Ուժերի հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական հավասարակշռություն Դյումերի, 1866 թ․,  

Միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը համաշխարհային ազդեցության բաժանումն է ուժային առանձին կենտրոնների՝ բևեռների միջև։ Այն կարող է լինել երկբևեռ, բազմաբևեռ և այլն[1]։ Ուժերի հավասարակշռության հիմնական նպատակն է կանխել պետության կամ երկրների խմբի գերիշխումը միջազգային համակարգում, ապահովել միջազգային կարգի պահպանումը[2]։

Ամբողջ քաղաքականությունը կարելի է այսպես արտահայտել. աշխարհում փորձեք լինել երեք երկրների շարքում, որտեղ հինգ տերությունների փխրուն հավասարակշռությունն է տիրում։ Սա թշնամական կոալիցիաների ձևավորման դեմ ուղղված միակ իրական պաշտպանությունն է։
- Օտտո ֆոն Բիսմարկ

Ուժերի հավասարակշռությունը քաղաքական ռեալիզմի և նեոռեալիզմի տեսության հիմնական հասկացություններից մեկն է։ Այս պարադիգմների ներկայացուցիչները այն համարում են միջազգային հարաբերությունների համակարգի կայունացման հիմնական ճանապարհը, միջազգային կարգի և անվտանգության հիմքը[3]։ Ուժերի հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում, ազգերի կամ ժողովուրդների խմբի դիրքը և քաղաքականությունն է, որոնք իրենց պաշտպանում են մեկ այլ ազգի կամ ժողովուրդների խմբից`հավասարեցնելով իրենց ուժերը մյուս կողմի հետ։ Պետությունները կարող են ուժերի հավասարակշռության քաղաքականություն վարել երկու եղանակով՝ ավելացնելով սեփական ուժերը, ինչպես օրինակ, ներգրավվելով սպառազինության մրցավազքում, մրցակցային տարածքի ձեռքբերման մեջ, կամ ավելացնելով սեփական ուժերը՝ ի հակադրություն այլ պետությունների, ինչպիսին է դաշինքային քաղաքականություն վարելը[4]։

Ուժերի հավասարակշռությունը հաճախ վճռական դեր է խաղում դիվանագիտության մեջ. տասնվեցերորդ դարից ի վեր եվրոպական գործերում «հավասարակշռության» պահպանումը համարվել է որպես քաղաքականության հիմնասյուն։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժերի հավասարակշռություն տերմինը սկսվել է գործածվել Նապոլեոնյան պատերազմների ավարտից սկսված մինչև Առաջին համաշխարհային պատերազմ՝ ցույց տալով Եվրոպական պետական համակարգում գոյություն ունեցող ուժային հարաբերությունները։ Եվրոպական ուժերի հավասարակշռության ընթացքում Մեծ Բրիտանիան խաղում էր «հավասարակշռողի» կամ «հավասարակշռության պահապանի» դերը։ Հավասարակշռությունը պահպանելու համար Մեծ Բրիտանիան կարող էր դաշնակցել Եվրոպական որևէ երկրի հետ հետ։ Ծովային գերիշխանությունը և արտաքին ներխուժումից պաշտպանվածությունը նրան հնարավորություն էր տալիս իրականացնել այդ գործառույթը, ինչը եվրոպական ուժերի հավասարակշռությունը դրաձրեց ճկուն ու կայուն[4]։

Վիեննայի 1814-1815 թվականների կոնգրեսից հետո Եվրոպայում վերափոխված բազմաթիվ սահմաններ դասական օրինակ են ուժերի հավասարակշռության հասնելու փորձի համար:

Ուժերի հավասարակշռությունը 20-րդ դարի սկզբից և դրանից հետո ենթարկվեց կտրուկ փոփոխությունների, որոնք ոչնչացրին միջնադարի վերջից գոյություն ունեցող եվրոպական ուժային կառույցը։ 20-րդ դարից առաջ քաղաքական աշխարհը բաղկացած էր ուժերի հավասարակշռության մի շարք առանձին ու անկախ համակարգերից, ինչպիսիք էին՝ եվրոպականը, ամերիկյանը, չինականը և հնդկականը։ Բայց Առաջին աշխարհամարտը և տեղի ունեցող քաղաքական դասավորությունները սկսեցին մի գործընթաց, որը, ի վերջո, հանգեցրեց աշխարհի ժողովուրդների մեծամասնության ինտեգրմանը ուժերի հավասարակշռության միասնական համակարգին։ Այս ինտեգրումը սկսվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դաշինքով՝ ընդդեմ Գերմանիայի և Ավստրիոո-Հունգարիայի։ Ինտեգրումը շարունակվեց նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, որի ընթացքում Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի ֆաշիստական ժողովուրդներին հակադրվում էր Խորհրդային Միության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դաշինքը։ Երկրորդ աշխարհամարտը ավարտվեց ուժերի հավասարակշռության մեծ փոփոխություններով․ փոխվեցին ուժային կենտրոնները, աշխարհը դարձավ երկբևեռ՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայից անցում կատարվեց երկու ոչ եվրոպական երկրներին` ԱՄՆ-ին և Խորհրդային Միությանը։ Արևմտյան Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքով միացան Միացյալ Նահանգներին, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ԽՍՀՄ-ի դաշնակիցները խորհրդային ղեկավարության ներքո, Վարշավայի պայմանագրով միավորվեցին[4]։ Քանի որ ուժերի հավասարակշռությունն երկբևեռ էր, երկու գերտերությունների ու մյուս ժողովուրդների միջև իշխանությունների մեծ անհավասարության պատճառով եվրոպական երկրները կորցրին շարժման այն ազատությունը, որը նախկինում ունեին ճկուն համակարգի շնորհիվ։ Մի շարք փոփոխվող և ըստ էության անկանխատեսելի դաշինքների (միմյանց հետ և իրար դեմ) փոխարեն Եվրոպայի երկրներն այժմ խմբվել էին երկու գերտերությունների շուրջ։ 20-րդ դարի վերջին երրորդ աշխարհի որոշ երկրներ դիմադրեցին գերտերությունների առաջխաղացումներին և չեզոքություն պահպանեցին միջազգային քաղաքականության մեջ։ ԽՍՀՄ ազդեցությունից Չինաստանի անջատումը և նրա գաղտնի հակախորհրդային դիրքորոշումը հետագայում բարդություն առաջացրին երկբևեռ ուժերի հավասարակշռության պահպանման համար։ Ուժերի հավասարակշռության ամենակարևոր փոփոխությունները սկսվեցին 1989-1990-ական թվականներին, այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը կորցրեց վերահսկողությունը իր արևելաեվրոպական դաշնակիցների նկատմամբ և թույլ տվեց, որ այդ երկրներում իշխանության գան ոչ կոմունիստական կառավարությունները։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը եվրոպական ուժերի հավասարակշռության հայեցակարգը ժամանակավորապես անտեղի դարձրեց, քանի որ Ռուսաստանի նոր ինքնիշխան կառավարությունն ի սկզբանե ընդունեց Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի կողմից հավանության արժանացած քաղաքական և տնտեսական ձևերը։ Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Միացյալ Նահանգները պահպանել են իրենց միջուկային զինանոցները, այդպիսով նրանց միջև միջուկային սպառնալիքի հավասարակշռությունը մնում է ուժի մեջ[4]։

Ուժերի հավասարակշռություն և ռեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժերի հավասարակշռության տեսությունը, լինելեով թե՛ դասական, թե՛ նեոռեալիստական տեսության հիմքը, ձգտում է բացատրել դաշինքների ձևավորումը։ Համաձայն անարխիզմի նեոռեալիստական գաղափարի՝ որպես միջազգային համակարգի արդյունքի՝ պետությունները պետք է ապահովեն իրենց գոյատևումը՝ սեփական իշխանությունը (ուժերը) պահպանելու կամ մեծացնելու միջոցով։ Հեգեմոն պետության հարձակումներից պաշտպանվելու համար մյուս պետությունները միավորվում են՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ Ըստ նեոռեալիզմի հիմնադիր Քեննեթ Վոլցի, «ուժերի հավասարակշռությունը գերակշռում է այնտեղ, որտեղ երկու, և միայն երկու պահանջ է բավարարվում. համակարգը լինի անարխիկ և բնակեցված լինի գոյատևել ցանկացող միավորներով»[5]։ Նրանք կարող են դա անել կա՛մ «ներքին հավասարակշռման» միջոցով, երբ պետությունը օգտագործում է ներքին միջոցներ, ինչպիսիք են տնտեսական կարողությունների բարձրացումը, խելացի ռազմավարությունների մշակումը և ռազմական ուժի մեծացումը[6], կա՛մ «արտաքին հավասարակշռության» միջոցով, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետությունները արտաքին քայլեր են ձեռնարկում․ ամրապնդել իրենց անվտանգությունը՝ դաշնակիցներ կազմելով։ Համակարգում իրենց դիրքին հարմարված պետությունները հայտնի են որպես «ստատուս քվոյի» պետություններ, մինչդեռ նրանք, ովքեր ձգտում են փոփոխել ուժի հավասարակշռությունը իրենց օգտին, հիմնականում կոչվում են «ռևիզիոնիստական պետություններ» և ձգտում են հեգեմոնիայի՝ հավասարակշռությունը վերականգնելու համար[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Цыганков П.А. Глава 3. Проблема закономерностей международных отношений // Теория международных отношений. — М.: Гардарики, 2003. — С. 84. — 590 с.
  2. «Трофимов В. Н. Военная и экологическая безопасность. Международное право и сила. М., 1991»
  3. Цыганков П.А. Глава 5. Современные школы и направления в теории международных отношений. Спор неореализма и неолиберализма // Теория международных отношений. — М.: Гардарики, 2003. — С. 131. — 590 с.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Balance of power, International relations Encyclopædia Britannica
  5. Waltz, 1979, էջ 121
  6. Waltz, 1979, էջ 118
  7. Mearsheimer, 2010, էջ 79

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Howard, Sir Esme (May 1925), «British Policy and the Balance of Power», The American Political Science Review, 19 (2), doi:10.2307/2938920, JSTOR 2938920
  • Kegley, Charles W.; Wittkopf, Eugene R. (2005), World Politics: Trends and Transformation (10th ed.)
  • Mearsheimer, John (2010), «Structural Realism» (PDF), in Dunne, Tim; Kurki, Milja; Smith, Steve (eds.), International Relations Theories, New York: Oxford University Press, էջեր 79–85
  • Mearsheimer, John (2001), The Tragedy of Great Power Politics, New York: Norton, էջեր 139–161
  • Sheehan, Michael (2000), The Balance of Power: History & Theory, Routledge
  • Waltz, Kenneth N. (1979), Theory of International Politics, Reading, MA: Addison-Wesley
  • Walt, Stephen M. (1987), The Origins of Alliances, New York: Cornell University Press
  • Waltz, K. N. (1979). Theory of International Politics. New York: Random House. Waltz described IR in a systemic way, consisting of an anarchic structure and interacting units. His BOP-theory says that (smaller, weaker) states will balance the power or preponderance of more powerful ones to ensure that the latter do not become too powerful and dominate all other. For Waltz, a bipolar structure, as given in the Cold War, seems to be the best, the most peaceful one. Most relevant for his theory are Chapters 1 and 4–6.
  • Walt, S. (1987). The Origins of Alliances. Walt puts the BOP-theory on a new basis and calls it balance-of-threat (BOT) theory, since some states do not balance each other, because they do not perceive one another as threats (e.g. the West in the Cold War, worked together against the Warsaw Pact, but didn't balance each other).
  • Mearsheimer, J. J. (2001). The Tragedy of Great Power Politics. New York: W. W. Norton. Mearsheimer tries to mend BOP theory after it was unable to predict or explain the end of the Cold War. He describes himself as an "offensive realist" and believes that states do not simply balance, but because they want to survive in an anarchical system they get frequently aggressive. This is in contrast to Waltz, whom he describes as "defensive realist", who says that states primarily seek survival through balancing. Mearsheimer is an ardent critic of other IR theories (such as neoliberalism, constructivism etc.) and warns heavily of the Chinese rise in their relative power position.
  • Ernst B. Haas, "The balance of power: prescription, concept, or propaganda", World Politics, Vol. 5, No. 4, (1953),
  • Little,Richard, The Balance of Power in International Relations. Metaphors, Myths and Models (Cambridge: Cambridge University Press, 2007)
  • Hans Morgenthau, Politics Among Nations: The struggle for Power and Peace: Fourth Edition (New York: Knofp, 1967).
  • Randall Schweller. 2016. "The Balance of Power in World Politics" in the Oxford Encyclopaedia of Politics.
  • Paul W. Schroeder, "The Nineteenth century system: balance of power or political equilibrium?", Review of International Studies, 15, (1989), pp. 135–153. Schroeder argues that the BOP system is inherently unstable and conflict-prone because particular nations tend to have differing conceptions of what constitutes a "balance"; he contends that the equilibrium achieved in Europe between 1815 and 1854 rested not upon a BOP but upon a generally recognized system of British and Russian hegemonies.
  • Michael Sheehan, The Balance of Power: History and Theory (London: Routledge, 2000).