Դմանիսի հոմինոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմանիսի հոմինոիդ
Homo Georgicus IMG 2922.JPG
Դմանիսի հոմինոիդի գանգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ քորդավորներ
Դաս կաթնասուններ
Ենթադաս ընկերքավորներ
Կարգ պրիմատներ
Ընտանիք հոմինիդներ
Ենթաընտանիք հոմինիններ
Տրիբա հոմինիններ
Ենթատրիբա հոմինինա
Ցեղ մարդիկ
Տեսակ վրացական մարդ
Լատիներեն անվանում
Homo georgicus Vekua et al., 2002
Գտնելու վայրը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Դմանիսի հոմինոիդ, հոմինիդների անհետացած տեսակ, որի մնացորդները հայտնաբերվել են 1991 թվականին Վրաստանի տարածքում։ Առաջ հայտնի էր «հոմո գեորգիկուս» (լատ.՝ Homo georgicus) անունով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսի հոմինոիդները անհետացել են էվոլյուցիայի արդյունքում։ Նախկինում այս գտածոները «վրացական մարդ» (լատ.՝ Homo georgicus) տեսակին էին վերագրվում, բայց ավելի ուշ սկսեց գերակշռել այն միտքը, որ Դմանիսի հոմինոիդը ուղիղ քայլող մարդու (լատ.՝ Homo erectus) տեղային տարատեսակ է (Homo erectus georgicus)[1] կամ անցումային ձև է մտածող մարդու (լատ.՝ H. habilis) և աշխատող մարդու (լատ.՝ H. ergaster) միջև[2]։ Դմանիսի հոմոնոիդների քարե գործիքները շատ պարզ են, մի փոքր են գերազանցում «հմուտ մարդու» գործիքներին։

Գտածոն և հնարավոր պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գտածոները հայտնաբերվել են 1991 թվականին Դմանիսում[3] և տարիքը գնահատված է մոտավորապես 1 մլն 770 հազար տարեկան[4]։ Տարիքը հաստատված է ստրատիգրաֆիկական և պալեոմագնետիկական հետազոտություններով, ինչպես նաև հարևանությամբ գտնված բրածո կենդանիների մնացորդների հետազոտությամբ։ Այսպիսով դմանիսի հոմինոիդները Աֆրիկայի տարածքից դուրս բնակվող, մարդկային ցեղերի ամենահին հայտնի ներկայացուցիչներն են։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ ժամանակին ներկա մարդու նախնիների ոչ մեծ խումբ հավանաբար գաղթել է Աֆրիկայից Կովկաս, որտեղ և վերացել են (ըստ մեկ այլ վարկածի[5] կարող էր զարգանալ միայն Homo erectus տեսակը)։ Երկրորդ վարկածով՝ նրանք հնարավոր է վերադարձել են Աֆրիկա[6], որտեղ և ընթացել է նրանց էվոլյուցիան դեպի բանական մարդ (լատ.՝ Homo sapiens), վերջինս տարածվել է Աֆրիկայից աշխարհով մեկ։

Գտածոյի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմանիսում հնագիտական հետազոտությունները ղեկավարող Դավիդ Լորդկիպանիձեն և իր աշխատակիցները նկարագրել են չորս գանգ, որոնց տերերի ուղեղները կրկնակի զիջում էին չափերով (600—680 սմ³) ժամանակակից մարդու ուղեղին։ 1991-2007 թվականների Դմանիսի գտածոները մեկ մանկահասակի և երեք տարեցի են պատկանում (այժմ գտնվել է ևս մեկը, որը դեռևս չի նկարագրված գիտական հոդվածներում)։ Ուշագրավ է անատամ տղամարդու գանքը, որի ատամնախորշերը լցվել են ոսկրանյութով։ Նրա տարիքը դժվար է որոշել։ Ըստ Լորդկիպանիձեի, նա մոտ քառասուն տարեկան է, իսկ որ ատամնախորշերը լցվել են, նշանակում է, որ նա ատամները թափելուց հետո ապրել է ևս մեկ-երկու տարի։ Հավանաբար նրա մասին հոգացել են ցեղակիցները, քանի որ այդ ժամանակ ծամել չկարողանալով նա չէր ապրի։ Եթե հնագետի վարկածը ճիշտ է, ապա դմանիսի հոմինոիդները զարգացման վաղ շրջանում ապրող մարդկանց ոչ բնորոշ կարեկցանքի զգացմունք են ունեցել[7]։ Նման բան կարելի է գտնել միայն սառցե դարաշրջանում Եվրոպայում ապրող նեանդերթալյան մարդկանց մոտ։ Դմանիսի հետազոտական խմբի անդամ՝ մարդաբան Ֆիլիպ Ռայթմայերի կարծիքով, սա կարող է հարաբերությունների ավելի բարձր աստիճանի անցման նշան լինել, որը ենթադրում է գործողությունների պլանավորման հնարավորություն և ուրիշի հետ ուտելիք կիսելը։

Գտածոների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ դմանիսի հոմինոիդները ունեցել է 145—166 ցմ հասակ, և 40—50 կգ քաշ[4]։

Դատելով ոսկորների ձևից և համաչափությունից դմանիսի հոմինոիդների ոտքերը հիշեցնում են բանական մարդու ոտքերը, չհաշված որոշ պարզ գծեր։ Ոտքերի երկարությունը համեմատական է էրեկտրուսների և ժամանակակից մարդկանց ոտքերին, և նկատելի երկար են ավստալոպիտեկների ոտքերից։ Ըստ երևույթին դմանիսի հոմինոիդները լավ վազում էին և կարող էին անցնել երկար տարածություններ։ Դրա մասին վկայում է նրանց ողնաշարի կառուցվածքը։ Նրանց ձեռքերը հիշեցնում էին ավստալոպիտեկների ձեռքերը, որն առանձնապես աչքի է ընկնում ուսահոդի կառուցվածքով։ Այս պահով դմանիսի հոմինոիդների ուսահոդը հիշեցնում է ֆլորեսյան մարդկանց ուսահոդը։ Էնցեֆալիզացիայի գործակցով հոմինոիդները մոտ են հաբիիսներին քան էրեկտուսներին, բայց ողնաշարի կառուցվածքով նրանք նման են վերջիններին։ Գանգերի արական և իգական տերերի չափերի ոչ էական տարբերությունը նույնպես նշում է Homo erectus-ի և և բանական մարդու հետ հարազատությունը։

Դմանիսի հոմինոիդների ոսկորներին չկան որևէ հետքեր, որ կմատնացուցեն, որ նրանք զոհ են դարձել խոշոր գիշատիչների։ Հատկապես գտնվել են փոքր ոսկորներ, որոնք սովորաբար չեն մնում խոշոր գիշատչի սնվելուց հետո։ Դմանիսում հայտանաբերվել են ոչ միայն մարդկանց ոսկորներ, այլև ամենատարբեր խոշոր և մանր կենդանիների ոսկորներ, որոնց վրա մնացել են քարե գործիքների հետքեր։ Խոտակեր խոշոր կենդանուն պատկանող մեկ ոսկոր կրծոտվել է գիշատիչի կողմից, երբ արդեն մարդիկ քերել էին նրա վրայից միսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gabunia, L. et al. Earliest Pleistocene hominid cranial remains from Dmanisi, Republic of Georgia: Taxonomy, geological setting, and age. Science 288, 1019—1025 (2000).
  • Vekua, A. et al. A new skull of early Homo from Dmanisi, Georgia. Science 297, 85-89 (2002).
  • Gabunia, L., de Lumley, M.-A., Vekua, A., Lordkipanidze, D. & de Lumley, H.De´couverte d’un nouvel hominide´ a՝ Dmanissi (Transcaucasie, Ge´orgie). C.R.Pale´vol. 1, 243—253 (2002).
  • Lordkipanidze, D. et al. The earliest toothless hominin skull. Nature 434, 717—718 (2005).
  • Rightmire, G. P., Lordkipanidze, D. & Vekua, A. Anatomical descriptions, comparative studies and evolutionary significance of the hominin skulls from Dmanisi, Republic of Georgia. J. Hum. Evol. 50, 115—141 (2006).
  • Lordkipanidze, D. et al. A fourth hominin skull from Dmanisi, Georgia. Anat. Rec. 288A, 1146—1157 (2006).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]