Շերեփուկ
Շերեփուկ, անպոչ երկենցաղների թրթուրը: Ձվից դուրս եկած շերեփուկները հիմնականում բնակվում են ջրում, չնայած կան տեսակներ, որոնք մասամբ կամ լրիվ բնակվում են ցամաքում[1]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացման սկզբնական շրջանում շերեփուկը ունենում է երկխորշ սիրտ, ներքին խռիկներ (2—3 զույգ), երկար պոչ , եղջրային դունչ, կողագծի օրգան, ամրացման օրգան, արյան շրջանառության մեկ շրջան:
Տարբեր տեսակների շերեփուկները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով: Օրինակ եղջրային սխտորիկների ընտանիքում (Megophryidae) զարգացման վերջին շրջանում շերեփուկների չափերը տատանվում են 33-ից 106 մմ-ի սահմաններում[2]: Շերեփուկների ամենամեծ չափեր ունեն Pseudis paradoxa հետաքրքիր գորտերը, որոնց չափերը հասնում են 25 սանտիմետրի, որը չորս անգամ մեծ է հասուն առանձնյակի չափերից[3].
Մետամորֆոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ժամանակ հետո սկսվում է մետամորֆոզը` (կերպարանափոխությունը) սիրտը դառնում է եռախորշ, ինչի պատճառով ձեռք է բերում արյան շրջանառության երկու շրջան, խռիկները փոխարինվում են թոքերով և ձևավորվում է թոքային շնչառությունը: Ձևավորվում են վերջույթները, իսկ պոչը անհետանում է: Պոչը անհետանում է ինքնամարսման արդյունքում, իսկ առաջացած նյութերը և էներգիան օգտագործվում են մյուս բջիջների կողմից:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Դալհաուզի համալսարանից Ռիչարդ Բասերսուգը ստացավ Նոբելյան մրցանակ չոր սեզոնում Կոստա Ռիկայի որոշ շերեփուկների համային հատկանիշների համեմատության վերաբերյալ աշխատանքի համար[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zug, Vitt, Caldwell, 2001, էջ 430
- ↑ Li C., Guo X.-G., Wang Y.-Z. Tadpole types of Chinese megophryid frogs (Anura: Megophryidae) and implications for larval evolution(անգլ.) // Current Zoology : журнал. — 2011. — Vol. 57. — № 1. — P. 93—100. —
- ↑ Crump M. L. Amphibian diversity and life history(անգլ.) // Amphibian Ecology and Conservation. A Handbook of Techniques : журнал. — 2009. — С. 3—19. Архивировано из первоисточника 15 Հուլիսի 2011.
- ↑ «Winners of the Ig® Nobel Prize»։ Improbable Research (անգլերեն)։ Վերցված է 2016-05-29
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Головастики»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- G. R. Zug, L. J. Vitt, J. P. Caldwell Herpetology: An Introductory Biology of Amphibians and Reptiles. — 2001. — ISBN 978-0-12-782622-6