Աշխարհի բնակչություն



Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]։
Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]։ Բնակչության աճի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]։
Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատուն՝ 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]։ Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]։
Աշխարհի բնակչություն (միլիոն, ՄԱԿ-ի հաշվարկ)[12] | ||||
---|---|---|---|---|
# | Բնակչությամբ տասը ամենախոշոր երկրներ | 2000 | 2015 | 2030* |
1 | ![]() |
1,270 | 1,376 | 1,416 |
2 | ![]() |
1,053 | 1,311 | 1,528 |
3 | ![]() |
283 | 322 | 356 |
4 | ![]() |
212 | 258 | 295 |
5 | ![]() |
136 | 208 | 245 |
6 | ![]() |
176 | 206 | 228 |
7 | ![]() |
123 | 182 | 263 |
8 | ![]() |
131 | 161 | 186 |
9 | ![]() |
146 | 146 | 149 |
10 | ![]() |
103 | 127 | 148 |
Ընդհանուր | 6,127 | 7,349 | 8,501 | |
Notes: |
Աշխարհի բնկաչություն ըստ տարածաշրջանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր մոլորակի յոթ աշխարհամասերից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող աշխարահամասն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։ Աֆրիկան բնակչությամբ երկրորդ խոշոր մայրցամաքն է մոտ 1,28 միլիարդ բնակչությամբ կամ աշխարհի բնակչության 16%-ը։ Եվրոպայի բնակչությունը 2018 թվականի դրությամբ կազմում է 742 միլիոն կամ աշխարհի բնակչության 10%-ը, մինչդեռ Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան տարածաշրջանների բնակչությունը կազմում է 651 միլիոն (9%)։ Հյուսիսային Ամերիկայում բնակչությունը մոտ 363 միլիոն է (5%) և Օվկիանիայի բնակչությունը, որը ամենաքիչ բնակեցված տարածաշրջանն է, կազմում է 41 միլիոն (0.5%)[13]: Չնայած Անտարկտիդան չունի մշտական բնակչություն, այստեղ ապրում են միջազգային հետազոտական կայանների անձնակազմերը։ Այս բնակիչների քանակը աճում է ամռան ամիսներին և նվազում ձմռանը, քանի որ հետազոտողները վերադառնում են իրենց հայրենիք[14]։
Բնակչություն ըստ մայրցամաքի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրցամաք | Խտություն (բնակիչ/կմ2) |
Բնակչություն (միլիոն) |
Ամենաշատ բնակչությամբ երկիր | Ամենաշատ բնակչությամբ քաղաք (մետրոպոլիտենային տարածք) |
---|---|---|---|---|
Ասիա | 96.4 | 4,436 | 1,382,300,000 - ![]() |
35,676,000/13,634,685 - ![]() |
Աֆրիկա | 36.7 | 1,216 | ![]() |
186,987,000 - 21,000,000 - ![]() |
Եվրոպա | 72.9 | 738 | ![]() մոտ. 112 միլիոն Եվրոպայում) |
145,939,000 - 16,855,000/12,506,468 - ![]() |
Հյուսիսային Ամերիկա | 22.9 | 579 | ![]() |
324,991,600 - 23,723,696/8,537,673 - ![]() |
Հարավային Ամերիկա | 22.8 | 422 | ![]() |
209,567,000 - 27,640,577/11,316,149 - ![]() |
Օվկիանա | 4.5 | 39.9 | ![]() |
24,458,800 - 5,005,400 - ![]() |
Անտարկտիդա | 0.0003 (տարբեր) |
0.004 ամռանը (ոչ մշտական, փոխվող)[14] |
N/A | 1,200 (ոչ մշտական, փոխվող) - Մակմուրդո կայան |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի բնակչության թվի հաշվարկը հնարավոր է դարձել միայնԱշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսած։ Աշխարհի բնակչության ամենավաղ հաշվարկները եղել են 17-րդ դարում. Ուիլյամ Պետտիի հաշվարկով 1682 թվականին աշխարհի բնակչությունը եղել է 320 միլիոն (ժամանակակից հաշվարկներով մոտ երկու անգամ ավել է կազմել), 18 րդ դարի դրությամբ աշխարհի բնակչությունը կազմել է մոտ մեկ միլիարդ (հավասար ժամանակակից հաշվարկներին[16])։ Ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացվել են 19-րդ դարում։ 1800-ականներին աշխարհի բնակչությունը կազմել է 600 միլիոնից մեկ միլիարդ և 1840-ական թվականներին մոտ 800 միլիոնից մեկ միլիարդ[17]։
Հաշվարկների դժվարությունը կայանում էր անճշտությունների մեծությունը, անգամ ներկայիս հաշվարկների մեջ անճշտությունները կազմում են 3%-ից 5%[18]։
Հին և հետդասական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի բնակչության հաշվարկները գյուղատնտեսական ժամանակաշրջանում մոտ մ.թ.ա. 10,000 թվականին տատանվում էր 1-ից 15 միլիոն[19][20]։ Անգամ կան ավելի վաղ հաշվարկներ, ըստ որոնց բնակչության թիվը մ.թ.ա. 70.000 թվականին կազմել է 1,000-ից 10,000 մարդ։ 4-րդ դարում արևելյան և արևմտյան Հռոմեական կայսրությունում ապրել է 50-60 միլիոն մարդ[21]։
Հուստինիանոսի ժանտախտը, որը առաջին անգամ բռնկվել է Հռոմի կայսր Հուստինիանոսի կառավարման տարիներին, դարձել է Եվրոպայի բնակչության մոտ 50%-ի մահվան պատճառ 6-ից 8-րդ դարերում[22]։ Եվրոպայի բնակչությունը 1340 թվականին կազմել է ավելի քան 70 միլիոն[23]։ 14-րդ դարի Սև մահ համաճարակը նվազեցրեց աշխարհի բնակչությունը 1340 թվականի 450 միլիոնից մոտ 350-400 միլիոն 1400 թվականի դրությամբ[24], մարդկությանը պահանջվել է 200 տարի թվականակը վերականգնելու համար[25]։ Չինաստանի բնակչությունը 123 միլիոնից 1200 թվականին նվազեց 65 միլիոնը 1393 թվականին[26], մոնղոլների արշավանքների, սովի և համաճարակի հետևանքներով[27]։
Սկսած մեր թվարկության 2 թվականից Հին Չինաստանի Հան դինաստիան սկսեց ընտանիքների գրանցումը, որպեսզի իրականացնի գույքահարկը և վերահսկի տնային տնտեսությունների աշխատանքային պարտավորությունները[28]։ Այդ տարում Արևմտյան Հանի բնակչությունը գրանցվել էր 57,671,400 անձ 12,366,470 տնային տնտեսությունում, նվազելով 47,566,772 անձի 9,348,227 տնային տնտեսությունում 146 թվականին Հան դինաստիայի ավարտին[28]։ 1368 թվականին Մին դինաստիայի հիմնադրմամբ Չինաստանի բնակչությունը կազմել է մոտ 60 միլիոն և 1644 թվականին դինաստիայի ավարտին այն կազմել է մոտ 150 միլիոն[29]։ Անգլիայի բնակչությունը 1650 թվականին հաշվվում էր 5,6 միլիոն 1500 թվականի 2,6 միլիոնի փոխարեն[30]։ Նոր ցանքատեսակները, որոնք պորտուգալացի և իսպանացի գաղութարարները բերեցին Ամերիկայից և Ասիայից, ըստ որոշ հետազոտողների բերեցին բնակչության աճին 16-րդ դարում[31][32][33]։
Մինչկոլումբոսյան Ամերիկայի բնակչության թիվը անհայտ է, պատմաբան Դեյվիդ Հենիջը այն կոչել է «ամենաանպատասխան հարցը աշխարհում»[34]։ 20-րդ դարի վերջում գիտնականները համաձայնության եկան 55 միլիոն մարդու շուրջ, սակայն տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր 10-ից մինչև 100 միլիոն[35]։ Ըստ ամենահամարձակ գիտական թեզերի, Ամերիկայի բնիկների մոտ 90%-ը մահացել է Հին Աշխարհի բերված հիվանդություններից, ինչպիսիք են բնական ջրծաղիկը, կարմրուկը և գրիպը[36]։ Դարերի ընթացքում եվրոպացիները ձեռք էին բերել իմունիտետ այս հիվանդություններից, մինչդեռ բնիկ ամերիկացիները չունեին այդպիսի իմունիտետ[37]։
Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Գյուղատնտեսական և Արդյունաբերական հեղափոխությունի ընթացքում երեխաների կյանքի միջին տևողությունը անհամեմատ աճեց[40]։ Լոնդոնում ծնված երեխաների, որոնք մահացան մինչև հինգ տարեկանը, տոկոսային հարաբերակցությունը 1730-1749 թվականների 74.5%-ից նվազեց 1810-1829 թվականներին կազմելով 31.8%[41][42]: 1700-ից 1900 թվականներին Եվրոպայի բնակչությունը 100 միլիոնից աճեց 400 միլիոն[43]։ Ընդհանուր բոլոր տարածքները, որոնց բնակչությունը ուներ եվրոպական ծագում կազմում էր աշխարհի բնակչության 36% 1900 թվականի դրությամբ[44]։
Բնակչության աճը Արևմուտքում ավելի արագացավ պատվաստումների ներդրմամբ և այլ բժշկական նորամուծությունների ու սանիտարիայի ներդրմամբ[45]։ Նյութական ապահովվածության բարձրացման շնորհիվ Բրիտանիայի բնակչությունը 19-րդ դարում 10 միլիոնից դարձավ 40 միլիոն[46]։ Միացյալ Թագավորության բնակչությունը հասավ 60 միլիոնի 2006 թվականին[47]։ Միացյալ Նահանգների բնակչությունը 1800 թվականի 5,3 միլիոնից դարձավ 106 միլիոն 120 թվականին և 307 միլիոն 2010 թվականին[48]։
20-րդ դարի առաջին կեսին Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը մասնակցեցին ապրեցին մեծ պատերազմներ, սով և համաճարակ, ինչի արդյունքում ունեցան ահռելի մարդկային կորուստներ (մոտ 60 միլիոն մահացած)[49][50]։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի բնակչությունը նվազեց, 1991 թվականի 150 միլիոնից 2012 թվականին դարձավ 143 միլիոն[51], սակայն 2013 թվականի դրությամբ նվազումը դադարեց[52]։
Զարգացող երկրների մեծ մասում տեղի է ունենում բնակչության արագ աճ սկսած 20-րդ դարի սկզբից, ինչը բացատրվում է տնտեսական զարգացմամբ և բնակչության կենսամակարդակի աճով։ Չինաստանի բնակչությունը 1850 թվականին եղել է 430 միլիոն, իսկ արդեն 1953 թվականին մոտ 580 միլիոն[53] և այժմ կազմում է 1,3 միլիարդ։ Հնդկաչին թերակղզու բնակչությունը, որը 1750 թվականին կազմում էր 125 միլիոն, 1941 թվականին հասավ 389 միլիոնի[54], իսկ այժմ Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի բնաչկությունները միասին կազմում են մոտ 1,63 միլիարդ[55]։ Ճավան, որը նախկին Ինդոնեզիան էր, 1815 թվականին ուներ 5 միլիոն բնակչություն, այժմ ունի ավելի քան 140 միլիոն բնակչություն[56]։ Ընդամենը մեկ դարում Բրազիլիայի բնակչությունն ավելացել է տասն անգամ 1900 թվականի 17 միլիոնից 2000 թվականին կազմել է 176 միլիոն, որը 21-րդ դարում կազմել է աշխարհի բնակչության մոտ 3%-ը։ Մեքսիկայի բնակչությունը 1900 թվականին կազմել է 13,6 միլիոն, իսկ 2010 թվականին` 112 միլիոն[57][58]։ 1920-ականների և 2000-ականների միջակայքում Կենիայի բնակչությունը 2,9 միլիոնից հասել է 37 միլիոնի[59]։
Միլիարդների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի բնակչությունը միլիարդների ժամանակաշրջանում (ԱՄՆ վիճ. ծառայության հաշվարկներ) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
Տարեթիվ | 1804 | 1927 | 1960 | 1974 | 1987 | 1999 | 2012 | 2027 | 2046 |
Պահանջված տարիներ | — | 123 | 33 | 14 | 13 | 12 | 13 | 15 | 19 |
Համարվում է, որ աշխարհի բնակչությունը հասել է մեկ միլիարդի 1804 թվականին։ Եվս 123 տարի է պահանջվել, որպեսզի այն դառնա երկու միլիարդ 1927 թվականին, սակայն միայն 33 տարի է պայանջվել երեք միլիարդին հասնելու համար 1960 թվականին[60]։ Աշխարհի բնակչությունը դարձել է չորս միլիարդ 1974 թվականին, հինգ միլիարդ` 1987 թվականին, վեց միլիարդ 1999 թվականին և համաձայն ԱՄՆ-ի վիճակագրական ծառայության յոթ միլիարդ` 2012 թվականի մարտին[61]։ Այնուամենայնիվ Միացյալ Ազգերի կազմակերպության հաշվարկով աշխարհի բնակչությունը հասել է յոթ միլիարդի 2011 թվականի հոկտեմբերին[62][63][64]։
Համաձայն ներկայիս հաշվարկների, աշխարհի բնակչությունը կդառնա ութ միլիարդ 2024 թվականին և ինը միլիարդ` 2042 թվականին։ Տարբեր սցենարներով 205 թվականին աշխարհի բնակչությունը 2050 թվականին ամենաքիչը կլինի 7,4 միլիարդ, և ոչ շատ 10,6 միլիարդից[65]։ Հաշվարկները մեծ կախվածություն ունեն տարբեր վիճակագրական տվյալներից, հատկապես ծնելիության մակարդակից։ Ավելի երկար կանխատեսումներից սցենարով 2150 թվականին բնակչությունը կնվազի 3,2 միլիարդի վատագույն դեպքում և կհասնի 24,8 միլիարդի լավագույն դեպքում[65]։ Ըստ մեկ համարձակ սցենարի, 2150 թվականին բնակչությունը կդառնա 256 միլիարդի` ենթադրելով, որ ծնելության մակարդակը կմնա 1995 թվականի 3,04 երեխա յուրաքանչյուր կնոջը մակարդակին, սակայն 2010 թվականին այս մակարդակը նվազեց 2,52-ի[66][67]։
Գլոբալ ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

>80 77.5–80 75–77.5 72.5–75 70–72.5 | 67.5–70 65–67.5 60–65 55–60 50–55 |
2012 թվականի դրությամբ գլոբալ սեռերի հարաբերակցությունը մոտավոր 1,01 տղամարդուն ընկնում է 1 կին։ Սեռերի տարբերությունը հօգուտ տղամարդկանց ավելի մեծ է Հնկաստանում և Չինաստանում[69][70]։ Աշխարհի բնակչության մոտ 26,3% 15 տարեկանից փոքր է, 65,9%-ը 15-ից 64 տարեկան է և 7,9%-ը` 65 և ավելի[69]։ Ածշխարհի բնակչության միջին տարիքը 2014 թվականի դրությամբ հաշվարկվել է 29,7 տարեկան[71] և կանխատեսվում է, որ կդառնա 37,9 տարեկան 2050 թվականին[72]։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, աշխարհի բնակչության կյանքի միջին տևողությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 71,4 տարի, որից կանանցը` 74 տարի և տղամարդկանցը` 69 տարի[68]։ 2010 թվականին գլոբալ ծնելիության մակարդակը հաշվվում է 2,52 երեխա մեկ կնոջը[67]։ 2012 թվականին բրիտանացի հետազոտողների հաշվարկներով Երկիր մոլորակի բնակչությունը կշռում է մոտ 287 միլիոն տոննա, մեկ անձի միջին քաշը` 62 կգ[73]։
Ըստ ԿՀՎ 2013 թվականի հաշվարկների համախառն համաշխարհային արդյունքը կազմել է $74,31 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող մեծությունը` $10 500 ԱՄՆ դոլար[74]։ Մոտ 1,29 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 18,4%) ապրում է ծայրաստիճան աղքատ` վաստակելով օրական $1,25 ԱՄՆ դոլար և քիչ[75], մոտ 870 միլիոն մարդ (12,25%) ունի թերսնուցում[76]։ Աշխարհի բնակչության 83%-ը համարվում է տառաճանաչ[69]։ 2014 թվականի հունիսի դրութմաբ 3,03 միլիարդ մարդ օգտվում է համացանցից, որը կազմում է աշխարհի բնակչության 42,3%-ը[77]։
Հան չինացիները աշխարհում ամենախոշոր էթնիկ խումբն են, կազմում են աշխարհի բնակչության 19%-ը 2011 թվականի դրությամբ[78]։ Աշխարհում ամենաշատ խոսվող մայրենի լեզուներն են մանդարին չիներենը (խոսում է աշպարհի բնակչության 12.44%-ը), իսպաներենը (4.85%), անգլերենը (4.83%), արաբերենը (3.25%) և Հինդի-ուրդուն (2.68%)[69]: Աշխարհի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, որի հետևորդները կազմում են աշխարհի բնակչության 31%-ը, երկրորդը` Իսլամն է մոտ 24,1% և երրորդը` Հինդուիզմը մոտ 13,78%[69]։ 2005 թվականի դրութմաբ աշխարհի բնակչության մոտ 16%-ը իրենց համարում են աթեիստներ[79]։
Խոշորագույն բնակչությամբ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


10 ամենաշատ բնակչությամբ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրք | Երկիր / Տարածք | Բնակչություն | Ամսաթիվ | Աշխարհի բնակչության % |
Աբղյուր |
---|---|---|---|---|---|
1 | ![]() |
1,399,040,000 | Սեպտեմբեր 9, 2019 | 18.1% | [80] |
2 | ![]() |
1,352,070,000 | Սեպտեմբեր 9, 2019 | 17.5% | [81] |
3 | ![]() |
329,867,000 | Սեպտեմբեր 9, 2019 | 4.27% | [82] |
4 | ![]() |
265,015,300 | Հուլիս 1, 2018 | 3.43% | [83] |
5 | ![]() |
212,742,631 | Մայիս 25, 2017 | 2.75% | [84] |
6 | ![]() |
210,415,000 | Սեպտեմբեր 9, 2019 | 2.72% | [85] |
7 | ![]() |
188,500,000 | Հոկտեմբեր 31, 2016 | 2.44% | [86] |
8 | ![]() |
167,213,000 | Սեպտեմբեր 9, 2019 | 2.16% | [87] |
9 | ![]() |
146,877,088 | Հունվար 1, 2018 | 1.9% | [88] |
10 | ![]() |
126,577,691 | Հուլիս 1, 2019 | 1.64% | [89] |
Այս տասը երկրում ապրում է մոտ 4.38 միլիարդ մարդ, կամ աշխարհի բնակչության 57% 2018 թվականի հուլիսի դրությամբ։
Ամենախիտ բնակեցված երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևյալ աղյուսակներում ամենախիտ բնակեցված երկրներն են բացարձակ և հարաբերական արժեքներով։

Գիրք | Երկիր | Բնակչություն | Տարածք (կմ2) | Խտություն (մարդ կմ2) |
---|---|---|---|---|
1 | ![]() |
5,638,700 | 710 | 7,942 |
2 | ![]() |
167,330,000 | 143,998 | 1,162 |
3 | ![]() |
23,577,488 | 36,193 | 651 |
4 | ![]() |
6,093,509 | 10,452 | 583 |
5 | ![]() |
51,635,256 | 99,538 | 519 |
6 | ![]() |
12,001,136 | 26,338 | 456 |
7 | ![]() |
17,350,000 | 41,526 | 418 |
8 | ![]() |
11,112,945 | 27,065 | 411 |
9 | ![]() |
1,352,940,000 | 3,287,240 | 412 |
10 | ![]() |
9,090,000 | 22,072 | 412 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «World Population Clock: 7.7 Billion People (2019) - Worldometers»։ www.worldometers.info (անգլերեն)։ Վերցված է 2019-04-27
- ↑ «World Population to Hit Milestone With Birth of 7 Billionth Person»։ PBS NewsHour։ 2011-10-27։ Վերցված է փետրվարի 11, 2018
- ↑ «World population hits 6 billion»։ մարտի 4, 2004։ Վերցված է փետրվարի 11, 2018
- ↑ Jean-Noël Biraben (1980), "An Essay Concerning Mankind's Evolution". Population, Selected Papers. Vol. 4. pp. 1–13. Original paper in French:(b) Jean-Noël Biraben (1979)."Essai sur l'évolution du nombre des hommes". Population. Vol. 34 (no. 1). pp. 13–25.
- ↑ 5,0 5,1 «World Population Prospects»։ esa.un.org։ Population Division – United Nations։ Վերցված է 2016-09-15
- ↑ Ortiz-Ospina Esteban, Roser Max (2013-05-09)։ «World Population Growth»։ Our World in Data
- ↑ «World Population Prospects»։ population.un.org։ Population Division –United Nations։ Վերցված է 2019-03-26
- ↑ «World Population Prospects, 2012 revision (697 million births from 1985–1990)»։ United Nations։ 2012։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2014-ին։ Վերցված է May 11, 2015
- ↑ «Annual number of births – World»։ United Nations Population Division։ 2011։ Վերցված է March 27, 2015
- ↑ «World Population estimates by the US Census Bureau»։ USCB։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է May 22, 2012
- ↑ male 29.6, female 31.1 years.«CIA, The World Factbook: Field Listing: Median Age»։ www.cia.gov։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-14-ին։ Վերցված է մայիսի 13, 2018
- ↑ «World Population Prospects: The 2015 Revision»։ UN Population Division։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 19 January 2016 . Linked to at Download Files, where it states that the figures are for July 1 of the given year.
- ↑ «World Population Prospects: The 2010 Revision Population Database»։ United Nations։ April 15, 2011։ Վերցված է April 21, 2012
- ↑ 14,0 14,1 «Antarctica»։ CIA World Factbook։ June 19, 2014։ Արխիվացված է օրիգինալից December 25, 2018-ին։ Վերցված է March 18, 2015
- ↑ «Largest Cities in Europe»
- ↑ "The population of the world, which Sir W. P. in 1682, stated at only 320 millions, has been estimated by some writers at about 730 millions, by others, at upwards of 900 millions; Mr. Wallace, of Edinburgh, conjectured it might amount to 1000 millions, and this number has since generally been adopted who have noticed the subject;" The Monthly Magazine 4 (July–December 1797), p. 167.
- ↑ 600 million: Simon Gray, The Happiness of States (1818), p. 356. 800 million: Gordon Hall, Samuel Newell, The Conversion of the World (1818), p. 10. 800 to 1000 million: John Redman Coxe, Considerations Respecting the Recognition of Friends in Another World (1845), p. 21 (footnote with references).
- ↑ "even recent demographic data is accurate only from 3 to 5%, although in demography traditionally more digits are indicated than those having a meaning. This is partially due to the ethical difficulty in rounding off numbers that supposedly represent real people, officially counted during a census." Sergei P Kapitza, 'The phenomenological theory of world population growth', Physics-Uspekhi 39(1) 57-71 (1996).
- ↑ Luc-Normand Tellier (2009)։ Urban world history: an economic and geographical perspective։ էջ 26։ ISBN 978-2-7605-1588-8
- ↑ Ralph Thomlinson, 1975, Demographic Problems: Controversy over population control, 2nd Ed., Dickenson Publishing Company, Ecino, CA, 0-8221-0166-1.
- ↑ Dr. Kenneth W. Harl (1998)։ «Population estimates of the Roman Empire»։ Tulane.edu։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-07-ին։ Վերցված է December 8, 2012
- ↑ «Plague, Plague Information, Black Death Facts, News, Photos»։ National Geographic։ Վերցված է November 3, 2008
- ↑ «History of Europe – Demographic and agricultural growth»։ Encyclopædia Britannica։ 2012։ Վերցված է December 17, 2012
- ↑ «Historical Estimates of World Population»։ Census.gov։ Վերցված է November 12, 2016
- ↑ Jay Peter (July 17, 2000)։ «A Distant Mirror»։ TIME Europe 156 (3)։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2008-ին։ Վերցված է August 9, 2014
- ↑ Horst R. Thieme (2003)։ Mathematics in population biology։ էջ 285։ ISBN 978-0-691-09291-1
- ↑ Graziella Caselli, Gillaume Wunsch & Jacques Vallin (2005)։ Demography: Analysis and Synthesis, Four Volume Set: A Treatise in Population։ էջ 34։ ISBN 978-0-12-765660-1
- ↑ 28,0 28,1 Nishijima, Sadao (1986), "The economic and social history of Former Han", in Twitchett, Denis; Loewe, Michael, Cambridge History of China: Volume I: the Ch'in and Han Empires, 221 B.C. – A.D. 220, Cambridge: Cambridge University Press, pp 595-96.
- ↑ «Qing China's Internal Crisis: Land Shortage, Famine, Rural Poverty»։ Կոլումբիա համալսարան։ Asia for Educators։ 2009։ Վերցված է July 9, 2013
- ↑ «History of Europe – Demographics»։ Encyclopædia Britannica։ Վերցված է July 9, 2013
- ↑ «China's Population: Readings and Maps»։ Columbia University: East Asian Curriculum Project։ Արխիվացված է օրիգինալից July 19, 2011-ին։ Վերցված է December 18, 2012
- ↑ «The Columbian Exchange»։ Հյուսիսային Կառոլինայի համալսարան։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է December 18, 2012
- ↑ Collingham Lizzie (2006)։ Vindaloo: the Portuguese and the chilli pepper. Curry: A Tale of Cooks and Conquerors.։ Oxford: Oxford University Press.։ էջեր 47–73։ ISBN 978-0-19-988381-3
- ↑ «U.S. News 08/18/97: How many people were here before Columbus? Pick a number»։ web.archive.org։ 2008-03-05։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-05-ին։ Վերցված է 2019-08-09
- ↑ Snow D. R (June 16, 1995)։ «Microchronology and Demographic Evidence Relating to the Size of Pre-Columbian North American Indian Populations»։ Science 268 (5217): 1601–1604։ Bibcode:1995Sci...268.1601S։ PMID 17754613։ doi:10.1126/science.268.5217.1601
- ↑ «The Story Of... Smallpox – and other Deadly Eurasian Germs»։ Public Broadcasting Service։ 2005։ Վերցված է April 24, 2013
- ↑ Austin Alchon Suzanne (2003)։ A pest in the land: new world epidemics in a global perspective։ University of New Mexico Press։ էջ 31։ ISBN 978-0-8263-2871-7
- ↑ «World Demographics Profile 2012»։ Index Mundi։ Վերցված է May 22, 2012
- ↑ «By 2050, 70% of the world's population will be urban. Is that a good thing?»։ Fast Co. Design։ 2012։ Վերցված է May 1, 2012
- ↑ Population crises and cycles in history – A review by Claire Russell and W.M.S. Russell, Vicnet.net.au, արխիվացված օրիգինալից April 5, 2011-ին, https://web.archive.org/web/20110405081151/http://home.vicnet.net.au/~ozideas/poprus.htm, վերցված է March 26, 2015
- ↑ Buer Mabel C. (1926)։ Health, Wealth and Population in the Early Days of the Industrial Revolution։ London: George Routledge & Sons։ էջ 30։ ISBN 978-0-415-38218-2
- ↑ «The Foundling Hospital»։ BBC History։ October 5, 2012։ Վերցված է April 22, 2013
- ↑ «Modernization – Population Change»։ Encyclopædia Britannica։ Վերցված է February 6, 2013
- ↑ Graziella Caselli, Gillaume Wunsch & Jacques Vallin (2005)։ Demography: Analysis and Synthesis, Four Volume Set: A Treatise in Population։ էջ 42։ ISBN 978-0-12-765660-1
- ↑ «Victorian Medicine – From Fluke to Theory»։ BBC History։ February 1, 2002։ Վերցված է February 17, 2013
- ↑ «A portrait of Britain in 2031»։ The Independent։ October 24, 2007։ Արխիվացված է օրիգինալից December 9, 2017-ին։ Վերցված է February 17, 2013
- ↑ «UK population breaks through 60m»։ BBC News։ August 24, 2006։ Վերցված է April 14, 2012
- ↑ «US population through history»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2012-ին։ Վերցված է April 14, 2012
- ↑ Jay Winter, Emmanuel Sivan (2000)։ War and Remembrance in the Twentieth Century։ Cambridge University Press։ էջ 64։ ISBN 978-0521794367
- ↑ Mark Harrison (2002)։ Accounting for War: Soviet Production, Employment, and the Defence Burden, 1940–1945։ էջ 167։ ISBN 978-0-521-89424-1
- ↑ «Vladimir Putin vows to reverse Russian population decline»։ The Daily Telegraph։ February 13, 2012։ Վերցված է April 13, 2012
- ↑ «Russia's Population Decline Said To Have 'Stopped'»։ Radio Free Europe։ May 27, 2013։ Վերցված է June 15, 2013
- ↑ Schran Peter (1978)։ «China's demographic evolution 1850–1953 reconsidered»։ The China Quarterly (75): 639–646։ JSTOR 652987
- ↑ «Reintegrating India with the World Economy»։ Peterson Institute for International Economics։ 2003։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2012-ին։ Վերցված է November 8, 2012
- ↑ «The World Factbook — Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2017-01-08
- ↑ «Java (island, Indonesia)»։ Encyclopædia Britannica։ Վերցված է July 7, 2013
- ↑ Jorge Durand (March 2004)։ «From Traitors to Heroes: 100 Years of Mexican Migration Policies»։ University of Guadalajara։ Վերցված է July 16, 2013
- ↑ «Population and Housing Census: Mexico 2010»։ University of Minnesota։ March 3, 2011։ Վերցված է July 16, 2013
- ↑ Gunnar Heinsohn (January 7, 2008)։ «Kenya's Violence: Exploding population»։ The New York Times։ Վերցված է July 7, 2013
- ↑ «The World at Six Billion: Introduction»։ United Nations։ 1999։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2016-ին։ Վերցված է July 14, 2013
- ↑ «U.S. Census Bureau – World POPClock Projection»։ July 2013 The number on this page is automatically updated daily.
- ↑ «Population seven billion: UN sets out challenges»։ BBC News։ October 26, 2011։ Վերցված է October 27, 2011
- ↑ Coleman Jasmine (October 31, 2011)։ «World's 'seven billionth baby' is born»։ The Guardian (London)։ Վերցված է October 31, 2011
- ↑ «7 billion people is a 'serious challenge»։ UPI։ October 31, 2011։ Վերցված է November 9, 2011
- ↑ 65,0 65,1
- «Ch. 5: Population Size and Composition»։ World Population Prospects, the 2000 Revision։ Vol.III։ United Nations Population Division։ էջ 171։ Վերցված է July 3, 2010
- «Executive Summary»։ World Population Prospects: The 2002 Revision Volume III: Analytical Report։ 2002։ Վերցված է July 3, 2010
- «World Population to 2300»։ New York: United Nations Department of Economic and Social Affairs: Population Division։ 2004։ էջեր 3, 14։ Վերցված է July 3, 2010
- «World Population: 1950–2050»։ United States Census Bureau։ June 2010։ Վերցված է July 3, 2010
- «2009 World Population Data Sheet»։ Washington, DC: Population Reference Bureau։ 2009։ Վերցված է July 3, 2010
- ↑ «Key Findings»։ Long-Range Population Projections։ Proceedings of the United Nations Technical Working Group on Long-Range Population Projections (New York: United Nations: Department of Economic and Social Affairs)։ 2003։ Վերցված է 3 July 2010
- ↑ 67,0 67,1 «Total fertility estimates, 1950–2010»։ UN Population Division։ April 2011։ Վերցված է June 14, 2012
- ↑ 68,0 68,1 «World Health Statistics 2016: Monitoring health for the SDGs Annex B: tables of health statistics by country, WHO region and globally»։ World Health Organization։ 2016։ էջ 110։ Վերցված է August 3, 2018
- ↑ 69,0 69,1 69,2 69,3 69,4 «World Demographics Profile 2011»։ Index Mundi։ Վերցված է November 18, 2011
- ↑ «Sex-ratio imbalance in Asia: Trends, consequences and policy responses»։ UNFPA։ 2007։ Արխիվացված է օրիգինալից June 4, 2012-ին։ Վերցված է May 20, 2012
- ↑ «World Demographics Profile 2014»։ Index Mundi։ Վերցված է October 4, 2014
- ↑ Janneh, Abdoulie (April 2012)։ «General debate on national experience in population matters: adolescents and youth»։ United Nations Economic Commission for Africa։ Վերցված է February 19, 2014
- ↑ «Global weight gain more damaging than rising numbers»։ BBC։ June 18, 2012։ Վերցված է February 12, 2013
- ↑ «World»։ CIA World Factbook։ 2015։ Արխիվացված է օրիգինալից January 5, 2010-ին։ Վերցված է January 17, 2015
- ↑ «What It Will Take to 'Graduate' 1.2 Billion People Out of Extreme Poverty»։ The Huffington Post։ April 4, 2012։ Վերցված է April 26, 2012
- ↑ Food and Agriculture Organization of the United Nations, The State of Food Insecurity in the World. WorldHunger.org. 2012. Retrieved April 26, 2012.
- ↑ «Statistics»։ Internet World Stats։ June 30, 2014։ Վերցված է March 5, 2015
- ↑ "World’s Most Typical Person: Han Chinese Man". Wall Street Journal. March 4, 2011. Retrieved November 18, 2011.
- ↑ Religions by adherents Archived 2008-06-15 at the Wayback Machine.. Adherents.com. 2005 data. Retrieved December 19, 2011.
- ↑ «Chinese Official Population Clock (updated daily, in Chinese)»։ National Bureau of Statistics of China։ Վերցված է August 23, 2016
- ↑ «Official population clock»
- ↑ «United States Official Population Clock (updated daily)»։ USCB
- ↑ «Official annual projection»։ Վերցված է July 1, 2018
- ↑ «Pakistan Bureau of Statistics - Census»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-15-ին։ Վերցված է 2019-09-09
- ↑ «Official population clock»։ IBGE.gov.br
- ↑ «Population, total»։ World Bank։ 2014։ Վերցված է March 21, 2015
- ↑ «Official population clock»։ BBS.gov.bd։ Արխիվացված է օրիգինալից September 4, 2011-ին։ Վերցված է October 4, 2014
- ↑ «Official estimate (including Crimea and Sevastopol)»։ GKS.ru։ Արխիվացված է օրիգինալից June 15, 2018-ին։ Վերցված է July 1, 2018
- ↑ «Official annual projection»։ Official Mexico Statistics Bureau։ Արխիվացված է օրիգինալից January 3, 2019-ին։ Վերցված է July 1, 2019