Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք | |
|---|---|
| Տեսակ | նավարկելի ջրանցք |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Վոլգոգրադի մարզ և Ռոստովի մարզ |
| Մասն է | Unified Deep Water System of European Russia? |
| Գետաբերան | Վոլգա |
| Հոսող հոսքեր | Վոլգա |
| Ջրահավաքի տարածք | Վոլգայի ավազան |
| Երկարություն | 101 կմ |
| Անվանված է | Վոլգա, Դոն և Վլադիմիր Լենին |
![]() | |
![]() | |
| 48°34′N 44°09′E / 48.57°N 44.15°E | |
Վ․ Ի․ Լենինի անվան Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք (ռուս.՝ Волго-Донской судоходный канал имени В. И. Ленина), միացնում է Վոլգա և Դոն գետերը դրանց առավելագույն մոտեցման մասում (Դոնի Կալաչ քաղաքի մոտ)։
Կառուցվել է 1948-1952 թվականներին։ Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքը կապում է Ռուսաստանի եվրոպակական մասի բոլոր ծովերը՝ ստեղծելով միասնական ջրատրանսպորտային համակարգ։ Ջրանցքի երկա րությունը 101 կմ է։ Այն սկիզբ է առնում Վոլգոգրադի հարավային մասից, անցնում Սարպա, Չերվլյոնայա և Կարպովկա գետերի հովիտներով։ Վոլգա-Դոն ջրաբաժանման խիստ անբարենպաստ հիդրոլոգիական պայմանների պատճառով ջրանցքի սնումը ջրով ապահովում է Ցիմլյանսկի ջրամատարարման բարը՝ երեք պոմպակայանների միջոցով։ Դրանք ջուրը հաջորդաբար մատուցում են ջրանցքի վրա կառուցված արհեստա կան լիճ-ջրամբարներին։ Վոլգային հարող լանջին (20 կմ երկարությամբ տեղամասում) տեղակայված են 9 միախուց միաթել շլյուզներ, որոնց օգնությամբ նավերը բարձրացվում են 88 մ բարձրության վրա, իսկ Դոնին հարող լանջին՝ 4 նույնպիսի շլյուզներ՝ 44 մ իջեցումով։ Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքը ապահովում է 5 հազար տոննա բեռնունակությամբ նավերի երթեեկությունը։ Ջրանցքով փոխադրում են ածուխ, միներալային շինանյութեր, հացահատիկ, անտառանյութ, ծծմբական կոլչեդան և նավթամթերք։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 484)։ |

