Էմանսիպացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմանսիպացիա (լատին․՝ emancipatio), տարբեր տեսակի հակումներից հրաժարվելը, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում։

Բառը առաջացել է լատիներեն emancipare բայից, որը նշանակում է երեխային ազատել հայրական իշխանությունից, իսկ ավելի լայն իմաստով՝ հրաժարվել որևէ լիազորություններից կամ սեփականություններից, դրանք փոխանցվում են այլ անձի։ Նման գործողությունը, եղել է իրավական ակտ, որը արձանագրվել էր դեռևս Տասներկու աղյուսակներում և կոչվում էր emancipatio:

Ավելի ուշ էմանսիպացիայի մասին օրենք կար ոչ միայն հռոմեական իրավունքում, այլ նաև՝ գերմանականում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երեխաների էմանսիպացիա հասկացությունը սկսեցին հասկանալ, որպես աղքատ երեխաների (ինչպես նաև մեծահասակների) ազատագրում՝ իրենց աշխատուժի շահագործումից։

Անչափահասների էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անչափահասների էմանսիպացիան, մինչև տասնվեց տարեկան երեխաներին դատարանի որոշամբ գործունակ համարելն է։

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անչափահասների իրավունքների օրենսգրքում ասվում է, որ տասնվեց տարեկանը լրացած երեխան կարող է համարվել գործունակ, եթե նա աշխատում է աշխատանքային համաձայնագրով՝ ծնողների կամ խնամակալի համաձայնությամբ[1]։

Կանանց էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույց Սանկտ Պետերբուրգում՝ կանանց, որպես իշխանության մարմին ընտրելու պահանջով, 1917 թվականի փետրվար

Կանանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է կանանց հավասար իրավունքների հավասարությունը սոցիալական, աշխատանքային և կենցաղային կյանքում։ Հավասարությունը պահանջում է կանանց կրթություն ստանալու, ընտրելու և որպես կառավարության մարմին ընտրվելու, աշխատելու և հավասարաչափ աշխատավարձ ստանալու իրավունքները։

Տղամարդկանց էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է վերջնական ազատումը ընդհանուր տուրքերից և հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև։

Հոմոսեքսուալների էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼԳԲՏ շարժումը իրենից ներկայացնում է գոմո- ու բիսեքսուալության դեկրիմինալիզացիան և դեպատոլոգիազացիան, ինչպես նաև ընտանեկան իրավունքների և հասարակությունում խտրականությունից պաշտպանման իրավունքների ստացումը։

Հրեաների էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների էմանսիպացիան իրեից ներկայացնում է կրոնական միավորի իրավունքների սահմանափակումներից ազատագրման գործընթացը։

Ստրուկների էմանսիպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուկների էմանսիպացիան պահանջում է իրենց ազատ մարդ հռչակել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нечаев В. М. (1890–1907). «Эмансипация». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Эмансипация женщин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]