Հաբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբեթ
Japheth.jpg
Պատկեր Promptuarii Iconum Insigniorum կենսագրական ժողովածուից, 1553
Ծնվել է մ. թ. ա. 2568
Ծնողներ հայր՝ Նոյ[1]
Հարազատներ եղբայր՝ Սեմ[1] և Քամ[1]
Երեխաներ Գամեր[2], Magog[2], Madai[2], Javan[2], Tubal[2][3], Meshech[2] և Tiras[2]
Japheth Վիքիպահեստում

Հաբեթ կամ Յաբեթ, ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 32 // Ծննդոց
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2 // Ծննդոց
  3. Tubal Ստուգված է հոկտեմբերի 2-ին 2016: