Հարկադիր աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային ճամբարներում հարկադիր աշխատանքի դատապարտված գերմանացի ռազմագերիներ (հուլիսի 23, 1946)

Հարկադիր աշխատանք, դասակարգային հակամարտ ֆորմացիաներին բնորոշ աշխատանքի հասարակական ձև, երբ աշխատավորն իր հավելյալ աշխատանքն առանց համարժեքի ստիպողաբար տալիս է իշխող ուժին։ Նախնական ձևը համարվում է ստրկատիրությունը, երբ արտադրամիջոցների հետ մասնավոր սեփականություն դարձավ նաև անմիջական արտադրողը։ Հարկադիր աշխատանքի հաջորդ, ֆեոդալական-ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ֆեոդալի հողին ամրացնելու վրա։ Այս երկու ձևերին բնորոշ էր անձնական կախման միջոցով աշխատանքի ուղղակի և անմիջական հարկադրումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 306 CC-BY-SA-icon-80x15.png