Նորվեգական ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգական ռազմագործողություն
Թվականապրիլի 9հունիսի 8, 1940
Մասն էԴանիա-Նորվեգական ռազմագործողություն
ՎայրՆորվեգիա և Հյուսիսային ծով
Արդյունքգերմանացիների հաղթանակ և Նորվեգիայի ռազմակալում
Հակառակորդներ
Նորվեգիա Նորվեգիա
Գերմանիա Երրորդ Ռայխ
Հրամանատարներ
Նորվեգիա Հոկոն VI (Նորվեգիայի թագավոր)
Նորվեգիա Քրիստիան Լաակ
Նորվեգիա Օտտո Ռուգե
Գերմանիա Նիկոլաուս ֆոն Ֆալկենհորսթ
Գերմանիա Հանս Ֆերդինանդ Գեյզլեր
Գերմանիա Գյունթեր Լյութենս
Նորվեգիա Վիդկուն Քվիսլինգ
Կողմերի ուժեր
93,000 զինվոր
1 տանկ
100,000 զինվոր
72 տանկ
Ռազմական կորուստներ
6602 մահացած և վիրավոր5296 մահացած և վիրավոր

Նորվեգական ռազմագործողություն (նորվ.՝ Norwegische Operation) կամ Վեզերյուբունգ Նորդ (գերմ.՝ Weserübung-Nord), Երրորդ Ռայխի ռազմական օպերացիան ընդդեմ Նորվեգական թագավորության։ Այն սկսվել է 1940 թվականի ապրիլին և շարունակվել մինչև հունիսի 8-ը։

Գերմանական Վերմախտի Հյուսիսային Եվրոպա ներխուժումից հետո, բրիտանական և ֆրանսիական էքսպեդիցիոն զորքերը ժամանում են Նորվեգիա՝ փորձելով օգնել նորվեգացիներին դիմագրավել ֆաշիստական ագրեսիան։ Չնայած երկրի հյուսիսային հատվածում ունեցած զգալի հաջողությունների, գերմանական ռազմագործողության սկիզբը ստիպում է դաշնակիցներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Լեհաստան) դուրս բերել զորքերը Նորվեգիայի տարածքից։

Շուտով կոտրվում է նորվեգական բանակի դիմադրությունը, որի արդյունքում թագավորը և կառավարության անդամների մի մասը փախնում են Լոնդոն։ Որոշ նորվեգական խմբավորումներ շարունակում են պայքարը նաև երկրի սահմաններից դուրս։

արդյունքում՝ ռազմագործողությունը ավարտվում է գերմանական Ռայխի լիակատար հաղթանակով և Նորվեգիայի ռազմակալմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի պատերազմի ժամանակ սկանդինավյան երկրները հավատարիմ են մնում չեզոք մնալու արտաքին քաղաքականությանը և չեն սատարում հակամարտող կողմերից որևէ մեկին[1]։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը՝ 1905 թվականին Մեծ Բրիտանիան և Գերմանիան ճնշել են Նորվեգիային աշխարհագրական դիրքի պատճառով։ Նորվեգիան՝ տեղակայված լինելով Սկանդինավյան թերակղզու ծայր արևմուտքում հնարավորություն է ստանում վերահսկել Հյուսիսային ծովի արևելյան ավազանին[2]։

Ուղղակիորեն պատերազմ սկսելուց առաջ Դանիան, Շվեդիան և Նորվեգիան անցկացնում էին բարձր մակարդակի հանդիպումներ, որտեղ հիմնականում ընդգծում էին չեզոք մնալու առավելությունները[3]։ Սակայն հակամարտող կողմերը ստիպում էին հյուսիսային երկրներին անուղղակիորեն կամ մասնակիորեն մասնակցել ռազմական գործողություններին։

Առաջին համաշխարհային պատերազմում Շվեդիան և Նորվեգիան իրենց առևտրային նավատորմերի մեծ մասը տրամադրել էին Անտանտի երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսական կայսրություն), իսկ Դանիան ունենալով գերմանամետ կողմնորոշում, մասամբ նաև Գերմանական կայսրության դրդմամբ, ստիպված է լինում արգելափակել Մեծ Բելտի նեղուցում տեղադրված բրիտանական ականները։ Պատերազմի ավարտին Նորվեգիան Մեծ Բրիտանիայի ազդեցությամբ շարունակում է Գերմանիայի հետ ծովային սահմանում շրջափակել «Քառյակ դաշինքի» սուզանավերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ևս Նորվեգիան և սկանդինավյան երկրները (բացառությամբ Ֆինլանդիայի) ընդունեցին չեզոք կեցվածք[4]։ Սակայն 1939 թվականի մայիսի 31-ին Ֆաշիստական Գերմանիան և Դանիան կնքեցին փոխադարձ չհարձակման պայմանագիր՝ դառնալով գերմանական քարոզարշավի մասնակից (նույն կարգավիճակում էին նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Իտալիան և այլն)։ Նորվեգիան և Շվեդիան ևս ստացան նման առաջարկներ, սակայն վախենալով «դաշնակիցների» ռազմական և տնտեսական շրջափակումից Գերմանիային մերժում են տվել[5]։

Մերժում ստանալով Նորվեգիայից՝ գերմանացիները անցել են հարձակման։ Շուտով Ադոլֆ Հիտլերի գլխավորած ուժերը գրավել են «Դոյչլանդ» ամերիկյան առևտրային նավը։ Նոյեմբերին նորվեգացիները թույլատրել են գերմանական դարձած նավին մուտք գործել Բերգեն ռազմական նավահանգիստ։

1940 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Հալիֆաքսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ծովային պատերազմը կշարունակի Նորվեգիայի տարածքային ջրերում[6]։ Որոշվում է մշակել նորվեգական նավահանգիստների (մասնավորապես՝ Նարվիկի) գրավման ծրագիր, որի համաձայն նրանք կորող էին տիրանալ շվեդական հանքերին և կարճ ճանապարհով օգնություն տրամադրել Խորհրդային Միության դեմ կռվող Ֆինլանդիային[7]։

Այն բանից հետո, երբ ֆրանսիացիները իրագործեցին «Գելբ» ծրագիրը, սկսեցին հետաքրքրություն տածել Սկանդինավներում երկրորդ ճակատ բացելու գաղափարի վերաբերյալ։ Անգլիայի ղեկավար Ուինսթոն Չերչիլը լրագրողներին տված հարցազրույցներից մեկում նշել է.

Երբեմն կարելի է ցանկանալ, որպեսզի հյուսիսային երկրները հայտնվեն երկրագնդի հակառակ կողմում և այդ ժամանակ կարելի էր գրավել անհրաժեշտ ռազմավարական կետերը
- Ու. Չերչիլ

Ուինսթոն Չերչիլի այս հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի կողմից ընկալվել է որպես մտադրություն հասնելու մինչև «գերմանացիների ականջները»[8]։ Այդ իսկ նպատակով ստեղծվել է ռազմական կորպուս և ուղարկվել Նարվիկ և Բալկանյան թերակղզի[9]։

Նորվեգիան գերմանացիների համար ծառայում էր բանալի Հյուսիսային ծովում հաստատվելու համար, ինչպես նաև տարանցիկ ճանապարհ Շվեդիայի հանքերին տիրանալու համար։ 1939 թվականի դեկտեմբերի 14-ին գերմանացի ծովակալ Էրիխ Ռեդերը[10] ստանում է առաջադրանք Ադոլֆ Հիտլերից՝ ուսումնասիրել Նորվեգիան գրավելու հնարավորությունները[11]։

Ի սկզբանե գերմանական գերագույն շտաբը թերահավատորեն է վերաբերվել այս նպատակի իրականացման անհրաժեշտությանը և հնարավորությանը։ Այնուամենայնիվ՝ հունվարի 27-ին ծրագրի մշակման նպատակով ստեղծվում է առանձին զորավարժական շտապ[12]։

Փետրվարի 24-ին գեներալ Նիկոլաուս ֆոն Ֆալկենհորսթի գլխավորած շտաբը սկսում է մանրամասն մշակել Նորվեգիայի գրավման պլանը, իսկ 5 օր անց արդեն պատրաստ ծրագիրը ներկայացվում է Երրորդ Ռայխի ղեկավար Ադոլֆ Հիտլերին։

Ըստ ծրագրի՝ հարձակումը պետք է տեղի ունենար ապրիլի 7-ին՝ մինչ բևեռային գիշերվա ավարտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хубач, Вальтер. Захват Дании и Норвегии. Операция «Учение Везер». 1940—1941 = Die Deutsche Besetzung von Danemark und Norwegen 1940. — 460 с.
  2. Хубач, Вальтер, с. 9.
  3. Хубач, Вальтер, с. 11.
  4. Хубач, Вальтер, с. 13.
  5. Хубач, Вальтер, с. 14.
  6. Хубач, Вальтер, с. 15.
  7. Хубач, Вальтер, с. 20.
  8. Патянин С. В. Вторжение // Оккупация Дании / Под ред. М. Э. Морозова. — 2004.
  9. Хубач, Вальтер, с. 21.
  10. Хубач, Вальтер, с. 28.
  11. Хубач, Вальтер, с. 29.
  12. Хубач, Вальтер, с. 36.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dildy, Douglas C. Denmark and Norway 1940: Hitler's boldest operation. — Osprey Publishing Ltd., 2007. — ISBN 978-1-84603-117-5.
  • Hooton, E.R. Luftwaffe at War; Gathering Storm 1933-39. — London: Chervron/Ian Allan, 2007. — Vol. 1. — ISBN 978-1-903223-71-0.
  • Hooton, E.R. Luftwaffe at War; Blitzkrieg in the West. — Лондон: Chervron/Ian Allan, 2007. — Vol. 2. — ISBN 978-1-85780-272-6.
  • Lindeberg, Lars. 9. april; De så det ske. — Sesam, 1990. — ISBN 87-7258-504-8.
  • Tveskov H. Peter. Conquered, not defeated. Growing up in Denmark during the German Occupation of World * War II. — Орегон: Hellgate Press, Central Point, 2003.
  • Ziemke Earl F. The German Decision to Invade Norway and Denmark // Command Decisions / Kent Roberts Greenfield. — United States Army Center of Military History, 2000 (reissue from 1960). — ISBN CMH Pub 70-7.
  • Encyclopedia of the United Nations and International Agreements. — Taylor and Francis, 2002. — ISBN 0-415-93921-6.
  • Хубач, Вальтер. Захват Дании и Норвегии. Операция «Учение Везер». 1940—1941 = Die Deutsche Besetzung von Danemark und Norwegen 1940. — 460 с.