Ալքուին
Ալքուին հին անգլերեն՝ Ealhwine հին անգլերեն՝ Alhwin լատ.՝ Alcuinus լատ.՝ Albinus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 724[1] կամ 735[2] Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա |
Մահացել է | մայիսի 19, 804[3] Տուր[1] |
Քաղաքացիություն | Նորթումբրիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | աստվածաբան, բանաստեղծ, քահանա, գրող և փիլիսոփա |
Պաշտոն(ներ) | աբբա և abbot of Flavigny Abbey? |
Ալմա մատեր | St Peter's School? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][4] և հին անգլերեն |
Հայտնի աշակերտներ | Haymo of Halberstadt? և Hilduin? |
![]() |
Ալքուին, (լատ.՝ Alcuinus[5], կամ Albinus, մոտ 724[1] կամ 735[2], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա - մայիսի 19, 804[3], Տուր[1]), անգլո-սաքսոնական գիտնական, բանաստեղծ, աստվածաբան, Կարոլինգյան Վերածննդի ոգեշնչողներից մեկը։ Պալատական ակադեմիայում Ալքուինին անվանել են Ֆլաքուս (լատ.՝ Flaccus), ի պատիվ հռոմեացի բանաստեղծ Հորացոսի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալքուինը ծագմամբ անգլոսաքսոն է, ծնվել է Նորթումբրիայում, որտեղ և կրթություն է ստացել Յորքի արքեպիսկոպոսական դպրոցում։ Այստեղ նա անցկացնում է իր կյանքի մեծ մասը։ Սկզբում եղել է ուսուցիչ՝ Էբերս Յորքի դպրոցում, իսկ 778 թվականից ղեկավարել է նույն դպրոցը։
781 թվականին Ալքուինը եկեղեցական առաքելությամբ մեկնել է Իտալիա և այնտեղ հանդիպել Կառոսլ Մեծին։ 782 թվականին Ալքուինը տեղափոխվել է Աախեն և այնտեղ ղեկավարել է պալատական ակադեմիան։ Ախենի ակադեմիան, Ալքուինի գլխավորությամբ դարձել է Եվրոպայում դասական գիտելիքների տարածման խոշոր կենտրոն։ Արևմտյան Եվրոպայում մշակույթի և արվեստի ծաղկման ժամանակաշրջանում՝ VIII դարի վերջին և IX-րդ դարի կեսերին, Ալքուինի կազմակերպած խումբը, որտեղ ներառված էին Կառլոս Մեծը, բանաստեղծ Անգիլբերտը և Կառլոս Մեծի սպասավոր Էյնհարդը, դարձավ Կարոլինգյան վերածննդի կենտրոն։ Ալքուինը կրթական բարեփոխումների և երկրպագության հարցերում Կառլոս Մեծի ամենամոտ խորհրդատուներից մեկն էր։ Ալքուինի ակադեմիայի իդեալը անտիկ աշխարհի և քրիստոնեական ոգու միավորումն էր։ Երբեմն Ալքուինին անվանում էին Բեատո դե Լիբանայի աշակերտ[6]։ 796 թվականին Սուրբ Մարտինի բազիլիկում Ալքուինին շնորհվել է աբբայի կոչում։ Այստեղ ևս հիմնում է դպրոց[7]։
Ալքուինի նախաձեռնությամբ Տուրում անցկացվել է Աստվածաշնչի լատիներեն թարգմանության՝ Վուլգաթայի վերանայում։ Ալքուինի Աստվածաբանական շարադրությունների թվում է նաև լատ.՝ « De fide sanctae et individuae Trinitatis» աշխատությունը, որը միջնադարի որոշ պատմաբաններ համարել են միջնադարյան Աստվածաբանության համար հիմնարար։ Ալքուինը համարվում է մի շարք աշխատությունների հեղինակ, որոնց թվին են պատկանում Սուրբ Մարտին, Տոտակիի, Սուրբ Ուիլբորդի և մի շարք այլ սրբերի կենսագրականները։ Ալքուինը համարվում է մի շարք (մոտ 380[7]) լատինական ուսուցողական, պանեգիրիկ, հիգեոգրաֆիական և եկեղեցական բանաստեղխությունների հեղինակ, որոնց շարքում է «Կկվի մասին» (լատ.՝ (De cuculo)) ստեղծագործությունը։ Ալքուինը կազմել է նաև հանելուկներ։
Ալքուինը ունեցել է ընդարձակ նամակագրություն Կառլոս Մեծի, Լևոն III-ի և շատ ուրիշների հետ, ընդհանուր առմամբ՝ 232 նամակներ[7]։ Ալքուինի նամակները Կարոլինգյան հասարակության պատմության կարևոր աղբյուր են հանդիսացել։ Պալատական ակադեմիայում Ալքուինը դասավանդել է հումանիտար գիտություններ։ Կազմել է տարբեր առարկաների դասագրքերի (որոշները երկխոսության տեսքով)։ Մեծ համբավ ձեռք բերեցին «Քերականության արվեստը» (լատ.՝ (Ars grammatica)) և «Ամենափոքր երիտասարդի Պիպինի փառաբանումը Ալբին Շոլաստիկի հետ» (լատ.՝ Disputatio regalis et nobiliimi juveni Pippini cum Albino scholastico)։ Հայտնի են նաև Ալքուինի դիալեկայի, հռետորության, դոգմաների և եկեղեցական դասագրքերը։ Ալքուինի և Ակադեմիայի նշանակությունը Արևմուտքում գեղարվեստական և հանրային կրթության զարգացման համար հսկայական էր։ Կարելի է ասել, որ նոր եվրոպական (ի տարբերություն հնավոճ իրերի) պոեզիայի շարունակական էվոլյուցիան սկվում է Ալքուինից։ Ալքուինի որոշ գործեր վկայում են նրա հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ, այնուամենայնիվ, հայտնին «Երաժշտության մասին» տրակտատը, (լատ.՝ (De musica)), որը վաղուց վերագրվում էր Ալքուինին և պատկանում էր նրա գրչին։ Ալքուինին շնորհվել է ժամանցային հեղինակություն[7]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի Յորքի համալսարանին պատկանող ինը քոլեջներից մեկն անվանվել է ի պատիվ Ալքուինի։
2020 թվականի հունվարին Ալքուինը BBC Radio 4-ի In Our Time ծրագրի քննարկման թեման էր[8]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Opera// Migne. PL. Vol. 100—101;
- Сагmina // Poetae latini aevi Carolini. B., 1881 (Monumenta Germaniae Historica)
- Epistolae // Epistolae, IV. B., 1895 (Monumenta Germaniae Historica. Epistolae Caroli aevi)
- Clavis Gerberti / Von M. Bernhard. Munch., 1989. Bd 1;
- De orthographia. Firenze, 1997
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 50. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 3,0 3,1 3,2 Histoire littéraire de la France — Vol. IV. — P. 299.
- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ Oxford Dictionaries (с озвучкой) Archived 2018-11-15 at the Wayback Machine..
- ↑ Беат Лиебанский, Православная энциклопедия, 411—412, Воскобойников О. С., Зайцев Д. В.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Лебедев С. Н., Ненарокова М. Р., Петрова П. И., Алкуин (խմբ. С. Л. Кравец), 2005 — 503, էջեր 503 — 503 էջ, ISBN 5-85270-329-X։
- ↑ «BBC Radio 4 - In Our Time, Alcuin»։ BBC
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Allott S. Alcuin of York: his life and letters. — York, 1974.
- Bullough D.A. Alcuin: achievement and reputation. — Leiden; Boston, 2003.
- Duckett E.S. Alkuin, friend of Charlemagne. — N. Y., 1951
- Ellard G. Master Alkuin, liturgist a partner of our piety. — Chicago, 1956.
- Manitius, Geschichte d. Lat. Literatur d. Mittelalters, I, 1911.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալքուին կատեգորիայում։ |
|