Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրք
Տեսակգիրք
ԺանրԿարմիր գիրք
Բնօրինակ լեզուհայերեն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀրատարակիչՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Հրատարակման տարեթիվ2010

Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը հրատարակվել է 2007–2009 թվականների ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բույսերի և 40 սնկերի տեսակների նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ[1]։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ[2]։ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ[3][4]:

ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և

հազվագյուտության կարգավիճակի[5]

Կարգաբանական խումբ
Տեսակների քանակը
Ընդամենը
անհետացած անհետացող հազվագյուտ կրճատվող անորոշ
Պտերներ 1 5 2 8
Մերկասերմեր 1 1 2 4
Ծածկասերմեր 29 132 151 55 8 375
այդ թվում՝
միաշաքիլավորներ 11 34 38 27 4 114
երկշաքիլավորներ 18 98 113 28 4 261
Ընդամենը 30 138 154 57 8 387

Հայաստանի Կարմիր գրքի բույսերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով
  2. «Հայաստանի բույսերի Կարմիր գիրք»։ www.mnp.am։ Վերցված է 2016-05-11 
  3. «Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով»։ armenpress.am։ Վերցված է 2016-05-11 
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ www.arlis.am։ 2010-02-05։ Վերցված է 2016-05-11 
  5. Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ 2006։ էջ 601։ ISBN 5-89700-029-8