Մանկական աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկական աշխատանք, անչափահասների վարձու աշխատանք։ Կապիտալիզմի զարգացման վաղ շրջանում մանկական աշխատանքը շահագործվել է մեծահասակներին համահավասար, որը հանգեցրել է երեխաների և դեռահասների ֆիզիկական ու բարոյական դեգրադացիայի, նրանց բարձր մահացության։ Մանկական աշխատանքի օրենսդրական առաջին սահմանափակումը իրականացվել է Մեծ Բրիտանիայում (1833 թվական), սահմանվել է 9-13 տարեկան երեխաների 8-ժամյա աշխատանքային օր, արգելվել 9-18 տարեկան երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, МОТ) (1937 թվական) կոնվենցիան երեխաներին աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքը սահմանել է 15-ը։ Մինչդեռ Իրանում, Թուրքիայում, Թաիլանդում, Կոստա Ռիկայում, Հայիթիում երեխաներին աշխատանքի են ընդունում 12 տարեկանից։ ճապոնիայում, Ավստրալիայում, Իսլանդիայում, Շվեդիայում օգտագործվում է երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը։ ԱՄՆ-ի մեծ մասում 16 տարին չլրացրած դեռահասների աշխատանքային օրը 8 ժամ է։ Սոցիալիստական երկրներում «մանկական աշխատանք» հասկացություն չկա։ Խորհրդային կառավարության առաջին դեկրետներով արգելվեց երեխաների և կարգորոշվեց դեռահասների աշխատանքը։ Այդ իսկ դրույթները մտան ՌԽՖՍՀ 1918 և 1922 թվականների աշխատանքային օրենսգրքերի մեջ։ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկըրների աշխատանքային օրենսդրություններով աշխատանքի կարող են ընդունվել 16, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տարեկանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 226 CC-BY-SA-icon-80x15.png