Արքունի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքունի տուն, արքունի ոստան, թագավորող հարստության ժառանգական սեփականությունը կազմող կալվածքները Հայաստանում։ Եղել են երեք կարգի․

  1. անմիջապես թագավորի, թագաժառանգի և արքունիքի տնօրինությանը ենթակա՝ «կալուածք արքայի» և «գաւառք արքունականք> (40 գավառ),
  2. իշխող տան սեպուհների՝ «երկիր սեպհական գնդին» (3 գավառ)
  3. տաճարային (4 գավառ) կալվածքներ՝ նվիրված իշխող հարստության սրբացված նախնիների պաշտամունքին։ Արշակունիների օրոք Արքունի տուն մեջ են մտել Այրարատ նահանգը և Աղիովիտ, Առբերան, Հաշտենից ու այլ գավառներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 158