Ավստրո-հունգարական համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիեննայի (մուգ վարդագույն) և Բուդապեշտի (կապույտ) միջև վարչական տարածքների բաժանումը 1867 թվականի համաձայնության դեպքում։ 1878 թվականից Բոսնիա-Հերցեգովինայի տարածքը (կանաչ) կառավարել են միասին։

Ավստրո-հունգարական համաձայնագիր 1867 (գերմ.՝ Ausgleich, հունգ.՝ Kiegyezés), որով հիմնադրվել է Ավստրո-Հունգարիան։ Համաձայնագրով միայն մասնակի վերականգնվեց[1] 1848 թվականից առաջ Հունգարիայի թագավորության անկախությունը, որը բաժանված էր Ավստրիական կայսրությունից։ Համաձայնությամբ վերջ դրվեց Հունգարիայի նկատմամբ 18-ամյա դիկտատուրային, որը Ֆրանց Յոզեֆ I-ը ներդրել էր 1848 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո։ Հունգարիայի թագավորության տարածքային ամբողջականությունը վերականգնվեց։ Համաձայնագրով վերականգնվեց նաև Հունգարիայի թագավորության հին սահմանադրությունը[2]։

Հունգարիայի քաղաքական ղեկավարները ունեին երկու հիմնական նպատակ քննարկումների ժամանակ։ Վերականգնել Հունգարիայի նախկին կարգավիճակը, որը կորցրել էին Հունգարիայի հեղափոխությունից հետո։ Մյուսը վերականգնել բարեփոխումների մասին մի շարք օրենքներ, որոնք հիմնված էին հունգարացի հեղափոխականների 12 պահանջների վրա, որոնք ենթադրում էին քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներ Հունգարիայում[3]։ Ֆրանց Ժոզեֆի կողմից վերականգնվեցին անգամ հունգարիայի հեղափախական խորհրդարանի Ապրիլյան օրենքները։

Համաձայնության ներքո Հաբսբուրգների տարածքները ճանաչվեցին որպես իրական միություն Ավստրիական կայսրության և Հունգարիայի թագավորության միջև և կայսրության մի մասը ղեկավարում էր Ավստրիայի կայսրը, մյուս մասը Հունգարիայի թագավորը։ Ցիսլեյտանիա (ավստրիական) և Տրանսլեյտանիա (հունգարական) պետությությունները ղեկավարում էին առանձին խորհրդարաններ և վարչապետներ։ Երկու երկրները ունեին միասնական դիվանագիտական և պաշտպանական քաղաքականություն։ Այդ պատճառով կար միասնական արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, որոնք երնթարկվում էին ուղղակի միապետներին։

Հունգարիայի և Ավստրիայի հարաբերությունները մինչև հեղափոխությունը անձնական միություն էին, իսկ համաձայնությունից հետո դարձավ իրական միություն[4]։ Այսպիսով, համաձայնությունը հունգարական հասարակության կողմից համարվում էր որպես դավաճանություն հունգարական կենսական շահերին և 1848 թվականի բարեփոխումների ձեռքբերումներին։ Փոխզիջումը մնաց անընդունելի էթնիկ հունգար ընտրողների շրջանում[5]։ Էթնիկ հունգարները չէին աջակցում իշխող Ազատական կուսակցության Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. André Gerrits, Dirk Jan Wolffram (2005)։ Political Democracy and Ethnic Diversity in Modern European History։ Stanford University Press։ էջ 42։ ISBN 9780804749763 
  2. Robert Young (1995)։ Secession of Quebec and the Future of Canada։ McGill-Queen's Press։ էջ 138։ ISBN 9780773565470։ «the Hungarian constitution was restored.» 
  3. Ferenc Szakály (1980)։ Hungary and Eastern Europe: Research Report Volume 182 of Studia historica Academiae Scientiarum Hungaricae։ Akadémiai Kiadó։ էջ 178։ ISBN 9789630525954 
  4. Ádám Kolozsi: (in Hungarian) Deadly threats and treason 150 years ago: front lines and marketing around Austro-Hungarian compromise. LINK: [1]
  5. Cieger András. Kormány a mérlegen – a múlt században Կաղապար:In lang