեցին 300.000 վիրավորների ընդունելուն առաջին շաբաթներին, Գերմանիան անսպասելիորեն օդով չհարձակվեց բրիտանական քաղաքների վրա և գերմանացի օդաչուները, որոնք հարձակվեցին շոտլանդական նավահանգիստների վրա, ասացին, որ նրանք կդատապարտվեց քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար: Երկու կողմերը գտան, որ ռազմական օբյեկտների վրա հարձակումները կբերեն ռազմաօդային ուժերի մեծ կորուստների: Նրանք նաև վախենում էին քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելուց: (Բրիտանիան և Ֆրանսիան չգիտեին, որ Գերմանիան իր օդային ուժերի 90%-ը կիրառում էր Լեհաստան ներխուժման ժամանակ:[1]) Քաղաքացիների վերաբերմունքը գերմանացիների հանդեպ դեռ այնքան թշնամական չէին, ինչպիսին եղան Բլիցից հետո: 1940 թվականի ապրիլին գերմանական Heinkel 111 ռմբակոծիչը աղետի ենթարկվեց Էսեքսի Կլակտոն-օն-Սիում, որի արդյունքում զոհավեցին ինքնաթիռի անձնակազմը և 160 մարդ վիրավորվեցին ցամաքում: Անձնակազմի անդամները հուղարկավորվեցին տեղի եկեղեցու բակում, որոնց սատարեցին տեղի բնակչությունը` ծաղկեպսակներ տեղադրելով նրանց շիրիմներին[2][3]: Բրիտանացի օդաչուները չէին անցնում Զիգֆրիդի գիծը, չնայած գերմանացիները հաճախ այն խախտում էին:

Երբ Լեոպոլդ Ամերին առաջարկեց Կինգսլի Վուդին, որպեսզի ռմբակոծեն Շվարցվալդ անտառը, քանի որ այնտեղ պահվում են մեծ թվով ռազմամթերք, Վուդը, ով խորհրդարանի անդամ էր, բացատրեց, որ անտառը մասնավոր տարածք է և այն չի կարելի ռմբակոծել, բացի այդ ռազմական օբյեկտները ռմբակոծելու դեպքում գերմանացիները կռմբակոծեն նաև դաշնակիցների օբյեկտները[4]:

Շտապելով վերազինվել` Բրիտանիան և Ֆրանսիան գնեցին մեծ թվով ռազմամթերք ամերիկյան արտադրողներից:: Պատերազմում չներքաշված Միացյալ Նահանգները մատակարարում էր Դաշնակիցներին ռազմամթերք զեղչված գներով[5]:

Չնայած ցամաքային հատվածում համեմատաբար խաղաղությանը, ծովային պատերազմի բռնկումը շատ իրական էր: Պատերազմի հայատարարումից ժամեր անց բրիտանական գծանավ «Athenia»-ն խորտակվեց Հեբրիդյան կղզիներում, զոհվեցին 112 մարդ, ինչից սկսվեց երկարատև Ատլանտիկայի ճակատամարտ: Սեպտեմբերի 4-ին Դաշնակիցները հայտարարեցին Գերմանիայի շրջափակման մասին` թույլ չտալով նրան ներմուծել սննդամթերք և հումք, Գերմանիան անմիջապես հայտարարեց հակաշրջափակման մասին:

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ գերմանացի զինվորական հրամանատար Ալֆրեդ Յոդլը ասաց, որ մենք չպարտվեցինք դեռևս 1939 թվականին, երբ Լեհաստանի արշավանքի ժամանակ ֆրանսիական և բրիտանական 110 դիվիզիաներին արևմուտքում դիմակայում էին միայն 23 գերմանական դիվիզիաներ[6]: Գեներալ Զիգֆրիդ Վեստֆալը հայտարարեց, որ եթե ֆրանսիացիները հարձակվեին 1939 թվականի սեպտեմբերին, ապա գերմանական բանակը կարող էր նրան դիմակայել միայն մեկ-երկու շաբաթ[7]:

Սաարի գրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի զինվորը ուսումնասիրում է գերմանական փողոցին նշանը Սաարի գրոհի ժամանակ:

Սաարի գրոհը ֆրանսիացիների կողմից Սաարի վրա հարձակումն էր, որը պաշտպանում էր գերմանական 1-ին բանակը, այն տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ փուլում: Դրա նպատակն էր Լեհաստանին սատարելը, որը ենթարկվել էր հարձակման: Այնուամենայնիվ գրոհը կանգնեցվեց մի քանի կիլոմետրից և ֆրանսիական զորքերը նահանջեցին: Համաձայն ֆրանկո-լեհական զինվորական արձանագրությունների, Ֆրանսիայի բանակը սկսել էր պատրաստվել գրոհին զորահավաքից ընդամենը երեք օր անց: Ֆրանսիական զորքերը հաջողությամբ իրենց վերահսկողության տակ առան Ֆրանսիայի սահմանից մինչև Գերմանիայի պաշտպանության գծերը ընկած տարածաշրջանը: Զորահավաքի 15-րդ օրը (սեպտեմբերի 16-ին), Ֆրանսիայի բանակը պատրաստ էր լայնամասշտաբ գրոհի: Նախնական զորահավաքը սկսվել էր Ֆրանսիայում օգոստոսի 26-ին, իսկ սեպտեմբերի մեկին հայտարարվեց ընդհանուր զորահավաքի մասին:

Գրոհը Հռենոս գետի ավազանի ուղղությամբ սկսվեց սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի կողմից պատերազմի հայտարարումից չորս օր անց: Այդ ժամանակ Վերմախտը ներքաշված էր Լեհաստան ներխուժմամբ, և ֆրանսիացի զինվորները ունեին թվային առավելությամբ սահմանի երկայնքով գերմանացիների նկատմամբ: Տասնմեկ ֆրանսիական դիվիզիաները անցան 32 կմ դեպի Զաարբրյուքեն, որտեղ գերմանացիների պաշտպանությունը թույլ էր: Գրոհի արդյունքում գերմանական զորքերում որևէ վերաբաշխում տեղի չունեցավ: Ամբողջ գրոհին ներքաշվել էին 40 դիվիզիաներ, ներառյալ մեկ զրահատանկային, երեք մոտոհրաձգային դիվիզիա, 78 հրետանային գնդեր և 40 տանկային գումարտակներ: Ֆրանսիական բանակը, առանց դիմադրության հանդիպելու խորացավ, 8 կիլոմետր և նվաճեց 20 գյուղ, որոնց բնակչությունը տարհանվել էր գերմանական բանակի կողմից: Այնուամենայնիվ գրոհը կանգնեցվեց, երբ ֆրանսիացիները հասան Վարնդ անտառին, որը խիտ ականապատված էր գերմանացիների կողմից:

Սեպտեմբերի 12-ին գումարվեց Անգլո-ֆրանսիական պատերազմական գլխավոր խորհուրդի առաջին նիստը Աբևիլում: Որոշվեց անմիջապես կասեցնել բոլոր հարձակվողական գործողությունները, քանի որ Ֆրանսիան պատրաստ է միայն պաշտպանողական պատերազմի: Գեներալ Մորիս Գամելինը հրամայեց իր զորքերին կանգնել և պահպանել 1 կմ հեռավորություն գերմանական դիրքերից Զիգֆրիդի պաշտպանական գծի երկայնքով: Լեհաստանին չհայտնեցին այս որոշման մասին: Դրանից առաջ Գամելինը տեղեկացրել էր Մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլիին, որ իր դիվիզիաների կեսը արդեն բախվել են գերմանացիների հետ և Ֆրանսիայի գրոհը կստիպի Վրեմախտին Լեհաստանի դուրս բերել առնվազն վեց դիվիզիա: Մյուս օրը Լեհաստանում Ֆրանսիայի ռազմական կցորդ Գեներալ Լուի Ֆաուրին տեղակացրեց Լեհսատանի գլխավոր շտաբի պետ Գեներալ Վացլավ Ստեխավիչին, որ հիմնական գրոհը, որը պլանավորվել էր սեպտեմբերի 17-20-ին, հետաձգվել է: Միևնույն ժամանակ հրամայվեց ֆրանսիական դիվիզիաներին նահանջել ելման դիրք, որից հետո սկսվեց Տարօրինակ պատերազմը:

Ձմեռային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ձմեռային պատերազմ

Տարօրինակ պատերազմի նշանակալի իրադարձություններից էր Ձմեռային պատերազմը, որն սկսվեց ԽՍՀՄ-ի հարձակմամբ Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերի 30-ին: Ֆրանսիայի և Բրիտանիայի հանրության կարծիքով նրանք պետք է օգնեին Ֆինլանդիային և պահանջեցին իրենց կառավարությունից արագորեն օգնել «խիզախ ֆիններին» իրեն ավելի մեծ ագրեսոր թշնամու դեմ պատերազմում: Ֆինները ավելի հաջող էին պաշտպանվում քան լեհերը նույն թվականի սեպտեմբերին[8]: Հարձակման պատճառով ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգա և ֆրանկո-բրիտանական միասնական ուժեր ուղարկվեցին հյուսիսային Սկանդինավիա[9]: Բրիտանական զորքերը, որոնք ուղարկվել էին ֆիններին օգնելու հասան Ֆինլանդիա այն ժամանակ, երբ պատերազմն արդեն ավարտվել էր և ուղարկվեցին Նորվեգիա գերմանացիների դեմ Նորվեգիան պաշտպանելու: Մարտի 20-ին Ձմեռային պատերազմը ավարտվեց և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադիեն հրաժարական տվեց, և հրաժարականի պատճառներից էր Ֆինլանդիայի պաշտպանության զախողումը:

Գերմանիայի ներխուժում Դանիա և Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նորվեգական ռազմագործողություն

Դաշնակիցների անարգել մուտքը Սկանդինավիա և Ալտմարկի պատահարը փետրվարի 16-ին, որը ահազանգ էր Կրիեգսմարինեի համար և Գերմանիայի կողմից երկաթի հանքերի պահանջարկը լուրջ պատճառներ եղան Գերմանիայի համար վնասազերծելու Նորվեգիայի ափը: Գրեմանիայի ներխուժումը Դանիա և Նորվեգիա սկսվեց 1940 թվականի ապրիլի 9-ին և կրեց Վեզերյուբունգ ռազմագործողություն գաղտնանունը: Ապրիլի 14-ից դաշնակից զորքերը իջևանեցին Նորվեգիա, սակայն ամսվա վերջին արդեն Նորվեգիայի հարավային մասն արդեն գերմանացիների ձեռքում էր: Կռիվները շարունակվեցին հյուսիսում, մինչև դաշնակիցները տարհանվեցին հունիսին, երբ Գերմանիան ներխուժեց Ֆրանսիա: Նորվեգիայի զինված ուժերը վայր դրեցին իրենց զերգերը հունիսի 9-ի կեսգիշերին[10]:

Բրիտանիայի կառավարության փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայի և Նորվեգիայի անհաջողություններից հետո Համայնքների պալատում տեղի ունեցան քննարկումներ, որի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի վրա սկսեցին մեծ ճնշումներ գործադրել: Կառավարության անվստահության քվեարկության ժամանակ կառավարությունը հաղթեց 281-200 ձայների հարաբերակցությամբ, սակայն Չեմբեռլենի կողմնակիցներից շատերը դեմ քվեարկեցին նրան: Չեմբեռլինը գտավ, որ այլևս անհնար է շարունակեր գլխավորել Ազգային կառավարությունը կամ ձևավորել նոր կոալիցիոն կառավարություն իր ղեկավարությամբ: Մայիսի 10-ին Չեմբերլենը հրաժարական տվեց, բայց մնաց պահպանողական կուսակցության առաջնորդ: Ջորջ VI թագավորը վարչապետ նշանակեց Ուինսթոն Չերչիլին, ով Չեմբեռլենի մշտական ընդդիմախոսներից էր և ձևավորել կոալիցիոն կառավարություն, որի կազմի մեջ ընդկրվեցին Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ կուսակցության անդամներ, ինչպես նաև նախարարեն որոնք չունեին քաղաքական պատկանելիություն[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gunther, John (1940)։ Inside Europe։ New York: Harper & Brothers։ էջեր xv–xvii 
  2. Regan, pp. 198–199.
  3. www.aircrewremembrancesociety.co.uk, see also british newsreel
  4. Atkin, Ronald (1990)։ Pillar of Fire: Dunkirk 1940։ Edinburgh: Birlinn Limited։ էջ 29։ ISBN 1 84158 078 3 
  5. «The Phoney War!»։ schools.yrdsb.ca։ 8 October 1980։ Վերցված է 22 May 2016 
  6. «Trial of the Major War Criminals before the International Military Tribunal» XV։ Nüremberg։ 1948։ էջ 350 
  7. World at War - "France Falls" - Thames TV
  8. The Editors of Encyclopædia Britannica (2016)։ «Russo-Finnish War»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc։ Վերցված է 22 May 2016 
  9. «USSR expelled from the League of Nations»։ History.com։ A+E Networks Corp։ 2016։ Վերցված է 5 June 2016 
  10. «The Baltic Sea at war 1939-1945»։ 20thcenturybattles.com։ WorldPress.com։ 2016։ Վերցված է 5 June 2016 
  11. «Winston Churchill»։ biography.com։ A&E։ Վերցված է 5 June 2016